Thursday, October 29, 2020

Պոչամբարները և հանքավայրերը Հայաստանում

Պոչամբարը հանքարդյունաբերությանը կից բնապահպանական կառույց է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր և վտանգավոր քիմական թափոններ, հանքաջրեր։ Հայաստանում գտնվող պոչամբարներն են․

  • Արծվանիկի պոչամբար
  • Ողջիի պոչամբար
  • Փխրուտի պոչամբար
  • Դարաձորի պոչամբար
  • Գեղանուշի պոչամբար
  • Հովիտ N1
  • Հովիտ N2
  • Դարազամի պոչամբար
  • Դաստակերտի պոչամբար
  • Տերտերասարի պոչամբար
  • Հանքասարի պոչամբար
  • «Նահատակ» պոչամբար
  • «Նազիկ»պոչամբար
  • «Պայթուցիկ նյութերի ձոր»
  • Արմանիսի պոչամբար
  • Մղարթի պոչամբար
  • Թեղուտի պոչամբար
  • Թուխմանուկի պոչամբար
  • Արարատի պոչամբար
Հայաստանում գտնվող ամենամեծ պոչամբարը Արծվանիկի պոչամբարն է, որն ամենամեծն է Հայաստանում և նաև ամենամեծերից է աշխարհում։ Հանքարդյունաբերության հետևանքով բնակչության մոտ կարող են առաջանալ քաղցկեղներ, նորագոյացություններ, ծնունդների շեղումներ, արյան համակարգի և շնչառական հիվանդություններ։ 
Ցիանիդը բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն է: Այն կիրառվում է հանքարդյունաբերության մեջկաուչուկիօրգանական ապակուսինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզումՆատրիումի ցիանիդը չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: Չափահաս մարդու համար մահացու է ցիանիդի ընդամենը 0,3 գրամ չափաքանակը: Թոքերի մեջ շնչառական ճանապարհով անցնելու դեպքում առաջացնում է գրեթե վայրկենական մահ՝ մեկ րոպեի ընթացքում: 
Ամուլսարը լեռնագագաթ է Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում հանքավայրի շինարարության ընթացքում մի քանի անգամ վնասվել է մոտակա բնակավայրերի խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներըն ու ցանքատարածությունները, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը։ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացված Ամուլսարի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների հետևանքով փոշոտվել են Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ համայնքները ինչի պատճառով բնակչությանը հասցվել է առողջական, սոցիալ-տնտեսական վնաս։ 

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին: Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։

Մղարթի հանքավայր-ոսկի

Շամլուղի հանքավայր-պղինձ

Արմանիս-ոսկի, պղինձ, ցինկ, կապար

Թեղուտի հանքավայր-պղինձ, մոլիբդեն

Ախթալա-պղինձ

Ախթալա-բարիտ

Ալավերդի-պղինձ

Տանձուտ-գոլդ օքսիդ

Թուխմանուկ-ոսկի, արծաթ

Մեղրաձոր-ոսկի

Աբովյան-երկաթ

Հրազդան-երկաթ

Հանքավան-պղինձ, մոլիբդեն

Թեզհասար-նեֆելինյան սիենիտ

Լուսաջուր-ոսկի

Գետիկ-ոսկի, արծաթ, ուրան

Սոտքի հանքավայր-ոսկի

Ազատեկ-ոսկի, բազմամետաղներ

Գլաձոր-պղինձ, կապար, ցինկ

Սոֆիի բինա-ոսկի

Ամուլսարի հանքավայր-ոսկի

Քաջարանի հանքավայր-պղինձ, մոլիբդեն

Շահումյան-ոսկի, պղինձ, ցինկ, կապար, արծաթ

Ագարակի հանքավայր-պղինձ, մոլիբդեն

Կապան-պղինձ, մոլիբդեն

Լիչգվազ-ոսկի, պղինձ, արծաթ

Դաստակերտ-պղինձ, մոլիբդեն

Լիճք-պղինձ

Տերտերասար-ոսկի

Հայկասար-պղինձ, մոլիբդեն

Այգեձոր-ոսկի, պղինձ, մոլիբդեն

Մազրա-ոսկի

Սվարանց-երկաթ

Մարջան-ոսկի, արծաթ

Դրմբոնի հանքավայր-ոսկի, պղինձ

Քաշեն-պղինձ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...