Showing posts with label հաշվետվություններ. Show all posts
Showing posts with label հաշվետվություններ. Show all posts

Monday, June 13, 2022

Ճամբարային հաշվետվություն

 


 






Արդեն ժամանակն է ամփոփելու ամառային ուսումնական ճամբարը։ Ճամբարը շատ հետաքրքիր անցավ։ Ամեն ինչ որոշեցինք միասին՝ ուր գնալ, ինչ անել։ Կատարեցինք խոհանոցային աշխատանք, որն արդեն ճամբարի անբաժանելի և սիրված մասն է դարձել։ Համտեսելով մեր պատրաստածը՝ պլանավորեցինք հաջորդ օրերի անելիքները։ Ունեցանք խաղ-քննարկում ընկեր Համիկի հետ, խաղեր խաղացինք։ Ամենասպասվածը այցն էր Գյումրի։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր և ուրախ անցավ, նաև՝ արկածներով լի։ Կարծում եմ՝ կարիք չկա խոսելու Գյումրիի անհավանական գեղեցկության մասին։ Շաբաթվա վերջում որոշեցինք քայլք կազմակերպել։ Քայլեցինք դեպի Հրազդանի կիրճ։ Գետի կողքին նախաճաշեցինք, խաղեր խաղացինք, խոսեցինք նաև թրջվեցինք։ Հետո քայլեցինք դեպի Կոնդ։ Վերջում հրաժեշտի պահն էր, որը ամենադժվարն էր, որովհետև այս երկու շաբաթվա ընթացքում հասցրել էինք կապվել իրար հետ։ Շնորհակալություն ընկեր Ռուզանին՝ մեզ հետ ընկերանալու և ճամբարն ավելի լավը դարձնելու համար։

Ուստարվա ամփոփում







Ավարտվեց նաև այս ուսումնական տարին։ Ուստարին ինձ համար սկսվեց ռազմամարզական ճամբարով։ Առաջին անգամ էի Արատեսում և շատ տպավորված էի։ Առաջին ուսումնական շրջանը շարունակեցինք նախագծերով, դասերով, քննարկումներով, հանդիպումներով։ Երկրորդ ուսումնական շրջանը բոլորիս կողմից սիրված ձմեռային ճամբարն է, որի մասին կարող եք կարդալ այստեղ։ Երրորդ ուսումնական շրջանն ավելի հագեցած էր։ Մասնակցեցի «Գրականության դասերը կրթահամալիրում» նախագծին, որի շրջանակներում պիտի ներկայացնեինք կրթահամալիրի գրականության ուսուցիչների հետաքրքիր նախագծերն ու աշխատանքները։ Վերջում արդեն անհամբեր սպասում էինք ռազմամարզական ճամբարի երկրորդ փուլին, որն այս անգամ քառօրյա էր և այլ ձևով էր կազմակերպված։

Thursday, June 9, 2022

Մեկ օր Գյումրիում․․․






Ճամբարի ընթացքում որոշեցինք ճամփորդել Գյումրիով։ Ես դեռ չէի եղել Գյումրիում և ինձ համար ամեն ինչ շատ հետաքրքիր էր։ Ժամը ութին շարժվեցինք։ Ճանապարհը երեք ժամ տևեց, բայց չհասցրեցին հոգնել և ձանձրանալ։ Ընթացքում խոսեցինք և խաղացինք տարբեր խաղեր։ Հասանք Գյումրի, որտեղ մեզ դիմավորում էր Կառլենը։ Նա մեզ պիտի ցույց տար Գյումրիի հետաքրքիր անկյունները։ Մի փոքր փողոցներում քայլելուց հետո, գնացինք թանգարան, որը տարբերվում էր մնացած թանգարաններից։ Այդտեղ ներկայացված էին փոքր և թղթից պատրաստված շենքեր, նվագելու գործիքներ, տարբեր առարկաներ։ Դուրս եկանք և շրջեցինք Գյումրիի փողոցներով։ Այնտեղ շատ գեղեցիկ էր ճարտարապետությունը, ճանապարհներին դրված էին փայտե արձաններ և շատ էին հետաքրքիր անկյունները, որոնց անհնար էր չլուսանկարելը։ Ամեն փոքր բան ուներ իր բացատրություն։ Այցելեցինք Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին, տեսանք Գյումրիի «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, արդեն հայտնի դարձած Ասլան շանը, հայտնի ֆիլմի պատշգամբը։ Մտանք Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, որը շատ գեղեցիկ էր։ Մի քիչ հանգստացանք և արդեն հետ գալու ժամանակն էր։ Ճանապարհն այս անգամ էլ չձանձրացրեց մեզ, որովհետև ընթացքում երգում էինք և քննարկում ճամբարային անելիքները։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր և ուրախ ստացվեց։

Tuesday, May 31, 2022

Արատեսից Վայք․․․








Մայիսի 26-ից 29-ը տեղի ունեցավ ռազմամարզական ճամբարն Արատեսում և Վայքում։ Առավոտյան կրթահամալիրի բակում արդեն լավ տրամադրություն էր, որովհետև ճամփորդությունը սպասված էր մեր կողմից։ Շարժվեցինք դեպի Արատես։ Նախորդ ռազմամարզական ճամբարից հասցրել էի շատ սիրել Արատեսն իր ողջ հմայքով։

Thursday, May 12, 2022

«Գրականության դասը կրթահամալիրում»

«Գրականության դասը կրթահամալիրում» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ ամփոփիչ հադիպում-քննարկում, որի ընթացքում ներկայացրինք մեր կատարած աշխատանքները։

Ընտրել էինք գրականության մեկական դասավանդող և ուսումնասիրելով նրա բլոգը՝ եզրակացություններ էինք արել դասերի ընթացքի մասին։ Հանդիպմանը ներկա էին հենց դասավանդողները, որոնց համար շատ անսպասելի, սակայն հաճելի անակնկալ էր, քանի որ, ինչպես իրենք նշեցին, հնարավորություն ունեցան տեսնելու իրենց աշխատանքները կողքից։ Հանդիպման ընթացքում սովորողները հաստատեցին և լրացրին մեր խոսքը, պատմեցին իրենց դասարանում դասերի ընթացքի մասին։ 

Wednesday, January 26, 2022

Հունվարյան ձմեռային ճամբար







Ավարտվեց ձմեռային ուսումնական ճամբարը։ Այս ճամբարը մյուսներից տարբերվում էր նրանով, որ ավելի շատ էին համագործակցային նախագծերը։ Դեռ մեկ ամիս առաջ պատվիրել էինք մի խաղ, որը ճամբարային ընթացքն ավելի հետաքրքիր կդարձներ։ Խաղի իմասը մարդասպանին բացահայտելն էր։ Խաղը բավականին բարդ էր, բայց խաղի ներսում գտնվող հուշումների միջոցով մարդասպանին բացահայտեցինք մոտ մեկ շաբաթվա ընթացքում։ Քայլքով այցելեցինք նաև Գեղասահքի դպրոց։ Այդ օրը եղանակը մեր կողմից էր։ Պլանավորել էինք Delicious Мess” նախագիծը, որի շրջանակներում պիտի խմբերով պատրաստեինք ինչ֊որ ուտեստներ և վերջում այն պիտի փորձարկեր ժյուրին։ Այդ ամբողջ ընթացքը տեսանկարահանել էինք, որ այն լիներ հեռուստանախագիծ։ Ունեցել ենք պատմվածքների և ֆիլմերի քննարկումներ Հասմիկ Ղազարյանի և Նունե Այդինյանի հետ։ Ազգագրական ձմեռային փառատոնին Սերգեյ Վարդանյանի <<Հայ բարբառագիտության խնդիրներ>>֊ը գրքից պետք է ընթերցեինք Համշենի և համշենահայերի մասին պատմող հատվածը, գրեինք դրա մասին և տեղադրեինք համացանցում, որովհետև համացանցում շատ քիչ են Համշենի և համշենահայերի մասին պատմող հոդվածները։ Դիտեցինք 12֊րդ դասարանցիների Վիլյամ Սարոյանի «Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով» պատմվածքի մոտիվներով ստեղծված ներկայացումը, որը շատ հետաքրքիր էր։ Ամենահետաքրքիրը ''Delicious mess''֊ն էր, որովհետև այն շատ այլընտրանքային և տարբերվող էր ստացվել։ Կարծում եմ, որ ձմեռային ճամբարն անցավ շատ հագեցած և հետաքրքիր։ 


Sunday, June 13, 2021

Ճամբարային ամփոփում

 Ավարտվեց ամառային ճամբարը։ Մեր ճամբարային նախագծերի ընթացքում մենք տպեցինք կենցաղային իրեր եռաչափ տպիչով և Ավագ և Նոր դպրոցների ենթակայքերի տեսաձևերի փոփոխությունն արեցինք։ Ես աշխատում էի Ավագ դպրոցի ենթակայքի վրա և ընկեր Հերմինեի օգնությամբ ստացանք այսպիսի ենթակայք։ Դիտեցինք 《 Կիկոսը》ինտերակտիվ բազմալեզու ներկայացումը։ 《Բիզնես խոհանոց》նախագծի շրջանակներում պատրաստեցինք սենդվիչներ և փորձեցինք վաճառել դրանք։ Վերջում փորձեցինք եզրակացություններ անել բիզնեսի մասին։ Մեր ջոկատից մի քանի հոգով մասնակցեցինք ինտելեկտուալ խաղի, այն շատ հետաքրքիր էր և մեզ ստիպում էր տրամաբանել ու մտածել։ Այս ընթացքում նաև խաղացինք տարբեր խաղեր, մասնակցեցինք հանդիպումների, ունեցանք ընդհանուր երգի և պարի դասեր և այլն։

Ամփոփում․․․

Էկոլոգիայի դասերի ժամանակ մեր դիտած ֆիլմերը, քննարկումներն ու նախագծերն ինձ համար շատ հետաքրքիր էին և ես շատ նոր բաներ իմացա։ Ամենամեծ բացահայտումն ինձ համար օֆշորներն էին, որովհետև ես չգիտեի դրանց գոյության մասին։ Դասերի ժամանակ մենք խոսել ենք ջրի, երկրների աղտոտվածության, համայնքային խնդիրների, էկոլոգիական խնդիրների մասին, փորձել ենք առաջարկել դրանց լուծման տարբերակները և այլն։ Պոչամբարների մասին նույնպես տեղեկություն չունեի և ուսումնասիրել ենք նաև Հայաստանում գտնվող հանքավայրերն ու պոչամբարները։ Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ էկոլոգիա դասընթացը, որովհետև այն մեր և մեզ շրջապատող աշխարհի մասին է։

Saturday, June 12, 2021

Հաշվետվություն․․․

Ավարտվեց այս ուսումնական տարին։ Ուսումնական առաջին շրջանի մեծ մասն ինձ համար անցավ հեռավար-ընտանեկան միջավայրում։ Բայց դա չխանգարեց ինձ ինքնակրթվել և սովորել։ Ժամանակս փորձում էի ինչքան հնարավոր է հետաքրքիր անցկացնել և դիտում էի օտար լեզուներով ֆիլմեր, սերիալներ։ Այդ ընթացքում կատարել եմ տարբեր տեսակի աշխատանքներ, օրինակ՝ տարբեր թեմաներով թարգամանություններ, հետազոտական աշխատանքներ, մասնակցել եմ «Հանրային ելույթներ» նախագծին․․․ Հունվարյան ճամբարն ամփոփել եմ այստեղ։ Երրորդ ուսումնական շրջանն ինձ համար ավելի հետաքրքիրև հագեցած ստացվեց, որովհետև արդեն շատ էի ուզում մտնել դպրոց, տեսնել ուսուցիչներիս և ընկերներիս։ Այդ ընթացքում կատարել եմ վերլուծական աշխատանքներ, ստեղծագործական աշխատանքներ, թարգմանություններ։ 10-րդ դասարանն ինձ համար տարբերվող էր, որովհետև կարծես լիովին մտանք Ավագ դպրոց։

21-րդ դարի նկարիչները․․․

Պոչամբարները և հանքավայրերը Հայաստանում

National Stereotypes

Ջոն Դյուի․ ասույթներ


Tuesday, December 15, 2020

Սեպտեմբեր-դեկտեմբեր հաշվետվություն

 Այս ուսումնական շրջանում ընտրել էի մաթեմատիկա, անգլերեն և քերականություն ընտրությամբ առարկաները։ Բոլոր առարկաների աշխատանքները ներկայացված են իմ բլոգի համապատասխան բաժիններում։ Մաթեմատիկայի աշխատանքները տեղադրում ենք Microsoft Teams հարթակում։ Այս ուսումնական շրջանի մեծ մասն անցկացրել եմ հեռավար-ընտանեկան դպրոցում, այդ պատճառով էլ չեմ հասցրել ճամփորդել։ Տարբեր առարկաներից իրականացրել ենք նախագծային աշխատանքներ։ Հիմա կներկայացնեմ մի քանիսը։ Տարվա սկզբում մասնակցել եմ «Մեր հայրենիքը մեր ձեռքերում է» նախագծին, որի արդյունքում օգնեցինք մեր զինվորներին։ Անգլերենի նախագծերից մեկը «Հանրային ելույթներ»-ն էր, որտեղ ես խոսեցի երջանկության մասին։ Պատմության նախագծերից էին «Հելլենիզմ»-ը և «Հելլենիստական Հայաստան»-ը։ Քերականության նախագծերից էր «Ես սեբաստացի եմ» նախագիծը, որի արդյունքում ներկայացանք գրառումներով։ 

Monday, May 13, 2019

Տարվա ամփոփում․

Իմ այս տարվա աշխատանքից գոհ եմ։ Ես այս տարի շատ բաներ եմ սովորել։ Ութերորդ դասարանը շատ շուտ անցավ։ Ավելի շատ սկսեցի սիրել հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները։ Արդեն մոտավորապես պատկերացնում եմ իմ ապագա մասնագիտությունը։ Արդեն ավագ դպրոցի շեմին ենք և ես ունեմ մի փոքր վախ և այդպես էր նաև այն ժամանակ, երբ պիտի տեղափոխվեինք միջին դպրոց։ Իմ կարծիքով ավագ դպրոցում ավելի հետաքրքիր է անցնելու դասերը։ Ես ավելի շատ սպասում եմ 10-րդ դասարանին, որովհետև մենք ենք կազմելու մեր դասացուցակը և որոշելու, թե ով է լինելու մեր ուսուցիչը։ 

Tuesday, December 11, 2018

Ուսումնական առաջին շրջան

Այս ուսումնական տարվա ընթացքում անհաջողություններ տեղի չեն ունեցել։ Բլոգային աշխատանքը շատ հեշտ է։ Այս տարի, արդեն իմ բլոգի մուտքերի թիվը հասել է ավելի քան 16000-ի, իսկ նյութերի թիվը ավելի քան 1200-ի։ Ես չեմ կարող առանձնացնել իմ բլոգի ամենահաջող և ամենաշատ դիտումներ ունեցող նյութը և բաժինը, որովհետև բոլոր նյութերն ու բաժիններ էլ ուսուցողական և հետաքրքիր են։ Այս տարի ես մասնակցել եմ «Հոգևոր Հայաստան» նախագծին և այդ նախագծի շրջանակներում ընկեր Հասմիկի հետ գնացինք Գեղարդ, այնտեղ ամփոփելու այդ ամենը։ Իմ ամենասիրած ճամփորդություններից էր, որովհետև շատ գեղեցիկ ստեղծագործությունները և Գեղարդի բնությունն ու օդը շատ հետաքրքիր ազդեց ինձ վրա։ Նախագծային շաբաթվա իմ աշխատանքի թեմաներն էին երկրագործությունը և էկզոտիկ մրգերը։ Կատարել եմ շատ հետազոտական աշխատանքներ և թարգմանություններ։ Մարզական գործունեությունս ընտրել եմ վոլեյբոլ, իսկ ընտրությամբ գործունեությունը ընտրել եմ կինո-ֆոտո։ Պատմությունը այս տարի ավելի հետաքրքիր էր։ Ունեինք նոր ուսուցչուհի և նրան շատ սիրեցինք։ Բոլոր առարկաներն այս տարի ավելի հետաքրքիր էին և պահանջում էին մանրամասն հետազոտություն։Այս ուսումնական տարին շատ հաջող է անցնում և այդպես էլ կշարունակվի։

Sunday, November 20, 2016

Գայի դպրոց

18․11․2016 թ․- ին մենք գնացել էինք Էջմիածնի Գայի միջնակարգ դպրոց։ Նրանք մեզ լավ ընդունեցին։ Ցույց տվեցին իրենց դպրոցը, իրենց դասարանը։ Հետո ծանոթացանք այդ դպրոցի տնօրենի հետ։ Զրուցեցինք նրա հետ, հետո գնացինք իրենց համակարգիչների սենյակ։ Ռուսերեն դաս անցկացրինք, նրանք պատմեցին իրենց դպրոցի ու գյուղի մասին, մենք էլ պատմեցինք մեր դպրոցի մասին։ Գնացինք իրենց դասարանները։ Նրանք մեզ համար անակնկալ էինք պատրաստել։ Մեզ հյուրասիրեցին տորթ, միրգ և հյութ։ Գնացինք նաև այնտեղի եկեղեցին։ Աղոթեցինք, երգեցինք դուրս եկանք և եկանք Երևան։

Նկարներ՝










Sunday, September 25, 2016

Ցուրտ, բայց հիանալի ճամփորդություն

          Սեպտեմբերի քսանչորսին ընկեր Հասմիկի և ընկեր Արևիկի հետ գնացել էինք Դավալվա սար՝ բարձունք հաղթահարելու: Սկզբում ուզեցինք սար բարձրանալ, բայց անձրևի պատճառով չբարձրացանք: Գնացինք այդ գյուղի  Սբ. Հակոբ եկեղեցին: Եկեղեցում երգեցինք, հարցազրույցներ վերցրեցինք, տերհայրը մեզ օրհնեց, տեսանք քառօրյա պատերազմի ժամանակ կռված Արման Ավետիսյանին: Նրա հետ զրուցեցինք ու գնացինք սար բարձրանալու: Անձրևն արդեն կտրվում էր: Սարը շատ հեշտությամբ բարձրացանք: Այնտեղ տեսանք մի կիսաքանդ եկեղեցի: Այնտեղից ներքև նայելիս այնքան գեղեցիկ դաշտեր էին երևում, որ ինձ հիշեցրեցին «Լավաշ» հայկական մուլտֆիլմը: Սարը նույնպես հեշտությամբ իջանք և ուղևորվեցինք դեպի Երևան: Ցուրտ, բայց հիանալի ճամփորդություն էր:


Նկարներ՝










Sunday, June 5, 2016

Հիանալի օր Բջնիում


          02.06.2016թ.-ին երկու ավտոբուսով ուղևորվեցինք Բջնի: Մեզ հետ էին նաև ընկեր Իվետան և ընկեր Հարությունյանը: Մենք առաջին անգամ կանգնեցինք գետի ափին նախաճաշելու, որտեղ հանգստացանք, ճաշեցին և խաղացինք: Անձրև էր, բայց մենք չդադարեցրինք մեր հիանալի ճամփորդությունը և գնացինք Բջնու Սբ.Աստվածածին եկեղեցի: Այնտեղ մենք մոմ վառեցինք, երգեցինք, աղոթեցինք և գնացին բարձունք հաղթահարելու: Բարձունքը մի քիչ դժվարությամբ հաղթահարեցինք, պառկեցիք խոտերի մեջ հանգստացանք և  վերադարձանք: Հետո գնացինք թթու ջուր խմելու, խաղալու, հանգստանալու և նախաճաշելու: Թթու ջուր խմեցինք: Այն շատ համեղ էր: Ջրի կողքին կար նաև մի գետ: Նախաճաշեցինք, խաղացինք, նաև ոտքերը ջուրը մտցրեցինք: Ուրախ ժամանակ անցկացնելուց հետո գնացինք Երևան: Ինձ համար շատ հետաքրքիր և լավ օր էր:   

Friday, March 25, 2016

Ճանապարհորդություն Թալինով

Այսօր մենք գնացել էինք Արագածոտնի մարզի Թալին` ուսումնա-հայրենագիտական ճամփորդության: Սկզբում գնացինք Արուճի հնատեղի: Մի քիչ խաղացինք: Բարձրացանք վերև: Մտանք մի քարանձավ, տեսանք երկու լվացարան և երկու մահճակալ: Նաև տեսանք ջրով լի փոսեր։ Այնտեղ ուսումնասիրելուց հետո գնացինք Արուճ գյուղի դպրոցը: Նրանց համար նվերներ էինք տարել: Մեզ դիմավորեցին շատ լավ: Դպրոցում հարցազրույցներ վերցրեցինք, իսկ նրանք մեզ համար պատմեցին իրենց գյուղի մասին: Դպրոցից  հետո գնացինք Արուճի քարավանատուն: Ուսումնասիրեցինք, նկարվեցինք և ճանապարհվեցինք դեպի Սբ. Գրիգոր եկեղեցի: Արուճի դպրոցի պատմության ուսուցչին  խնդրեցինք, որ նա մեզ պատմի իրենց գյուղի մասին: Նա մանրամասն ներկայացրեց Սբ.Գրիգոր եկեղեցու մասին: Եկեղեցում աղոթեցինք, երգեցինք, մոմ վառեցինք և գնացինք դեպի Բազմաբերդ: Բազմաբերդում ապրում էին մեր դասարանի Հայկի տատիկն և պապիկը: Նրանց տանը նախաճաշեցինք, բակում մի քիչ խաղացինք և ճանապարհվեցինք Բայսզ գյուղ: Գյուղի եկեղեցին փոքրիկ էր, բայց գեղեցիկ:  Աղոթեցինք և դուրս եկանք: Եկեղեցուց հետո մենք ուղևորվեցինք դեպի Երևան: Բոլոր մարդիկ էլ շատ հյուրընկալ էին և հյուրասեր: Ինձ այս ճանապարհորդությունը շատ դուր եկավ:

                                                                                                                                                        Նկարներ`  











Tuesday, February 9, 2016

Վահան Տերյան

          Մենք այսօր գնացել էինք Վահան Տերյանի արձանի մոտ արտասանելու և հարցազրույց վերցնելու: Ճանապարհն անցանք` հիշելով Տերյանին և արտասանելով նրա բանաստեղծությունները: Մեզ նաև միացան միջին դպրոցի սովորողները: Մենք արտասանեցինք շատ բանաստեղծություններ: Հարցազրույց վերցրեցինք տարբեր մարդկանցից և բաժանեցինք թռուցիկներ: Արտասանելով քայլեցինք դեպի դպրոց դպրոց:

Friday, January 29, 2016

Հաշվետվություն

Բարև ձեզ, ես Մարիամ Հովհաննիսյանն եմ 5-1 դասարանից: Ձեզ եմ ներկայացնում իմ հաշվետվությունը այս կիսամյակի մասին: Ես այս կրթահամալիր նոր եմ եկել, բայց արդեն շատ լավ տպավորություններ ունեմ դպրոցի մասին: Այս կիսամյակում ես շատ գիտելիքներ ձեռք բերեցի: Մենք շատ արշավների գնացինք, ծանոթացանք Հայաստանի տեսարժան վայրերին, ձեռք բերեցինք շատ գիտելիքներ: Մասնակցել եմ շատ ֆլեշմոբների, որոնք շատ հետաքրքիր էին և ուսուցողական: Դպրոցում մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպել: Խոհարարական դասերին սովորել ենք գաթա թխել, պիցցա և աղցաններ պատրաստել: Քանի որ ձմեռային արձակուրդները մի քանի շաբաթով երկարացրեցին, մենք առցանց դասեր  արեցինք, որոնց շնորհիվ ետ չընկանք ուսումնական ծրագրից: Շատ ուրախ եմ, որ այս կրթահամալիրի սան եմ դարձել և կաշխատեմ այսուհետ ձգտել ավելիին:  

Friday, December 25, 2015

Անսպասելի հանդիպում

Ես Մարիամ Հովհաննիսյանն եմ 5-1 դասարանից: Այսօր հանդիպում տեղի ունեցավ թարգմանիչ, մանկագիր Յուրի Սահակյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ« Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Ես  նույնպես մասնակցել եմ այդ հանդիպմանը: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ: Նա մանկագիր է դարձել, երբ արդեն երեխաներ է ունեցել: Մենք Յուրի Սահակյանի համար արտասանեցինք, շուտասելուկներ ասացինք և հանելուկներ ասացինք, որ նա գուշակի: Նա մեզ հետ արտասանեց, երգեց և մի փոքր էլ արտասանեց մեզ համար: Յուրի Սահակյանը շատ համեստ և խելացի մարդ էր: Նրա աղջիկը նույնպես գրող է: Մենք նրան հարցրեցինք, որ նա պատմի իր դպրոցական կյանքից, բայց նա ասաց, որ իր դպրոցական կյանքը տխուր է անցել: Ես չէի պատկերացնում, որ ես կհանդիպեմ այդպիսի մեծ գրողի: Յուրի՛ Սահակյան, ես ձեզ ցանկանում եմ առողջություն և միշտ մեզ համար այդպիսի լավ բանաստեղծություններ գրեք, իսկ մենք հաճույքով կկարդանք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Monday, December 21, 2015

Զվարճալի ճանապարհորդություն

Մենք 19.12.15 թ. ճանապարհ ընկանք դեպի Աշտարակ: Սկզբում մենք գնացինք աշտարակցիներից հարցազրույց վերցնելու: Հետո գնացինք տեսնելու, թե աշտարակցիները ինչպես են հաց թխում: Համտեսեցինք լավաշից և շարժվեցինք դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Դրսում նկարվեցինք, եկեղեցում մոմ վառեցինք, երգեցինք և գնացինք հանգստանալու: Ճանապարհին տեսանք Քասախ  գետը: Ճանապարհից գնեցինք մի գնդակ: Քասախ գետի մոտ հաց կերանք և խաղացինք: Այդ անպիտան գնդակը երեք անգամ ընկավ ջուրը, բայց մենք շատ ուժեղ էինք և ամեն անգամ հանեցինք գնդակը ջրից: Գնդակը հանեցինք ջրից, մաքրեցինք մեր շրջապատը և շարժվեցինք դեպի Երևան: Շատ ուրախ, տպավորություններով լի և զվարճալի օր անցկացրեցինք:

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...