Thursday, January 31, 2019

Проект «О чем рассказали старые вещи»


Հայաստանի գինեգործության պատմությունը


Ասում են, որ խաղողագործությունը սկիզբ է առել Հարավային Կովկասից։ Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում:

Հայ ազատագրական պայքար

1․ Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Արևմտահայության նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշումները սաստկացել էին։ Հայ ազատագրական պայքարը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին բազմաթիվ գաղտնի խմբակներ ու կազմակերպություններ։ 1869թ․ Ալեքսանդրապոլսում, հինգ տարի անց՝ Մեծ Ղարաքիլիսայում հիմնվեցին արևելահայ առաջին ազատագրական խմբակները։ Այս խմբակները նպատակ էին դրել հասնելու Հայաստանի ազատագրությանը, նրա երկու հատվածների միավորմանը։ 1881 թ․ Կարինում ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը։ 1882թ․ մոսկվայաբնակները ստեղծեցին «Հայրենասերների միությունը»։ 1882 թ․ Թիֆլիսում ստեղծվեց խմբակ, որի հիմնադրը Գ․ Արծրունին էր։ Նրա աշխատանքներին մասնակցում էին Րաֆֆին, Գ․ Սունդուկյանը և ուրիշները։ Ազգային-ազատագրական խմբակները երկար կյանք չունեցան։ Սակայն նրանց գործունեությունը անհետևանք չմնաց։ Դրանց հիմքի վրա շուտով կազմավորվեցին ազգային-քաղաքական կուսակցությունները։
2․ Համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

Նրանց առաջացման պատճառները գրեթե նույնն են, որովհետև երկուսի խնդիրն էլ եղել է պաշտպանել հայերին թուրքերի ոտնձգություններից։ Տարբերությունն այն է, որ ազատագրական պայքարի կազմակերպման համար ստեղծված կուսակցությունները երկար կյանք չունեցան, իսկ հայդուկյան շարժման ժամանակ ստեղծված կուսակցությունները ունեցան երկար կյանք։

Wednesday, January 30, 2019

Լաբորատոր աշխատանք

Թելավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը․ պարզել թելավոր ճոճանակի տատանումների պարբերության և հաճախության կախումները թելի երկարությունից։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ անցքով և կեռիկով գնդիկ, թել, ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայրկենացույց սլաքով ժամացույց, չափերիզ։

Փորձի ընթացք․ Սեղանին դրեցի ամրակալանը և նրա վերևի ծայրին կցորդիչով ամրացրեցի թաթը։ Դրանից մոտ 100սմ երկարությամբ թելից կախեցի գնդիկն այնպես, որ փոքր-ինչ բարձր լինի սեղանից։ Չափերիզով չափեցի այդ ճոճոնակի թելի l երկրաությունը։ Գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8÷10սմ և բաց թողեցի։ Չափեցի N=40 լրիվ տատանումների ժամանակը։ Հաշվեցի տատանումների T պարբերությանը և v հաճախությունը։
Փորձ 1

Հաշվարկ․
l=100սմ=1մ
T=t/N=80:40=2վ
v=N/t=40:80=0,2Հց




Փորձ 2

Հաշվարկ․

l=25սմ
T=t/N=42։40=1,05վ
v=N/t=40:42=0,9Հց

Նախագծային շաբաթ․ թարգմանություն․ Օշոյի առակներ

Որտեղ գտնես ինքդ քեզ


Կար մի շատ անխելք մարդ։ Ամեն առավոտ, անկողնուց վեր կենալուց հետո նա փնտրում էր իր հագուստը, իսկ երեկոյան վախենում էր քնել՝ հիշելով առավոտվա միջադեպը։
Վերջապես մի անգամ նա կայացրեց, ինչպես իրեն էր թվում, մի խելամիտ որոշում։ Նա վերցրեց թուղթ և մատիտ և սկսեց հանվելով գրել, թե որտեղ է դնում ամեն հագուստը։ Հաջորդ օրը նա շատ ուրախ զարթնեց։ Նա վերցրեց թուղթը և կարդաց իր գրածը։ Գլխարկը իր տեղում է։ Նա հագավ այն։ Տաբատը գտնվում է իր տեղում։ Նա հագավ տաբատը և այդպես շարունակ, մինչև վերջացան հագուստները։ Մի րոպե չանցած նա վախեցած հարցրեց ինքն իրեն․
- Բայց որտեղ եմ ես ինքս։ Որտեղ եմ կորել։
Նա սկսեց փնտրել իրեն, բայց բոլոր որոնումներն ապարդյուն էին։ Նա այդպես էլ չկարողացավ գտնել իրեն։

Где найти себя


Թռչունը և ծովը

Թռչունը բույն հյուսեց ծովի ափին։ Ալիք քշեց-տարավ բույնը։ Թռչունը զայրացավ և կտուցով սկսեց ծովից ջուրը տանել ափ, իսկ ավազը՝ ծով։ Մի ուրիշ թռչուվ տեսավ նրան և հարցրեց․
- Ինչ ես անում, անխելք։
- Չեմ գնա այստեղից,-պատասխանեց մյուսը,- մինչև ծովը չվերածեմ ցամաքի, իսկ ցամաքը՝ ծովի։ 
- Դու հիմար ես։ Ի վերջո, ինչքա՞ն կարող ես այդպես անել։

Птица и море

Տրամաբանական մաթեմատիկա

1 խնդիր
Ոսկեգույն չինական փասիայի կյանքի տևողությունը 15 տարի է: Տասնիհինգ տարին քանի օր ունի: Նա մեկ օրում ուտում է 100 գրամ ցորեն: Ամբողջ կյանքի ընթացքում քան՞ի գրամ ցորեն կուտի:
2 խնդիր
Պեկինյան բադը ապրում է 10 տարի, եթե ծնված լինի ձմռանը ապա քան՞ի ամառ կապրի:
3 խնդիր
Սիրամարգըը 1.5 տարեկան է ի՞նչքան կեր է կերել նա իր կյանքում, եթե օրական ուտում է 280 գրամ կեր և խմում է անսահմանափակ ջուր:
4 խնդիր
Շնաձուկը օրը ուտում է երկու անգամ: Ամեն անգամ 30 գրամ մսեղիկ /թոք/: Երեք կիլոգրամը ի՞նչքա՞ն ժամանակում կուտի:
5 խնդիր
Ճապոնական հավը իր կյանքի ընթացքում կերել է 292 կիլոգրամ գարի: Քան՞ի տարի է ապրել, եթե օրական կերել է 80 գրամ գարի:
6 խնդիր
Հայկական գամփռը 1.6 տարեկան է: Կյանքի տևողությունը 15 տարի է: Քան՞ի ժամ է մնացել նրան ապրելու:
7 խնդիր
Սև լաբրադորը 3 տարեկան է: Կյանքի տևողությունը 17 տարի է: Մինչև 10 տարին լրանալը քան՞ի կիլոգրամ միս կուտի, եթե օրական ուտում է 1 կիլոգրամ միս:

  1. Խանութում պոնչիկի գինը 200դրամ է մեկ հատը (Խանութում մեկ պոնչիկի գինը 200 դրամ է ): Գայանեն տվեց 5000 դրամ և ուզեց 7 հատ պոնչիկ: Ինչքան պետք է ավելացնել 5000դրամին,որպեսզի աշխատողը տա կլոր գումար:
  2. 24 ձկներ ակվարիումում լողում էին, ես պատահական կերը շատ տվեցի և մի քանի ձուկ սատկեց: Որքան ձուկ սատկեց, եթե մինչև սատկելը ակվարիումում կես ձկները լողում էին վերևում, իսկ այն ձկները որոնք սատկել էին դրանց 2 ձկով շատ լողում էին ներգևը:
  3. Խոզուկը քնած ժամանակ ուտում է 3կգ խոտ, իսկ երբ արթնանում է, խաղում է մյուս խոզուկի հետ, իսկ մյուս խոզուկը ուտում էր երեկոյան 5,50 կգ խոտ: Քանի կգ նրանք իրար հետ կուտեն 6 օրում:
  4. Երկու թռչուն թռչում են իրար հետ միշտ 12 ժամ, բայց մի անգամ, երբ նրանք սկսեցին թռչել՝ մեկ թռչունի ոտքը սկսեց ցավալ և նրանք միասին թռան ժամանակի ½ մասը, իսկ հաջորդ օրը, երբ նրանք թռչում էին՝ մյուսի թևը սկսեց ցավալ և նրանք անցան ժամանակի 1/4 մասը: Քանի ժամ ճամփոր(դ)եցին այս թռչունները այս երկու օրում: Իսկ որքա՞ն ճանապարհ անցան, եթե միասին թռչում էին30 կմ/ժ արագությամբ։
  5. Այգում գազար էր աճում: Նապաստակը կերավ իր հաշվելով 12 հատ: Քանի գազար մնաց, եթե նապ(ա)ստակի հաշվելով մինչև իր ուտելը կար 21 հատ, իսկ նապաստակը հաշվում է մեկ գազար ինչպես 3 հատ:
  6. Տատիկը ձու էր հավ(ա)քում հավաբունից, երբ դուրս եկավ կատուն տեսավ, որ նրա ձեռքում կա շատ ձվեր, և նա սկսեց տատիկի ձեռքից ձվերը գցել և կոտրել: Նա կոտրեց 7 հատ ձու, քանի հատ ձու մնաց, եթե տատիկը մնացած ձվերով պատրաստեց 6 բաժին ձվաձեղ, իսկ մի ձուն հերիքում է 2 բաժին ձվաձեղի համար:
  7. Շունը գիշերը հաչում է 3 ժամ, և քնում է 7 ժամ, և ուտում է ընդամենը 2 կտոր հաց: Քանի անգամ է նա ուտում 3 օրում, եթե մեկ կտորը կատուն փախցրեց շնից:
Խնդիր կենդանիների մասին
  1. Գետաձին պոչից գլուխ 6,5 մետր է: Բեգեմո(ն)տը գլխից պոչ քանի՞ սանտիմետր-սմ է:
  2. Գետաձիու ձագը ծնվելուց հետո 5 րոպեյվա-րոպեի ընթացքում պետք է հասնի ցամաք առաջին շունչը քաշելու: Կհասցնի արդյոք, եթե նա ցամաքից է 625 մետր հեռավորության վրա է և շարժվում է 60կմ/ժ արագությամբ:
  3. Փոքր կրիան 20 սմ է, իսկ մեծ կրիան կես մետր: Ամենաշատը քանի՞ մեծ կրիա կա, եթե նրանք միասին 4080 սմ են:
  4. Կրիայի արագությունը 200մ/ժ է: Կմ-ի քանի՞ տոկոսն է նա անցնում 5ժ-ում, եթե ժամանակի կեսին 2 անգամ դանդաղանում է:
  5. Կրիան ապրում է 200 տարի, բայց այս անգամ նա ապրեց 400 տարի ինչո՞ւ:
  6. Ձին ունի 4 ոտք, իսկ կապիկը 2 ոտք և 1 պոչ: Քանի՞ կապիկ և քանի՞ ձի կար, եթե պոչերը և ոտքերը միասին 71 էր, իսկ գլուխները 18:
1.Նապաստակը մեկ օրում ուտում է 2 գազար, քանի՞ գազար կուտի 4 տարում:
  1. Մեր դպրոցի ագարակում կա պոնի, որը մեկ ամսում ուտում է 8 կգ կեր, եթե նա այդ չափով ուտի, ապա  10 տարում քա՞նի կիլոգրամ կուտի:

Կենդանաբանական այգում 15 տեսակի օձերի համար պատրաստել էին 23 ապակե վանդակ։ Քա՞նի օձ պետք է բերեն, եթե ամեն վանդակում ամենաշատը կարող էր լինել 2 օձ։

Մեր Ագարակի  քաղցրահամ ջրերի շնաձուկը վեց ամսական է:  Նա Ամազոն գետի ձկներից է, ծնվել է հունիսին:  Նա օրական երկու անգամ  ուտում է մսեղիկ՝ (սիրտ,թոք և միս) ամեն անգամ 30 գրամ չափաբաժնով:  Մեր շնաձուկը քանի՞ գրամ կեր է կերել իր ողջ կյանքի  ընթացքում:

1.Բոմը 4 օրում վազում է 28 կիլոմետր քանի կիլոմտեր-կիլոմետր կվազի Բոմը 5 օրում։
2.Լայկան 1 տարեկան է։ Նա օրական ուտում է 1.5 կգ խառը կեր դպրոցակաների կողմից
ա) իչքան-ինչքան կեր է կերել միչև մեկ տարեկանը
3.Կենդանաբանական  այգում ամեն տարի բերում են 1առյուծ և 2  վագր և ։Երբ կենդանաբանական այգին բացեցին կար երեք վագր և հինգ առյուծ։Յոթ տարի հետո քանի առյուծ և վագր կլինի կենդանաբանական այգում։
  1. Կենդանաբանական այգում առյուծին ամեն օր կերակրում են 7 կգ միս, բայց շաբաթվա մեջ մեկ օր տալիս են ձու։ Քանի կիլոգրամ միս կուտի առյուծը երեք ամսում։

Հասարակագիտական նախագիծ

Նպատակ՝

Պարզել կնոջ և տղամարդու իրավունքները։ Հարցումներ վերցնել մեծահասակներից և դպրոցականներից և համեմատել նրանց կարծիքը։

Խնդիր՝

Հասկանալ կնոջ և տղամարդու իրավունքների հավասարությունը։

Ընթացք՝

Հարցազրույցներ վերցնել իմ հասակակիցներից և մեծահասակներից և համեմատել նրաց կարծիքները։

Մասնակցիներ՝ Մարիամ Հովհաննիսյան, Գոհար Արղության և քաղաքացիներ

Արդյունքը՝

Պատումի ստեղծում։

Պատում


Monday, January 21, 2019

ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ. WISE SOLDIER

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
— Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
— Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Vardan Aygekci-The WISE  SOLDIER
A wise soldier went to war and he was lame. One soldier said.
- O poor, where are you going? They will kill you, because you can't escape. 
He said. 
- O stupid, I am not going to war to escape, go to stand and fight and win.

Մաթեմատիկա․ 21․01․2019թ․

Նախագծային շաբաթ

1. Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը 5: Գտիր այդ թվերը:

x
x+5
31

(31-5):2=13
13+5=18

18 և 13
18-13=5

2.Երեք բադ և  չորս  սագ միասին կշռում են 2 կգ 500 գ, իսկ չորս բադ և երեք  սագը միասին  2կգ 400գ: Որքան է կշռում մեկ սագը:

x-բադ
y-սագ
3x+4y=2500
4x+3y=2400
y-x=100
y=100+x
3x+4*(100+x)=2500
3x+4x=9100
7x=2100
x=300
300գ
400գ

3. Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։

21+18=39
39-31=8


4.  Գտնել երկնիշ բնական թիվը, որի թվանշանների արանքում 0 ավելացնելիս թիվը մեծանում է 9 անգամ:

45
45*9=405

5.    56**  թվի մեջ աստղանիշները փոխարինիր այնպիսի թվնշաններով, որ ստացված թիվը բաժանվի և՛ 6, և՛ 8, և՛  15-ի։

5640
5640/6=940
5640/8=705
5640/15=376

Monday, January 14, 2019

Շատ համեղ օր

Այսօր, ինչպես միշտ, սկսեցինք առավոտյան պարապմունքով։ Նախագծային ժամին զբաղվեցինք նախագծերով, իսկ հետո ունեինք ձմեռային մարզական խաղեր։ Խաղացինք ձնագնդի։ Դա բոլորի սիրելի ձմեռային զբաղմունքն է։ Եկավ ուտեստի պատրաստման ժամանակը։ Որոշել էինք պատրաստել մեքսիկական տակո։ Շատ երկար պատրաստեցինք, բայց կարևորը վերջն էր, որը շատ անսպասելի էր. ուտեստը ստացվեց շատ-շատ համեղ։ Համտեսեցինք և հյուրասիրեցինք մյուս ուսուցչուհիներին։ Նրանք էլ հաստատեցին, որ շատ համեղ է ստացվել։ Մաքրելուց հետո խաղացին խաղեր։ Այսպիսով ավարտվեց մեր համեղ և ուրախ օրը։

Նկարներ՝







Tuesday, January 8, 2019

Երևանի հին թաղերը

Կոնդ



Կոնդը հին թաղամաս է, որը գտնվում է Երևան արևելյան բարձրադիր մասում։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։ 17-րդ դարում Էրիվանում կար միայն երեք թաղ՝ Կոնդը, Քարահանքը և, այսպես կոչված, Հին քաղաքը: Մինչև այժմ քաղաքաշինական զարգացումները շրջանցել են Կոնդը: Սակայն վտանգ կա, որ մի օր Երևանը կկորցնի իր հին պատմության վերջին ականատեսին: Կոնդը գտնվում է Երևանի կենտրոնում: Կոնդ այցելելիս առաջինն աչքի են ընկնում Կոնդ ելք ու մուտք անող տեղացիները: Թեև Կոնդը գտնվում է քաղաքի կենտրոնում, միևնույն է, մարդիկ ստիպված են լինում դուրս գալ Կոնդից գնումներ կատարելու կամ այլ կենցաղային հարցեր լուծելու համար: Այս երեխաները քայլում են Լեոյի փողոց՝ աղբը թափելու համար: 


Ցածր առաստաղները, անկանոն մուտքերը, հին աղյուսներով տները մարդկանց գաղափար են տալիս, թե ինչպիսին է եղել հին Երևանը: Ի տարբերություն Երևանի այլ թաղամասերի` Կոնդում առկա է ապրելակերպի հստակ տարբերություններ: Այստեղ չորս կամ հինգ ընտանիքներն ապրում են մեկ բակում` կիսելով իրենց բոլորին պատկանող փոքր տարածքն ու առօրյա կյանքը: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է ։ Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։


 Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է: Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։ Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի , գեղանկարչական ակումբների և այլնի համար։ Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները։ Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»։ Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը։ 

Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները: Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները:

ՍԵՐԳԵՅ ԹԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ
ՀԻՆ ԿՈՆԴ

Ճամբարային օրակարգ

Օր առաջին

09։00-09։30-ընդհանուր պարապմունք
09։30-11։00-նախագծային ժամ
11։00-12։40-ընտրությամբ գործունեություն
12։40-13։00-ընդմիջում
13։00-14։00-անհատական նախագիծ

Օր երկրորդ

09։00-09։30-ընդհանուր պարապմունք
09։30-10։15-նախագծային ժամ
10։15-11։00-երգ
11։00-12։30-նախագծային ժամ
12։30-13։30-ընդմիջում
13։00-14։00-գրական թատրոն

Օր երրորդ

9:00-9:30-Առավոտյան պարապունք
9:30-10:10-Խեցեգործություն, օրվա լուսաբանում
10:10-11:00-Նախագծային ժամ
11:00-12:30-Ընրություն-Մաթեմատիկա
12:30-13:00-Ընդմիջում
13:00-14:00-Անհատական նախագծեր0-Գրական թատրոն
Օր չորրորդ
9:00-9:30-Առավոտյան պարապունք
9:30:10:10-Նախագծային ժամ, պատրաստություն խոհանոցային ժամին
10:10-11:00-Ձմեռային խաղերի բացում
11:00-13:00-Խոհանոցային ժամ, պատրաստում ենք մեքսիկական տակս
13:00-14:00-Անհատական նախագծեր, ուտեստի համտեսում
Օր հինգերորդ
09։00֊09։30֊առավոտյան պարապմունք
09։30֊14։00֊ուսումնական ճամփորդություն
Օր վեցերորդ
09։00֊09։30֊ընտրությամբ գործունեություն
09։30֊10։10֊նախագիծ
10։15֊11։00֊նախագիծ
11։05֊11։50֊երգ 
11։55֊12։40֊նախագիծ
12։40֊13։00֊ընդմիջում
13։00֊14։00֊մարզական 

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...