Monday, November 30, 2015

Նավասարդին կազմակերպվող խաղերը

         Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Այստեղ նույնպես մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։ Ընդհանրապես զարդարվում էին վարդերով։ Այստեղից էլ Վարդավառ, որը նշանակում է վարդերով զարդարվել։ Կազմված է վարդ և վառ բառերից։ Վառ բառը տվյալ դեպքում գործածվում է փայլուն, պայծառ իմաստով։ Մեր հեթանոս պապերից, նավասարդի օրերից մեզ հասավ Վարդավառի ավանդույթը։ Հատկապես իրար վրա ջուր շաղ տալու սովորությունը։

Նավասարդ

       Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։Նոր տարին սկսվում էր օգոստոսի մեկից և տևում մեկ շաբաթ։Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։Կար նաև տոպրակ կախելու սովոությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները և պատանիները, չար ոգիներից ազատ լինելու համար։Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ: Ամանորը կոչվում է նաև «կաղանդ», որը հունարեն լեզվից է և նշանակում է «ամսագլխի օր», «ամսագլուխ», «ամսամուտ»։ Ժամանակի ընթացքում ամանոր, կաղանդ և տարեմուտ հասկացությունները նույն իմաստը ստացան։Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ, ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ուհոգու կարողությունները։

Saturday, November 28, 2015

Ինքնաստուգում 6

1.
12003,348700,10924,18900,2648,1096,1816,10002,2805,190036,1644:
Օգվելով թվի բաժանելիության հայտանիշներից
առանձնացրու՛ այն թվերը,որոնք բաժանվում են.
1) 2-ի- 348700, 10924, 18900, 2648, 1096, 1816, 10002, 190036, 1644
2) 3-ի- 12003, 18900, 10002, 2805, 1644
3)4-ի- 348700, 10924, 18900, 2648, 1096, 1816, 190036, 1644
4)9-ի- 18900

2.12**6, աստղանիշի փոխարեն դի՛ր այնպիսի թվանշաններ,որ բաժանվի
1)3-ի, - 12006
2)4-ի- 1236

3. Ձևակերպիր 3-ի, 10-ի  բաժանելիության հայտանիշները:
 Օրինակով ստուգիր:

Եթե թվի թվանշանների գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը կբաժանվի 3-ի:
օր.12060=1+2+0+6+0=9

Եթե թիվը վերջանում է 0-ով, ապա այդ թիվը բաժանվում է 10-ի:
օր.90

4.Գրի՛ր  հինգ թիվոր բաժանվի 3-ի,բայց  չբաժանվի 9-ի:
3, 6, 12, 15, 66
5.Գրի՛ր հետևյալ թվերի բազմապատիկները  (3թիվ).
   11-22, 33, 44
 125- 125, 300, 375
 2006- 2006, 4012, 6018
6.Գրի՛ր հետևյալ թվերի բոլոր բաժանարարները  
  32-1, 2, 4, 16, 8, 32
  24-1, 2, 3, 4, 6, 8, 12, 24
  61-1, 61

7.  Բնական թիվը 12-ի բաժանելիս ի՞նչ մնացորդ կարող է ստացվել
   Բեր օրինակներ:
1մն., 2մն., 3մն., 4մն., 5մն., 6մն., 7մն., 8մն., 9մն., 10մն., 11մն.
օր. 15:2=7(1մն.)

8.  Ո՞ր թիվը  25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝15:
215
215:25=8(15մն.)


Wednesday, November 25, 2015

Կաթնաղբյուր գյուղ

    Կաթնաղբյուր գյուղը ունի դարերի խորքից եկած պատմություն: Կաթնաղբյուր գյուղը գտնվում է Թալինի շրջանի տարածքում, որը հին ու միջին դարերում մտել է Մեծ  Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ և պատկանել է Կամսարական տոհմին։ 9-ից 10-րդ դարերում ընդգրկվել է հայ Բագրատունիների թագավորության մեջ, ապա անցել Զաքարյաններին։ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո ներառվել է Երևանյան նահանգի մեջ։ Հետագայում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, տարածքի մեծ մասը մտել է Էջմիածնի, մյուսը Լենինականի գավառների մեջ։ 

Monday, November 23, 2015

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյան  ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանումՆրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում,ապա դարձել լրագրողՆրա ստեղծած կերպարները իսկական «Սասնա ծռեր» ենԳալշոյանը լավ պատմող էր, սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով: Նա պատմում էր իր հերոսների մասին, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։ Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից:


Sunday, November 15, 2015

Ինքնաստուգում 5

1.Հաշվիր
450 x 200=90000
569090-469090=100000
3412455+3412455=6824910
1000000-312499=687501
80048:16=5003

2.

Հաշվիր այս երեք թվերի գումարը՝ 7777, 56099, 1090190:

7777+56099+1090190=1154066

3.

Փակագծեր տեղադրիր այնպեսոր ստացվի ճիշտ հավասարություն՝

(3000-20)x10-29800=0

4.

Երկու արտադրիչներից մեկը 15 է, եթե  մյուսը մեծացնենք 10-ով, ինչքանով կմեծանա  արտադրյալը:

150-ով

5.
Երեք գումարելիներից  յուրաքանչյուրը  մեծացրին 100-ով, ինչքանո՞վ  կմեծանա գումարը:

300-ով

6.
Աստղանիշերի փոխարեն գրիր բաց թողած թվանշանները՝

 Ա)25  x  4=100
Բ) 143  x 3=429
7.
 Երկու թվերի արտադրյալը էգումարը՝ 178: Գտիր այդ թվերը:

178+0=178
178x0=0
8.
 Հրուշակագործը հինգ օրում պետք է թխեր 320 գաթաԱռաջին և երկրորդ օրը թխում էր օրական 70 գաթամնացած օրերը 65-ական:Հասցրեց արդյոք հրուշակագործը թխել գաթաները այդ ժամանակահատվածում:

1)2x70=140
2)65x3=195
3)140+195=335
                                                                           Պատ.`այո


9.

Գրիր հինգ  բնական թվերորոնցից առաջինը 97-ից  15-ով մեծ էիսկ հաջորդ չորսից յուրաքանչյուրը 15-ով մեծ էր իր  նախորդից:

157,142,127,112,97

Thursday, November 12, 2015

Страус и воробей

                                          Ջայլամն ու ծիտը

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ-մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:
Ջայլամն ասաց.
-Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում:
Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ: Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը:
Առակս  հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը , տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին:





Страус и воробей



Птица увидела, что страус откладывает крупные яйца, споткнулся и попросил узнать секрет.
Сказал Страус.
- Я ем огонь и поэтому я откладываю большие яйца.
Думая, что говорит правду, воробей съел огонь и умер не думая о том , что причин величина возраста.
Притча говорит о том,что маленькие увидев дела старших,тоже хотят так поступать, не думая օ  своих слабостях


Friday, November 6, 2015

Մեր ընտանիքի սեբաստացիները

 Իմ պապիկի ընտանիքը բաղկացած է իսկական սեբաստացիներից: Իմ մայրը նրանցից ամենամեծն է, ով մեր  կրթահամալիրն ավարտել է 1999թ. և դպրոցի գիտելիքներով ընդունվել Խ. Աբովյանի ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի անվճար բաժինը: Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի  բանահյուսության բաժնում որպես կրտսեր գիտաշխատող: Երկու մորաքույրերս նույնպես ավարտել են այս կրթահամալիրը (1993-2003թթ. և 1999-2009թթ.)և այժմ ամուսնացած  են ու չեն աշխատում: Քեռիս հեռավար կարգով սովորում է մեզ մոտ, քանի որ կրթահամալիրի գիտելիքների շնորհիվ մասնակցել է մի ծրագրի մրցույթի, հաղթել է և այժմ գտնվում է ԱՄՆ-ում, սովորում է այնտեղի քոլեջում: Ես շատ հպարտ եմ մեր սեբաստացիներով և ձգտելու եմ նմանվել նրանց: Նրանք մեզ ցանկանում են բարգավաճում, դպրոցի առջև դրված նպատակների իրականացում բոլորիս մասնակցությամբ:

Մխիթար Աբբահայր, «Խրատ Քարոզչաց»

Վարժարանների և վանատների մեջ բնակվող միաբանները կրոնավորական Հասարակություն   են կազմում, որպես առաջնորդ ունենալով Ընդհանրական Աբբահոր կողմից անվանված առաջնորդ ունենալով  տեղական Մեծավորին:
Ընկերոջդ համարիր քեզնից ավելի լավը, ոչ միայն սրտով, այլև խոսքով:
Ջանալ ըմբռնել եղբայրակցին` վեհանձնորեն գերազանցելով անհասկացողությունները , ներելով ու ծածկելով ամեն սխալ:
Միաբանության բարգավաճման  և զարգացման նպատասկով Ընհանրական Աբբահայրը իր վեցամյա պաշտոնավարության ընթացքում անձամբ պետք է այցելի միաբանության բոլոր կենտրոնները:
Աբբահայրը , որպեսզի կարողանա լավագույն կերպով ղեկավարել միաբանությունը պետք է առիթներ ստեղծի միաբաններից յուրաքանչյուրի հետ անձամբ հանդիպելու: Խոսի նրանց հետքաջալերի, հայրաբար առաջնորդի այնպես, որ բոլորն էլ զգան, որ իրենք մի ընտանիք են:
Հատուկ ուշադրություն դարձվի հիվանդներին ու տարեցներին` ապահովելով նրանց վիճակին հարկավոր ամեն միջոց:
Միաբանների Կրթական Կենտրոնների կամ Վարժարանների Տնօրենները պարտավոր են կանոնավոր կապեր հաստատել ուսումների և կոչումների գծով Աբբայական Փոխանորդի հետ: Պետք է նչան եռամսյա գրավոր հաշվետվություն ուղարկել իրենց պատասխանատվությանը հանձնված կենտրոնի  վիճակի և գործունեության մասին:
Միաբանության մեջ ծանր հանցանքներ են նկատվել, հատկապես հետևյալները.Ա)առանց Մեծավորների հրամանի հեռանալ վանատնից և չվերադառնալ երկու ամսվա ընթացոքում.Բ)ծանր գողություն կամ սեղանակապտություն.Գ) աշխարիկ ատյաններին դիմել մի միաբանության կամ միաբանի դեմ:

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...