Saturday, September 26, 2015

Мой дом

Наш дом большой и удобный.В нашем доме есть две спальни,кухня,гостиная,прихожая,ванная комната и туалет .Моя комната розовая и   комфортная.У меня есть стол, большой кровать и телевизор.Вторая спальня зелëная.Наш дом светлый и гостипримный.Я очень люблю наш дом.

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում,1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես ևՀովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Wednesday, September 23, 2015

Ճանապարհորդություն դեպի Սևան


       


Սեպտեմբերի19- ին ես իմ ընկերների հետ ուղևորվեցի դեպի Սևան: Մենք եղանք Սևանի երկրագիտական թանգարանում: Այնտեղ տեսանք չորացրած կենդանիներ և երկնաքար, փոքրիկ տներ` ձեռքով պատրաստած և այլն: Հետո ուղևորվեցինք Սևանի  բուսաբանական այգի: Այնտեղ մենք  տեսանք  տարբեր տեսակի ծառեր և ծաղիկներ, վայրի մրգեր, մի քիչ էլ բոլորից թաքուն մորի համտեսեցինք: Կեսօրին մոտ խմբով ընկեր Իվետայի հետ բարձրացանք Մաշտոցներ բարձունքը: Հաղթահարելով այն` հասանք մի մատուռի մոտ, որտեղ քահանան մեզ օրհնեց: Մեր առջև բացվեց չքնաղ Սևանի փայլփլուն երեսը: Սևանը նման էր  արծաթափայլ մազերով գեղեցկուհու: Մի քիչ հանգստացանք, ապա իջանք դեպի Սևանի կողմը: Դժվար էր իջնելը, բայց կարողացանք հաղթահարել և լողացինք կապուտակ Սևանում: Բարձր տրամադրությամբ և ժպիտով վերադարձանք Երևան:


Friday, September 18, 2015

Կոմիտասի բանաստեղծությունները

                                                                   ՃԱՆԱՊԱՐՀ
                                                         Բարակ ուղին սողալով,
                                                         Ոտի տակին դողալով,
                                                         Ճամփի ծայրին բուսել է
                                                         Կյանքի ծառը շողալով։
                                                          Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
                                                         Այս ճանապարհն Անհունի…
                                                         Մարդու, բույսի, գազանի
                                                         Եվ թևավոր թռչունի...

                                                                    ԲԱՂՁԱՆՔ
                                                  Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,
                                                 Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
                                                 Ո՛վ իմ թևիկ,
                                                 Տո՛ւր իմ հևիկ
                                                 Թռչեմ երթամ...





                                                     ԱՆՄԱՐ ՍԵՐ
                                                     Քեզ չսիրե՞լ,
                                                     Գեհեն կորել
                                                     Ու կրակով հոգին փորել։
                                                   — Քեզի սիրել՝
                                                  Դրախտ երթալ
                                                   Ու վարդերով քնանալ։









   

Thursday, September 17, 2015

Ինքնուրույն աշխատանքN1

                                                                       Պարապմունք 10.

                                                                           17.09.2015                                            



1Նշի'ր  յոթանիշ  կարգային միավոր:

1000000


2.Քանի՞ կարգ  ունի հետևյալ թիվ՝ 145893, ի՞նչ թվանշան է տեղադրված երրորդ կարգում:

6կարգ, 8 հարյուրյակ

3. Ներկայացրո՛ւ թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով՝
134=1x100+3x10+1x4
26780=2x10000+6x1000+7x1008x10
90909=9x10000+9x100+1x9
24=2x10+1x4

4.Չորս հարյուր քսաներեք միլիարդ երեք թիվը  գրիր թվանշաններով:

423000000003



5. Ունենք 345 թիվը, եթե այն  աջից  կցագրենք  6 թիվը, ապա նոր ստացված
թիվը ինչքանո՞վ մեծ կլինի նախորդից:

3456-345=3111ով




6.48*** և 47**** թվերի մեջ ջնջված են մի քանի թվանշաններԹվերի միջև < կամ > նշաններից  ո՞րըկարելի է գրել:

48000>47999



7.Աշակերտը,կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։Քանի՞ էջ կա գրքում։
6x10=60       60x2=120
                                                                                      Պատ`120էջ



8.Աստղանիշի փոխարեն այնպիսի թիվ գրի՛ր,որ  ճիշտ լինի  հավասարությունը.
1)1499 x1=1499              
2)7x2=14
3)2x42=84
4)10x10=100
5) 100=10x10
6)27=3x9

9.Հաշվի՛ր

210184:13-23x11+9999=25914
  
1) 210184:13=16168           2) 23x11=253          3) 16168-253=15915             4)15915+9999=25914



10.Լրացուցիչ: Թվաբանական գործողությունների օգնությամբ ստացի'ր
123456=7


(1+ 2): 3+ 4): 5+ 6=7

Tuesday, September 15, 2015

Կոմիտաս

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին  Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։
1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու:Նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ:Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին Կոմիտասը ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում։ Սովորել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար։
Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը:
2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը:



Friday, September 4, 2015

Հեքիաթների գովազդ

                                                                      Կարդացեք Ղ. Աղայանի <<Անահիտ>> հեքիաթը:
Դարեր առաջ կար մի չքնաղ երկիր, որտեղ ծնվել էր գեղեցկուհի Անահիտը: Նա հետո պիտի փրկեր թագաժառանգ Վաչագանին չար ճիվաղի ճանկերից:Նրանց սպասվում էին դժվար փորձություններ, բայց նրանք կարողացան հաղթահարել և հասնել արդարության` ցույց տալով արհեստի հզոր ուժը:




















Կարդացեք Լ. Քերոլի <<Ալիսը հրաշքների աշխարհում>> հեքիաթը:
Ալիսը մի աղջիկ էր ով  ընկել էր հրաշքների աշխարհ: Այնտեղ նա ծանոթացավ ճագարի, կրիայի...Կարդացեք և կիմանաք, թե ինչ եղավ հետո:




                                 


Wednesday, September 2, 2015

Իմ մասին

Բարև ձեզ։ Ես Մարիամ Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ 7-1 դասարանում։ Ծնվել եմ 2005 թվականի նոյեմբերի 25-ին։ Սիրում եմ ճանապարհորդել և նկարել։ Նաև շատ եմ սիրում ստեղծագործել և թարգմանություններ կատարել։ Ունեմ ստեղծագործական և թարգմանական ամսագրեր։ Առարկաներից շատ եմ սիրում գրականություն, հայոց լեզու և անգլերեն։




Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...