Wednesday, September 28, 2016

Մաթեմատիկա, տրամաբանություն

Խնդիր 1: Պատկերը բաժանել վեց հավասար մասերի:


Խնդիր 2.3 ասպետներ զբոսնելիս հանդիպեցին 5 արքայադստրերի: Ասպետներից ամեն մեկը ամեն մի արքայադստեր նվեիրեց երկու հատ ծաղիկ, որից հետո բոլորի մոտ (և՛ ասպետների, և՛ արքայադստրերի) եղավ հավասար քանակությամբ ծաղիկ: Քանի՞ ծաղիկ կար ամեն մի ասպետի մոտ:

Խնդիր3. 3 սագն ու 4 բադը կշռում են 4կգ 600գրամ, իսկ 4 սագն ու 3 բադը կշռում են  4կգ 500գրամ: Որքա՞ն է կշռում 1 բադը և 1 սագը:

Խնդիր4. Գերանը  100 մասի բաժանելու համար քանի տեղից պետք էկտրել:

99տեղից

Խնդիր5. Դերձակը 20 մետրանոց կտորը կտրում է յուրաքանչյուր օր 2մ,քանի օրում կկտրի կվերջացնի այն:

10 օրում


Խնդիր6. Օղակը 10 տեղից կտրելու դեպքում քանի մասի կբաժանվի:

10


Խնդիր7.Նկարում պատկերված բոլոր եռանկյունների բոլոր կողմերն իրար հավասար են:


Գտնել աստղի պարագիծը, եթե հայտնի է, որ շրջանագծերի շառավիղները 2 են:

16

Խնդիր8. Առավոտյան ժամը 8:00 է: Այդ պահից հետո որքա՞ն ժամանակ անց ժամացույցի րոպեի և ժամի սլաքները 4-րդ անգամ իրար կհանդիպեն (այսինքն իրար վրա կգտնվեն):
4 ժամ հետո

Թթուներ




Մայրենի, Կոմիտաս

Կարդա բնության թեմայով Կոմիտասի մյուս բանաստեղծությունները: Առանձնացրու այնպիսի տողեր, որտեղ երևում է
  • հեղինակի վերաբերմունքը բնության նկատմամբ
Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով

Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,
Կոմիտասը շատ է սիրում գարուն:
Ամառն ելավ հասկունիկ ծոցերով.
Կոմիտասը շատ է սիրում ամառը:
Աշունն առավ խատուտիկ բարերով,
Կոմիտասը շատ է սիրում  աշունը:
Ձմեռ պատավ պատուտիկ սառերով։
Կոմիտասը շատ է սիրում ձմեռը:

Այստեղ երևում է, որ Կոմիտասը շատ է սիրում տարվա չորս եղանակները:

  • բնության ու մարդու նմանությունը (փոխաբերություններ)
Գարուն
Հալուն-հալուն,
Սարին, ձորին խոսելեն,
Սարը չի կարող խոսել, իսկ մարդը կարող է:
Աշուն օր
Ծերուկ երկիր սուգ արավ։
Երկիրը չի կարող ծեր լինել և սուգ անել:



Մայրենի

  • — Դու իրավունք չունես, դու խախտում ես ձգողականության օրենքը։— Իմ ի՞նչ գործն է ձգողականության կամ միջին հավասարության, պահանջի ու հատուցման օրենքները և կամ մեկ այլ որևէ օրենք։
Մեկնաբանիր այս երկխոսությունը:

Հոմերն ուզում էր, որ Բայֆիլդը չխախտի օրենքները, իսկ Բայֆիլդը, քանի որ անարդար մարդ էր, նա ուզում էր խախտել օրենքները: 
  • Աշխարհում ոչ մի բան ավելի կարևոր չէր, քան թույլ չտալ, որ Մահվան սուրհանդակը Իթաքա մտնի։
Ինչու էր Հոմերը այդպես պաշտպանում իր քաղաքը:

Հոմերը չէր ուզում, որ Մահվան սուրհանդակը մտնի Իթաքա, որովհետև նա ուզում էր, որ Իթաքայի մարդիկ ապրեին ուրախ:

English

Նասրեդինը էշի վրա դրեց խաղողով լի երկու մեծ զամբյուղ և գնաց խանութ: Կեսօրին շատ տաք էր, նա կանգնեց մեծ ծառի ստվերի տակ: Այնտեղ կային մի քանի այլ տղամարդիկ, բոլորն էլ ունեին էշեր և զամբյուղներ՝ խաղողներով լի: Ճաշից հետո, նրանք գնացին քնելու: Որոշ ժամանակ անց, Նասրեդինը սկսեց խաղողներ վերցնել մյուս տղաների զամբյուղներից և դնել իր զամբյուղի մեջ: Հանկարծ տղամարդկանցից մեկը վեր կացավ և տեսավ այդ.
-Ի՞նչ ես անում,-ասաց նա ջղայնացած: 
-Օհ,-ասաց Նասրեդինը,- մի անհանգստացեք ինձ համար: Ես կիսախելագար եմ, և ես շատ տարօրինակ բաներ եմ անում: 
- Օհ, իսկապե՞ս,- ասաց մի տղամարդ: Ինչու՞ երբեմն չես վերցնում խաղող քո զամբյուղից և դնում մեկ ուրիշի զամբյուղում: 
- Դու չհասկացար ինձ,- ասաց Նասրեդինը:
- Ես ասացի, որ ես կիսախելագար եմ, ոչ թե  ամբողջությամբ խելագար:

Второй подвиг Геракла (краткое содержание)

Лернейская гидраГеракл убил лернейскую гидру – чудовище с телом змеи и 9 головами дракона, которое выползало из болота близ города Лерны, убивало людей и уничтожало целые стада. На месте каждой отрубленной героем головы гидры вырастали две новые, пока помощник Геракла, Иолай, не начал прижигать гидре шеи горящими стволами деревьев. Он же убил и гигантского рака, который вылез из болота на помощь гидре. В ядовитой желчи лернейской гидры Геракл вымочил свои стрелы, сделав их смертельными. 



выползало-գաղտագողի

отрубленной-Կտրած

ядовитой-թունավոր

желчи-դառնություն






Tuesday, September 27, 2016

Պատմություն

Սեպտեմբեր



  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայոց աշխարհի իմ անկյունը», «Ժայռապատկերներ», «Իմ հասակակցի կյանքը նախնադարում», «Արատտա», «Երևանի տարածքում գտնվող նախնադարյան հուշարձանները»;

Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։
Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։ Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին։ Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։ Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի»գետով։ Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է։ Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները։ Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը։ Վերջինս Ուրմիո լճի Ուրմիո լիճ հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը՝ անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։ Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա) ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր։ Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։ Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։ Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր։ Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք՝«լեռնային քարեր»։ Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում՝ ձիերը։ Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի։ Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով՝ չի կարողանում գրավել. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները` երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան» …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն։ Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով։ Ք.ա. XXVI-XXVդարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում, որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղ բրոնզիդարյան մշակույթ։
Արատտայի մասին տվյալները մեզ հասել են Էնմերքար ու Լուգալբանդա իշխանների մասին վիպերգերից ինչպես նաև Գիլգամեշին նվիրված դյուցազնավեպից։ Սեպագիր բնագրերը թվագրվում են 20-18 դարեր մ․թ․ա․։ Հավանաբար Արատտա երկիրը գոյություն է ունեցել ամենավաղը 27-րդ դարում մ․թ․ա․։ Իսկ նրա տեղի հարցում պատմաբանները մինչ օրս չունեն միասնական կարծիք։
  1. Համեմատել մարդու ծագման վարկածները;


  1. Ապացուցել, որ մարդու ծագման հիմնախնդիրը լուծված չէ;

Այսօր գոյություն ունեն մարդու ծագման տարբեր վարկածներ: Օրինակ՝
  
Չ. Դարվինը իր տարիների ուսումնասիրությունների արդյունքում գտնում է, որ մարդը առաջացել է կապիկից:Բայց դա ապացուցված չէ, որովհետև այսօր կապիկից մարդ չի առաջանում:  Այդ բացը լրացրեց Ֆ. Էնգելսը: Էնգելսը մշակեց մարդու ծագման աշխատանքային տեսությունը: Մարդու ձևավորման գործում վճռական դեր է  խաղում կապիկների որոշակի տեսակի աստիճանական անցումը բնության տված բարիքները հավաքելուց աշխատանքի միջոցով այդ բարիքներն արտադրելուն: Աշխատանքն իր հերթին խթանել է կապկի նյարդային համակարգի զարգացմանը, որի ընթացքում ձեւավորվել է լեզուն որպես հաղորդակցման միջոց եւ գիտակցության, բանականության առաջացման լրացուցիչ խթան: Էնգելսը մտածում է, որ լեզուն ու աշխատանքն են կապիկի ուղեղը դարձրել մարդու ուղեղ: Նա չի կարողացել պարզել, թե ինչ պայմաններում է կապկի էվոլյուցիան վերածվել մարդու: Մարդաբանների մի մասը, ձգտում են պարզել այս հարցը, նրանք պնդում էին, որ մարդու գոյացման համար դրանք եղել են շատ բարենպաստ պայմաններ: Դրանք ստեղծվել են մեկ անգամ և կրկնվել չեն կարող: Դրա հետևանքով հիմա կապիկներից ոչ մեկը մարդ չի կարող դառնալ: Մյուս մասը հակառակն էին համոզված: Ստացվում է, որ լավ կյանքից կապիկը երբեք մարդ չէր դառնա: Այս վեճերը վկայում են, որ այս հարցի լուծումը դեռ շատ հեռու է: 

  1. Բեմադրել նախնադարյան հասակակցի կյանքի մեկ օրը;
Նախնադարում շատ են որսի գնացել, որպեսզի ուտելու բան ունենան: Մի տղա շատ էր սիրում նետ ու աղողով թռչուն բռնել: Նա որոշում է իր հայրիկի հետ գնալ որսի: Այդ երեխային հայրիմն էր իրեն սովորեցրել նետ ու աղեղով կրակել: Նրանք միասին գնացին որսի: Հետո վերադարձան: Երկուսն էլ որսով ետ եկան: Նրանք ընտանիքներով նստեցին խարույկի շուրջը: Մեծերը զրուցում էին, իսկ երեխաները հավաքվել էին նայելու թե որսի  գնացած երեխան ինչպես է նկարում ժայռերի վրա: Նախնադարում այդպես են ապրել:

  1. Ապացուցել, որ պետության առաջացումն անխուսափելի էր;
  2. Համեմատել Արատտան և մեր այսօրվա պետությունը:

Մայրենի

Առաջադրանքներ.
  • Վերլուծիր ատրճանակով տղայի կերպարը՝ մեջբերելով նրա խոսքերը (նրա արտահայտած մտքերը կարդա, ըստ այդ խոսքերի բնութագրիր նրան):
Այդ տղան լավ մմարդ է, բայց նրան շտապ գումար էր հրկավոր և նա չգիտեմ ինչի այպես արեց:

  • Գնահատական տուր Սփանգլերի արարքին. ի՞նչն է իրական նրա արարքի մեջ, ինչը՝ չափազանցություն (եթե կա):
Այդպես, որ լինի բալորն էլ մյուսի վրա ատրճանակ կպահեն և այդպես գումար նվեր կստանան:

  • Դա քոնն է, քանի որ դու դրա համար զենք բարձրացնելու անհրաժեշտություն զգացիր։ — Ճի՞շտ պնդում է, թե՝ ոչ. ինչու՞:
Բոլոր գողերն էլ լավ մարդիկ են: Նրանք դրա կարիքն ունեն դրա համար էլ գող են դառնում:

  • «Այս օրը լույսի օր է. եղիցի լույս» — բացատրիր «լույսի օր» արտահայտությունը:

  • Թող լույս լինի կամ եղիցի լույս — ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասություն):

                                                                     Եղեցի լույս


      Իմ մեջ լույս է լինում, երբ ես լավ եմ քնում: Դասերիս լավ պատրաստված եմ լինում: Դասերին մասնակցում եմ: Մայրիկս, հայրիկս և քույրիկս պիտի միշտ ուրախ լինեն, որ իմ սրտում լույս լինի, որ ես հասկանամ նրանք ուրախ են և չտխրեմ: Իմ ընկերուհին, երբ դպրոց չի գալիս, ես շատ եմ տխրում: Ես չեմ ուզում, որ իմ ընկերուհին տխուր լինի, որովհետևե ես, երբ տեսնում եմ, որ նա տխուր է ես էլ եմ տխրում: Ամեն բան անում եմ, որ բոլորին ուրախացնեմ, որ նրանց սրտում էլ լույս լինի: 


                                                             

Կոմիտասի բանաստեղծություններից

Image result for աշուն
ԱՇՈՒՆ
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Հեղինակի պատկերացմամբ
  • աշունը ինչպես է սնվում
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,

  • աշունը ինչպես է քնում
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով

  • աշունը ինչպես է ծնվում
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝

Քո պատկերացմամբ աշունը ինչպես է ծնվում, սնվում, քնում … էլ ինչ է անում աշունը… (ստեղծագործական աշխատանքը պետք է լինի անվազն 6-8 նախադասություն)
Քամին սկսեց ուժեղ փչել: Տերևները կարմիր, կանաչ, դեղին, նարնջագույն էին դարձել: Մարդիկ նման բան առաջին անգամ էին տեսնում: Նրանք հավաքվել էին դրսում և դիտում էին այդ ամենը: Մի մարդ եղել էր ուրիշ երկրներում և տեսել էր այդպիսի բան: Նա այդ մարդկանց բացատրեց, որ արդեն աշուն է և տերևները պիտի կարմիր, կանաչ, դեղին, նարնջագույն դառնան: Մարդիկ հասկացան այդ ամենը և արդեն նրանց համար դա զարմանալի չէր:

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...