Thursday, March 23, 2017

Կրթահամալիրի տնօրենի 936-րդ գիրը

Կրթահամալիրի տնօրենի 936-րդ գիրը։


Տեառնընդառաջի երեկվա սեբաստացիական նախատոնակի մեկնարկը յուրահատուկ Անդաստանի արարողություն էր, Նունե Մովսիսյան, mskh.am-ի այդ շարքով նորից անցեք-համոզվեք, որ ընթացքում օրհնվեցին մեր Բանգլադեշ կրթահամալիրի չորս կողմերը՝ Հյուսիս–Հարավ, Արևելք–Արևմուտքով, Խառնարան Կենտրոնով, Քոլեջով… Այնքա՜ն աշխույժ, կրակ, խնդուն…
Ընթերցողը խորհրդավոր հետաքրքրվում է, թե մինչև երբ եմ ես կատարելու կրթահամալիրի տնօրենի պարտականությունները… և խնդրում է mskh.am-ի 1-ին էջից հանել կրթահամալիրի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտարարությունը… Ես տեսնում եմ իմ անելիքը՝ որպես կրթահամալիրի տնօրեն, առաջիկա 1-3 տարիներին… Հետո իմ պատասխանատվությունը իրացնելու համար կրթահամալիրում պատշաճ-բավարար կլինի Տիար կոչումը, պաշտոնը-ուժը, իրավունքը… Լրիվ լուրջ. մենք պետք է օր առաջ կրթահամալիրի համար նոր մենեջեր-կառավարիչ գտնենք, հեղինակային մանկավարժությանը սպասարկող մեծ տնտեսություն է, ինքնուրույն-առանձնահատուկ աշխատանքի մեծ ծավալ։ Ինձ ավելի ու ավելի ձգում է մարդը՝ կոնկրետ սեբաստացին՝ սովորող թե ուսուցիչ, տանը թե դպրոցում, ամենուր… Սա՝ Տիարի ու կառավարչի գործառույթների մեկտեղումը, ոչ միայն ավելի ու ավելի դժվար է դառնում, այլև մաշող, ոչ նպատակահարմար: Պայմանավորվել ենք, չէ՞, մինչև վերջ խնայող լինել. ի՞նչ է, դա ինձ պիտի շրջանցի՞։ Իսկ հայտարարության հարցը թող լուծի mskh.am-ի խմբագիր Արմինե Թոփչյանը:



No comments:

Post a Comment