Զբոսաշրջության 2017-2022 թթ․ ծրագիրը
1. Զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու
նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկա
հանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի
մուտքի ռեժիմի սահմանում կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի
դյուրացում, ինչպես նաև զբոսաշրջային տրանսպորտային միջոցների համար սահմանային
անցման դյուրացում.
2) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել զբոսաշրջային ծառայությունների
նկատմամբ որակական նոր պահանջները և ներդնել դրանց ապահովման մեխանիզմները.
2. Մինչև 2020 թվականի ավարտն ավարտել հանրապետության տարածքում
ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանցի ստեղծման աշխատանքները: Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի
դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը
կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին
քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.
2) 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ
մարզերում ամենամյա ավանդական փառատոնների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.
3) 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել մարզական զբոսաշրջությունը
ՀՀ-ում միջազգային մրցաշարերի կազմակերպման միջոցով.
4) 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել
համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար
գրավիչ երկրի նկարագիրը.