Ես Մարիամ Հովհաննիսյանն եմ 5-1 դասարանից: Այսօր հանդիպում տեղի ունեցավ թարգմանիչ, մանկագիր Յուրի Սահակյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ« Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Ես նույնպես մասնակցել եմ այդ հանդիպմանը: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ: Նա մանկագիր է դարձել, երբ արդեն երեխաներ է ունեցել: Մենք Յուրի Սահակյանի համար արտասանեցինք, շուտասելուկներ ասացինք և հանելուկներ ասացինք, որ նա գուշակի: Նա մեզ հետ արտասանեց, երգեց և մի փոքր էլ արտասանեց մեզ համար: Յուրի Սահակյանը շատ համեստ և խելացի մարդ էր: Նրա աղջիկը նույնպես գրող է: Մենք նրան հարցրեցինք, որ նա պատմի իր դպրոցական կյանքից, բայց նա ասաց, որ իր դպրոցական կյանքը տխուր է անցել: Ես չէի պատկերացնում, որ ես կհանդիպեմ այդպիսի մեծ գրողի: Յուրի՛ Սահակյան, ես ձեզ ցանկանում եմ առողջություն և միշտ մեզ համար այդպիսի լավ բանաստեղծություններ գրեք, իսկ մենք հաճույքով կկարդանք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Friday, December 25, 2015
Monday, December 21, 2015
Զվարճալի ճանապարհորդություն
Մենք 19.12.15 թ. ճանապարհ ընկանք դեպի Աշտարակ: Սկզբում մենք գնացինք աշտարակցիներից հարցազրույց վերցնելու: Հետո գնացինք տեսնելու, թե աշտարակցիները ինչպես են հաց թխում: Համտեսեցինք լավաշից և շարժվեցինք դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Դրսում նկարվեցինք, եկեղեցում մոմ վառեցինք,
երգեցինք և գնացինք հանգստանալու: Ճանապարհին տեսանք Քասախ գետը: Ճանապարհից գնեցինք մի գնդակ: Քասախ գետի
մոտ հաց կերանք և խաղացինք: Այդ անպիտան գնդակը երեք անգամ ընկավ ջուրը, բայց մենք
շատ ուժեղ էինք և ամեն անգամ հանեցինք գնդակը ջրից: Գնդակը հանեցինք ջրից, մաքրեցինք
մեր շրջապատը և շարժվեցինք դեպի Երևան: Շատ ուրախ, տպավորություններով լի և զվարճալի
օր անցկացրեցինք:
Wednesday, December 16, 2015
Յուրի Սահակյանի հանելուկները
Տանն էլ է տանը,
Դրսում էլ է տանը,
Աճպարար հո չէ՞
Այդ անպիտանը:
(կրիա)
Մի հովիվ կա տարօրինակ`
Հանդերից տուն չի գալիս,
Օր-ցերեկով պառկում, քնում,
Գիշերն է հոտը ման տալիս:
(Լուսին)
Յուրի Սահակյանի բանաստեղծություններ
ԵՐԵՔ ՓՉԱԿ, ԵՐԵՔ ԲՈՒ...
Երեք փչակ, երեք բույն,
Երեք բնում՝ երեք բու:
Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,
Ամեն բնում՝ բու, բու, բու:
Առաջինում՝ բվաձու,
Երկրորդում էլ՝ բվաձու,
Երրորդի մեջ՝ բվաձու...
Երեք բնում՝ երեք բու:
Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,
Ամեն բնում՝ բու, բու, բու:
Առաջինում՝ բվաձու,
Երկրորդում էլ՝ բվաձու,
Երրորդի մեջ՝ բվաձու...
Չորրորդը չկա՜:
Ի՜նչ երջանիկ բվերեն,
Ի՜նչ սիրունիկ ձվեր են,
Ձվից կելնեն ու կերգեն
Բվիկները բվերեն...
Ի՜նչ սիրունիկ ձվեր են,
Ձվից կելնեն ու կերգեն
Բվիկները բվերեն...
Յուրի Սահակյանի շուտասելուկները
Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:
Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:
Monday, December 7, 2015
Friday, December 4, 2015
Ինքնաստուգում 7
04.12.2015
Պարապմունք 49:
30-1,2,3,5,6,15,10,30-8
2,3,5,
2.Գտի՛ր 42, 63 թվերի ամենափքր ընդհանուր բազմապատիկը և ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
63-1,3,7,9,21, 63
(42, 63)=21
42-42, 84, 126
63- 63, 126
(42, 63)=126
3. Ո՞ր թիվը 17-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝ 15:
3. Ո՞ր թիվը 17-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝ 15:
151
4.Ո՞ր թվերն են կոչվում պարզ և որոնք՝ բաղադրյալ: Նշի՛ր ամենափոքր բաղադրյալ թիվը:
Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ
Այն բնական թիվը , որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ
5.Առանձնացրու՛ պարզ թվերը.
24,102,1011,39,29,31,47,53,734
29, 31, 47, 53
6. Ստուգի՛ր այս թվերից որո՞նք են բաղադրյալ.
355-1, 5, 355
19-1, 19
997-1, 997
24-1, 2,3, 4, 6, 8, 12, 24
7.
Գտի՛ր բոլոր բաժանարարները.
8- 1, 2, 4, 8
100-1, 2, 4, 5, 10, 20, 25, 50, 100
8.Գտիր 2 բազմապատիկ
378-378, 756
9990-9990, 19980
9.
9կգ ձմերուկն արժե այնքան,որքան 6 կգ սեխը:Հաշվի՛ր,թե Հայկը որքան է վճարել 5 կգ ձմերուկիհամար,եթե Աշոտը 4 կգ սեխի համար վճարել է 480 դրամ:
9.
9կգ ձմերուկն արժե այնքան,որքան 6 կգ սեխը:Հաշվի՛ր,թե Հայկը որքան է վճարել 5 կգ ձմերուկիհամար,եթե Աշոտը 4 կգ սեխի համար վճարել է 480 դրամ:
480;4=120
120*6=720
720;9= 80
80*5=400 Պատ.՝400
Thursday, December 3, 2015
My house
My house is cafortable and lovely. My house have a living-room, two bedrooms , a kitchen and a bathroom. The table is in the left of the room, the sofa is in the right of the room, the TV is in the corner of the room and armchairs are near the sofa. The sink is in the left of the kitchen, the shelf is in the right of the sink. The bed is in the left of the first bedroom, the wardrobeis on the right of the bed. The wardrobe is in the left of the second bedroom, the bed is in the right of the wardrobe and the table and chair are in the right of the bed. The bath is in the right of the bathroom, the sink is in the left of the bathroom. This is my house
Բանաստեղծություններ ձմռան և ձյան մասին
Ձմեռ
Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Ձյուն
Ճերմակ
սավան ու վերմակ,
Դաշտերին
ու ձորերին,
Ճերմակ
զգեստ ու գլխարկ`
Ծառերին
ու տներին:
Երկար
նայել չի լինում,
Ադամանդե
փայլ ունի,
Աչքից
արցունք է բերում,
Ծակող
լույսը շողերի:
Փխրուն
է,հեշտ ու թեթև,
Հալվում
է,երբ օրն է տաք,
Գույն
չի մնում,ոչ էլ`ձև,
Էլ
ինչ վերմակ ու գլխարկ:
Ջուր
է դառնում-վարարում,
Քչքչում
է ամենուր,
Ով
է այսպես հեռանում,-
Ձյունը
ճերմակ ու մաքուր:
Wednesday, December 2, 2015
Subscribe to:
Posts (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...