Միֆեր և փաստեր մոտիվացիայի մասին
Կին գիտնականներ, ովքեր փոխել են աշխարհը
Հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը
Մոտիվացիան մարդուն ստիպում է աշխատել, առաջ գնալ: Հիմա «մոտիվացիա» բառը շատ ժամանակակից է: Մոտիվացիան շատ ժամանակ օգնում է մեզ սովորել, որովհետև մեզ պետք է լավ ապագա կամ ուղղակի պետք է սովորել հաջորդ օրվա դասերը բարձր գնահատական ստանալու համար: Բայց այն չի վերաբերվում միայն մեծ նպատակներին: Մենք շատ բաներ մոտիվացված ենք անում, առանց հասկանալու դա: Այսինքն այն մեզ հետ է ամեն տեղ: Բայց ամեն մեկս կարող ենք այն տարբեր հասկանալ և անվանել: Շատերիս պետք է մոտիվացիա գիրք կարդալու կամ օրինակ սենյակը հավաքելու: Դա շատ ժամանակ մոտիվացիա չէ, պարտականություն է կամ անհրաժեշտություն: Ես մոտիվացիայի գլխավոր աղբյուր չունեմ, այսինքն չկա այնպիսի մի բան, որին ես նայելով կամ այն կարդալով մոտիվացվում եմ: Ես ինքս իմ մեջ եմ փորձում հասկանալ, որ ես սա պիտի անեն, որովհետև այն ինձ պետք է: Մոտիվացիան շատ ժամանակ մեզ երջանկացնում է, ինչ-որ գործ վերջացնելիս ուրախանում ենք և դա ստիպում է շարունակել և ավելի շատ աշխատել: Ինձ նաև մոտիվացնում են շատ փոքրիկ բաները, օրինակ սենյակի տեսքը, որտեղ ես աշխատում եմ, ինչքան էլ ծիծաղելի թվա համակարգչի վրա փակցված կպչուն թուղթը կամ երաժշտությունը, որը պիտի լսեմ աշխատելիս: Պետք չէ ասել, որ ես մոտիվացիա չունեմ չեմ, որովհետև մոտիվացիան ինչ-որ չափով ներշնչանքի արդյունք է: Մոտիվացիան մեզ օգնում է դնել ինչ-որ բանի սկիզբը, իսկ մնացածը արդեն մեզանից է կախված:
1․ Եթե դուք խելացի եք, ապա ձեզ երաշխավորված է հաջողությունը։
Մարդիկ հաճախ մտածում են, որ բարձունքների հասնելու համար բավական է միայն խելացի լինել։ Սակայն գիտնականները պնդում են, որ բարձր ինտելեկտը պարտադիր չէ, որ երաշխավորի մեծ ձեռքբերումներ: Ամերիկացի հոգեբան Լյուիս Թերմենը, ով ուսումնասիրել է շնորհալի երեխաներին, պարզել է, որ նրանց մեծ մասը մեծացել են միանգամայն սովորական մարդկանց մեջ, որոնք հայտնի չեն դարձել ոչ մի ակնառու գործով։ Դուք կարող եք լինել շատ խելացի, բայց առանց մոտիվացիայի և քրտնաջան աշխատանքի՝ հաջողություն չեք տեսնի։
2․ Պարգևատրման ավելացումը հանգեցնում է մոտիվացիայի բարձրացմանը
Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին դրդել ինչ-որ բան անելու, կարող եք մտածել ջանքերի համար պարգևատրումների ավելացման մասին: Այնուամենայնիվ, հետազոտողները պարզել են, որ երբեմն չափից ավելի պարգևատրումը հանգեցնում է մոտիվացիայի նվազմանը։ Պարգևները կարող են ոգեշնչել մարդուն, բայց երբ դրանք տալիս ես մեկին, ով արդեն բավականաչափ մոտիվացված է, դա նրան ավելի չի մոտիվացնում:
3․ Ամեն ինչ կախված է բնածին ունակություններից
Կոլումբիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Քերոլ Դուեքն իր գրքում պնդում է, որ բնածին տաղանդի վրա կենտրոնանալը սպանում է մոտիվացիան, ինչը հեղինակն անվանում է ֆիքսված մտածելակերպ: Եթե կարծում եք, որ ձեր բոլոր ունակությունները ձեզ տրված են բնությունից, և անիմաստ է փորձել ցատկել ձեր գլխից վեր, ապա դուք պարզապես խթան չեք ունենա անելու գոնե մի բան, որն առաջին անգամ չի ստացվում։ Կենտրոնացեք ոչ թե ձեր բնածին կարողությունների, այլ այն ջանքերի վրա, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար։ Գովաբանեք ինքներդ ձեզ ոչ թե ձեր տաղանդների համար, այլ ձեր կամքի ուժի և հաստատակամության համար: Ձեր մեջ զարգացրեք այս հատկությունները:
Շատ ժամանակ մենք մտածում ենք, որ չենք սպանի դիմացինին, եթե անգամ նա շատ ուժեղ վիրավորի կամ ցավեցնի մեզ։ Բայց եթե հայտնվենք այդպիսի իրավիճակում, դժվար է ասել, թե ինչպես կվարվենք։ Ամեն ինչ կախված է մեր հոգեկան վիճակից։ Երբ մարդը մարդու վրա է զենք բարձրացնում, դա կարող է լինել վրեժի, նախանձի արդյունքում։ Բայց այս ամենն այդքան էլ չի վերաբերվում պատերազմներին, որովհետև ժամանակակից պատերազմներն այդքան էլ կապված չեն այդ երկրում ապրող ժողովրդի հետ։ Կարծում եմ, որ խաղաղ բնակչության մեծ մասը երբեք չի ուզի, որ իր երկրում պատերազմ լինի կամ հենց ինքը մասնակցի պատերազմին։ Եթե հնում պատերազմներն ինչ-որ չափով նոր տարածքներ գրավելու համար էր, հիմա դա այդքան էլ այդպես չէ։ Հզոր պետությունները մտածում են իրենց դիրքը տարածաշրջանում ուժեղացնելու և մեծացնելու մասին, ինչ գնով էլ լինի։ Ես կարծում եմ, որ հիմա այն ժամանակները չեն, որ մարդիկ զենքի ուժով պիտի ինչ-որ հարցեր լուծեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի ուժեղ են քան նորագույն զենքերը, որովհետև հիմա ամեն ինչն է կախված տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Ճիշտ քաղաքականությունը և ճիշտ դիվանագիտությունը նույնպես կարող են կանխել պատերազմները։ Պատերազմները երբեք լավ բանի չեն բերում, ինչ նպատակ էլ, որ ունենան։
Պատերազմը մարդկության ամենաանհեթեթ գյուտն է, որի վրա ծախսվում
են միջոցների և ջանքերի մեծ մասը: Եվ դեռ մենք պատերազմի մեջ ենք:
Ա.Շոպենհաուեր
Մագդալինա Պոկրովսկայա - ժանտախտի դեմ պատվաստանյութի ստեղծող
Պոկրովսկայա Մագդալինան ծնվել է Սարատովում, ավարտել է այնտեղի բժշկական համալսարանը և աշխատանքի է անցել Ստավրոպոլի ժանտախտի դեմ լաբորատորիայում որպես մանրէաբան, որտեղ բավականին կարճ ժամանակում հաջողությունների է հասել։ Նա մի քանի տարի աշխատել է ժանտախտի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա, որը կարող է ոչ միայն բուժել հիվանդին, այլև մեծացնել մարդու իմունիտետը։ Նախկինում աշխարհն արդեն ուներ ժանտախտի դեմ պատվաստանյութ։
hին, անհատնելի, կարմիր, անծանոթ, բիլ, անգին, անդարձ, սպիտակ, մարմարոնյա, կավե, ողորկ, կանաչ, սրինգային, քնքուշ, ծանոթ, հարազատ, անծայր, ոսկե, անձայն, հանճարեղ, դեղին, հսկա, լուրթ, թեք, անմեռ, սև, անհուն, լոկ, վարդագույն, չքնաղ, կախարդական, բիրտ
Կարծում եմ, որ հիմա ածականներն ավելի շատ օգտագործում են ինչ-որ
պատմվածքներ, բանաստեղծություններ, երգերի բառեր գրելիս, որ տեքստը գեղեցիկ և մարդու
ականջին հաճելի լինի։ Հայերենում կան ածականներ, որոնք ականջին այդքան էլ հաճելի չեն
և խորթ են։ Օրվա ընթացքում խոսելիս մենք շատ ածականներ չենք օգտագործում կամ օգտագործում
ենք ամենապարզ ածականները, օրինակ՝ գեղեցիկ, սիրուն, մեծ, փոքր և այլն։ Խոսելիս մենք
չենք ասի թառլան, հապճեպ, բյուրավոր կամ անիրավ, որովհետև կան մարդկանց ավելի հասանելի
բառեր։ Ամեն ինչ ավելի է հեշտանում և արագանում, դրա համար էր մարդիկ շատ չեն օգտագործում
ածականներ։
Խնամքի պարագաների օգտագործումը
Գեղեցիկ սեռի կողմից մարմինն ու դեմքը զարդարելու ցանկացած փորձ համարվում էր մեղք։ Կարծում էին, որ ներկերը կնոջը դարձնում են սատանայի հանցակիցը։ Էթյեն դե Բուրբոնը պատմում է, թե ինչպես էր մի գյուղում քահանան սովորեցնում երիտասարդներին բղավել, երբ մի ծխական թաղում հայտնվում էր շպարված կին։ Խաչակրաց արշավանքների դարաշրջանում, Արևելքի բարքերին ծանոթանալուց հետո, գեղեցկության ստանդարտները սկսեցին տարածվել Եվրոպայում, և կանայք սկսեցին խնամել իրենց դեմքերը:
1․ ակութ, բար, բմբուլ, գեղմ, բազե, փետուր, բուրդ, տարազ, հողակոշտ, օջախ, գուղձ, հանդերձ, պտուղ, բեմեզր։
Ակութ-օջախ
Գուղձ-հողակոշտ
Պտուղ-բար
Բմբուլ-փետուր
Գեղմ-բուրդ
Հանդերձ-տարազ
1. Հայտնի թենիսիստուհու ամբողջական անունը Սերենա Յամեկա Ուիլյամս է։ Ծնվել է Միչիգանում, 1981 թվականին, սեպտեմբերի 26֊ին։ Նա ընտանիքի կրտսեր դուստրն է։ Ուլյամսների ընտանիքը տեղափոխվում է Լոս֊Անջելեն, որպեսզի աղջիկները կարողանան զբաղվել թենիսով։ Պրոֆեսիոնալ կարիերիան սկսել է 1995 թվականին։ 1998 թվականը Ուիլյամս քույրերից ամենակրտսերի համար նշանավոր էր, քանի որ նա հաղթեց Ուիմբլդոնի զուգախաղի Մեծ սաղավարտի մրցաշարում:
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։
2․ Դրասանգ, նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման, սյուք, եղեռն, եղեգն, եղերերգ, շամբ, երիվար, ծաղկաշղթա, զեփյուռ
շամբ-եղեգն
սյուք-զեփյուռ
դրասանգ-ծաղկաշղթա
նախճիր-եղեռն
նժույգ-երիվար
եղրևանի-յասաման
4․ Զտարյուն, անհողդողդ, անխառն, դժնի, անսահման, անգո, անստույգ, բարձիթողի, անիրական, անտերունչ, անվերջ, աներեր, անագորույն, անշեջ
անիրական-անգո
անագորույն-դժնի
անհողդողդ-աներեր
անսահման-անվերջ
անտերունչ-բարձիթողի
զտարյուն-անխառն
1․ Աջ սյունյակից ընտրե՛ք յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտող բառը։
օշարակ, հողաթափ, հովեկ, աշակերտել, մատռվակ, ճարմանդ, դասավանդել, փեթակ, մեղանչել, թաղար, ողկույզ, պապակել, իջևան, թավուտ, սմքել
1․ Մրգահյութից զովացուցիչ ըմպելիք-օշարակ
2․ մեղք գործել-մեղանչել
3․ ծաղիկ աճեցնելու ծաղկաման- թաղար
4․ գինի մատուցող անձ-մատռվակ
5․ մեկի մոտ սովորել-աշակերտել
6․ ծարավից տանջվել, տոչորվել-պապակել
7․հագուստի, գոտու, ծայրերը միացնող օղակեռ-ճարմանդ
գավաթ, տենդ, նստվածք, գոմ, թել, նախասրահ, գավիթ, դերձան, գահույք, փարախ, ըմպանակ, մրուր, դողէրոցք, գլան
գավաթ-ըմպանակ
մրուր-նստվածք
դերձան-թել
նախասրահ-գավիթ
տենդ-դողէրոցք
գոմ-փարախ
անլուրջ, համր, արտառոց, անհրապույր, անիրավ, տհաճ, անդադար, անապական, անարդար, անբարբառ, անսփոփ, մաքուր, անդուլ, անհեթեթ
անդուլ-անդադար
անբարբառ-համր
անարդար-անիրավ
տհաճ-անհրապույր
մաքուր-անապական
արտառոց-անհեթեթ
բ-պ-փ
ա․ գինարբուք, աղբակույտ, ամփոփել, ամպհովանի, երեսսրբիչ, աղբյուր, սփրթնել, սպրդել, թմբլիկ, դրմբոց, թրմփոց, թպրտալ, խաբկանք, անխաբ, անխափան, անկապտելի, կապկպել, կափկափել, ձերբազատվել, դարբին, ուրբաթ, համբերություն, շամփուր, ծոպավոր, Ծոփք, սրբապատկեր, ժայռակոփ, կոպ, նրբահնչյուն, Աբխազիա, Հակոբյան, ընդհուպ, գռփել, հարբուխ, ըմբոշխնել, բամբ, բամփել, ամպշող, հուսախաբ, խծբծանք, արբենալ, Արփինե, դարբաս, սիբեխ, ըմբշամարտ, տրոփյուն, հպանցիկ, ներբան, ներբողել, տարփողել, տարփանք, ճողոպրել, պատշգամբ, տարբերություն, կոփվել, ակնակապիճ, գիպս, շամբուտ, ճամպրուկ, սփոփվել,գրաբար, որբևայրի, ամբարիշտ, երբեմն, երփնագույն, աղբարկղ, թարփ, ծովափ, իբրև, երբ, փափագ, պապակ, ճամփորդ, Համբարձումյան, լիրբ, թփթփացնել, երբեմնի, երբևէ․
բ․ երկնահուպ, թփուտ, արբշիռ, ամբարձիչ, հապշտապ, հափշտակել, խաբել, խարխափել, համբույր, ապշել, ներամփոփ, ապստամբել, Հռիփսիմե, ձերբակալել, թմբկաթաղանթ, երփներանգ, հուպ տալ, վիրապ, լեփ-լեցուն, շեղբ, ժպտուն, ոսկեծուփ, ոսկեծոպ, նրբերշիկ, զամբիկ, հղփանալ, հապճեպ, ողբերգություն, դափնի, ճեպընթաց, Գաբրիել, շերեփուկ, հպվել, նրբանցք, թափանցիկ, հարբեցող, պարփակվել, փրփրադեզ, ափսե, ափսոսալ, Սերոբ, խաբեբա, ճողփյուն, հենացուպ, բորբ, համբակ, եղբայր, թափթփել, կառափնարան, ջրարբի, սրտատրոփ, բամբասել, գամփռ, ճեփ-ճերմակ, Քերոբյան, Արփիար, սթափվել, սրբազան, սրբագրիչ, շաբաթ, որբանոց, խափշիկ, աբխազ, խոպան, խոպ, ծփծփալ, սարսափելի, սոսափյուն, շեփորահար, սերբական, սեփական, ծպտուն, սեպտեմբեր, երբևիցե, սափոր, սափրիչ։
Լուսինե Եղյանի ստեղծագործությունները ինձ դուր եկան։ Նա կարծես ամբողջ սիրտը բացում է ընթերցողի առջև։ Գրում է ոչ գրական հայերենով, շատ անկեղծ և անմիջական։ Ինձ ամենաշատը դուր եկավ նրա «Ասումա» ստեղծագործությունը, որտեղ նա խոսում է կյանքի դժվարությունների և սիրո մասին։ Կարծում եմ, որ նա իրական կյանքում էլ է շատ անկեղծ մարդ, ով խոսում և մտածում է կարելի և անկարելի ամեն ինչի մասին։ Նաև կարծում եմ, որ նա սիրում է ինչ-որ մեկին և իր բանաստեղծություններով ուզում է նրան ինչ-որ բան հասկացնել։
*
դու պատճառն ես
որի համար ես հիմա գրում եմ
ու թքած
որքան ռիթմիկ են այս մի քանի տողը
որտեղ են լցվում աստղերը
մերկ գիշերվանից հետո
ինչպես է արնահոսում բառը
թիկունքում թողնելով ոտնաձայներ
և որտեղ է տրամագծվում անհաջողության դիմագիծը
որովհետև շատ ավելի ուշ երբ կվառվեն բոլոր լապտերները
ու լայն փողոցով քայլող թղթերը կլցվեն նոր վարակի մասին լուրերով
ես անձայն կտեղավորվեմ քո ձեռքերի մեջ
ու մենք բաց կլինենք բոլոր երկինքների համար
Այս տողերը կարծես նամակից մի հատված լինեն, որոնք դարձել են ստեղծագործության մի մասը։
Պաուլո Կոելիոն ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, ինժեների ընտանիքում: Ծնողները Պեդրու և Լիժի Կոելիոներն են: Յոթ տարեկանում նրան ուղարկել են ուսանելու Սուրբ Իգնատ Լոյոլի ճիզվիտական դպրոցը, որտեղ առաջին անգամ իր մոտ առաջացել է գրքեր գրելու ցանկություն: Գրող դառնալու միտքը հաջողություն չունեցավ ընտանիքում, այդ պատճառով էլ, ծնողների պարտադրանքով, ընդունվում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի իրավաբանակ ֆակուլտետ, բայց շուտով թողնում է ուսումը և սկսում զբաղվել լրագրությամբ: Արդյունքում, ընտանիքի հետ հարաբերությունները գնալով սրվում են, և, վերջ ի վերջո, տասնյոթամյա Պաուլոյին տանում են մասնավոր հոգեբուժարան, որտեղ պետք է բուժման կուրս անցներ: Բայց, ո՛չ էլեկրաշոկով բուժումը՝ առաջացած շիզոֆրենիայի պատճառով, ո՛չ բուժման երկրորդ կուրսը չփոխեցին նրա ինքնավստահությունը: Այդ ժամանակ նա փախավ հոգեբուժարանից, որոշ ժամանակ թափառում է և, վերջիվերջո, վերադարձավ տուն: Մի տարուց նա ներգրավվեց թատրոնի սիրողական շարժման մեջ, որը 60-ական թթ. դարձել էր մասսայական երևույթ. ոչ միայն արվեստի, այլ հասարակական բողոքի: Թատերա-բողոքական ակտիվությունը Կոելյոյի համար վերջացավ հոգեբուժարանում, որտեղից նա նորից փախավ, բայց փողի կարիքը նորից ստիպել է նրան տուն վերադառնալ: Արդյունքում, բուժման երրորդ կուրսից հետո նրա ընտանիքը համակերպվեց այն բանի հետ, որ «նորմալ» գործով նա չի պատրաստվում զբաղվել: Պաուլո Կոելիոն շարունակեց զբաղվել թատրոնով և լրագրությամբ։
2. Ո՞րն է ստեղծագործության հիմնական գաղափարը
Ջիմը և Դելլը իրենց սիրելի բաներից զրկվեցին` դիմացինին ուրախացնելու համար, թեկուզ իրենց զոհողությունները վերջում կարծես անիմաստ դարձան, բայց կարևորն այն է, որ նրանք իրար շատ էին սիրում և պատրաստ էին իրար համար ամեն ինչի։
Ես սեբաստացի եմ արդեն գրեթե 6 տարի։ Կրթահամալիրում ինձ դուր է գալիս ամեն ինչ՝ սովորող-ուսուցիչ հարաբերություններից սկսած։ Կրթահամալիրի ուսուցիչները մեր ավագ ընկերներն են և օգնում են ամեն հարցում։ Երբ ես հինգերորդ դասարանից սկսեցի սովորել կրթահամալիրում, ես չէի պատկերացնում, թե ինչ նոր աշխարհ եմ մտնում, որտեղ ամեն ինչ ուրիշ է։ Չէի մտածում, որ ուսուցչի հետ պիտի նկարենք պատերի վրա, կավով աշխատենք, հեծանիվ վարենք, ամեն առավոտ երգենք, պարենք և այն։ Դասերը սովորելու հետ միաժամանակ մենք ձեռք ենք բերում բազմաթիվ հմտություններ և կարողություններ, որոնք մեզ օգնելու են մեր կայացման ճանապարհին։ Կրթահամալիը մեզ թույլ է տալիս ազատ մտածել, ունենալ տարբերվող կարծիքներ։ Կրթահամալիրում մենք՝ ամեն մեկս, դառնում ենք մի անհատ և այնտեղից դուրս գալիս, ունենում ենք շատ երազանքներ, նպատակներ և այլ պատկերացում աշխարհի և այնտեղ ապրող մարդկանց մասին։ Կրթահամալիրն ինձ շատ բան է սովորեցրել և շարունակում է սովորեցնել։
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...