Sunday, June 25, 2017

Ամառային ուրախ ու զվարճալի ճամբար😁

Ամառային ճամբարը շատ հետաքրքիր անցավ: Ինչպես ձմեռային ճամբարում, այնպես էլ հիմա ընկեր Հասմիկի ջոկատում: Այս երկու շաբաթներին շատ բաներ արեցինք:

Ամեն առավոտյան պարապմունքն անցնում էր շատ հետաքրքիր: Մարզվում էինք դրսում, խաղեր խաղում, երգում, պարում, ուրախանում: Բաև ամեն օր գրում էինք մեր օրակարգը։ Սկզբում, որոշեցինք, թե ուր գնանք այս շաբաթ: Ունեինք նաև նախագծեր ու մարզական ժամեր: Գնացինք Օղակաձև այգի տեղեկատվական թերթիկներ բաժանելու: Այնքան լավ էր: Կային մարդիկ, ովքեր բարի էին, սիրով ընդհունում էին մեզ, բայց կային մարդիկ, ովքեր չէին ուզում, որ իրենց մոտենանք: Ամեն դեպքում շատ հետաքրքիր էր: Մենք նաև ունեինք խոհանոցային ժամեր, որոնց ընթացքում պատրաստում էինք ինչ-որ բան: Մենք որոշեցինք պատրաստել «ցեզր» աղցանը: Գնեցինք մթերքները և պատրաստեցինք մեր աղցանը: Շատ համեղ էր ստացվել: Պատրաստեցինք, համտեսեցինք ու նաև բաժանեցինք մյուսներին: Ունեցանք ժամ ընկեր Քրիստինեի հետ: Սովորեցինք, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն: Այնքան հետաքրքիր էր: Նաև գնացել ենք հեծանիվ վարելու: Մի քանիսը չգիտեին, բայց սովորեցին: Այնքան զվարճալի է հեծանիվ վարելը: Նաև ունեինք պարի և խեցեգործությքն ժամեր: Նաև հանդիպումներ ունեինք տարբեր մարդկանց հետ: Հետաքրքիր հանդիպումներ էին: Լսում էինք նրանց խոսքերը, հարցեր էինք տալիս: Ընկեր Էմանուելի հետ ունեինք աշխարհագրական ժամ: Այնքան հետաքրքիր էր, որ նույնիսկ մեզնից մի քանիսը որոշեցին դառնալ աշխարհագրագետ: Մասնակցել ենք  ստուգատեսներին: Նաև ջոկատով շատ խաղեր ենք խաղացել դրսում։ Ունեցել ենք երկրորդ խոհանոցային ժամ: Պատրաստել ենք «լավաշով պատառ»: Մթերքները գնեցինք,  պատրաստեցինք, համտեսեցինք, բաժանեցինք մյուսներին: Այս ուտեստը նույնպես շատ համեղ ու գեղեցիկ էր ստացվել: Երկրորդ անգամ տեղեկատվական թերթիկներ ենք բաժանել Կասկադում: Այնտեղ էլ կային չար ու բարի մարդիկ: Շատ լավ ու հետաքրքիր ճամբարային օրեր անցկացրինք մեր ջոկատվար ընկեր Հասմիկի հետ: Շնորհակալություն բոլորիդ:

Ճամբարային մի քանի օրվա մասին՝

No comments:

Post a Comment

Օր հինգերորդ

Այսօր ամենալավ օրերից մեկն էր։ Ամբողջ օրն անցկացրել ենք դրսում։ Առավոտյան պարապմունքից հետո գնացինք խեցեգործարան։ Մի ժամ աշխատելուց հետո գն...