Հունվարյան ճամբարի ընթացքում ՝ «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում, այսօր շրջանավարտների մեր խումբը հաճախել էր Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղ մենք 3-րդ դասարանցիների հետ միասին ունեցանք ընթերցանություն։ Ընթերցել ենք Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն» ժողովածուից «Տունը Անապատում» հեքիաթը, որը ինչպես հասկացաք ուներ երեք տարբեր ավարտներ։ Ընթերցելուց հետո սովորողների հետ միասին կազմակերպեցինք քննարկում, սովորողները առաջարկեցին իրենց հորինած չորրորդ ավարտը և իրենց կարծիքը արտահայտեցին հերոսների վերաբերյալ։
Monday, January 16, 2023
Sunday, January 15, 2023
Հունվարյան ճամբար. <<Սովորող-սովորեցնող
Thursday, May 12, 2022
«Գրականության դասը կրթահամալիրում»
«Գրականության դասը կրթահամալիրում» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ ամփոփիչ հադիպում-քննարկում, որի ընթացքում ներկայացրինք մեր կատարած աշխատանքները։
Ընտրել էինք գրականության մեկական դասավանդող և ուսումնասիրելով նրա բլոգը՝ եզրակացություններ էինք արել դասերի ընթացքի մասին։ Հանդիպմանը ներկա էին հենց դասավանդողները, որոնց համար շատ անսպասելի, սակայն հաճելի անակնկալ էր, քանի որ, ինչպես իրենք նշեցին, հնարավորություն ունեցան տեսնելու իրենց աշխատանքները կողքից։ Հանդիպման ընթացքում սովորողները հաստատեցին և լրացրին մեր խոսքը, պատմեցին իրենց դասարանում դասերի ընթացքի մասին։
Wednesday, May 11, 2022
Գրականության դասերը կրթահամալիրում
Thursday, January 20, 2022
Թուրքիայում բնակվող համշենահայերի արդի լեզվավիճակը
Գրիգոր Զոհրապը հայ նշանավոր գրող, իրավաբան, 1908 թվականից Օսմանյան կայսրության խորհրդարանի անդամ է։ 1913 թ. Փարիզում, Մարսել Լեար ծածկանունով հրատարակած «Հայկական հարցը փաստաթուղթերու լույսին տակ» ֆրանսերեն գրքում, գրում է հայերի բռնի իսլամացման մասին, նշում է նաև համշենահայերին: Նա գրում է. «Վեց դարերէ ի վեր ինկած Օսմանեան տիրապետութեան տակ, իրենց պատմութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ երկար մարտիրոսագրութիւն մը: Շատերը, փրկելու համար իրենց կեանքն ու ստացուածքը, ստիպուած են իսլամանալ»։ Կրոնափոխությունները գործընթացներ են, որոնք կատարվել են այդ թվականներից առաջ և հետո: Համշենի և Կարադերեի դեպքում բռնի իսլամացումը տեղի է ունեցել XVIII դ. առաջին կեսին։
Sunday, December 5, 2021
” The scenes I will never forget”
After watching the MUC movies, I will never forget this scene of this movie. Tony sacrificed himself, knowing that this would bring peace.
Thursday, November 11, 2021
Tuesday, November 9, 2021
Wednesday, September 8, 2021
Նախագիծ
Իմ կրթական հավակնությունները
Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում
Ժամկետը՝ սեպտեմբերի 1-10
Փուլերը՝
ա․ հետազոտական-ռեսուրսներ, հնարավորություններ
ՀՀ-ում մենք ունենք հնարավորություններ սովորելու համալսարաններում, դպրոցներում, քոլեջներում, կարող ենք օգտվել գրադարաններից, օնլայն գրադարաններից, ինքնակրթվել։ Կարող ենք հարցեր տալ մեր ուսուցիչներին։ Ունենք նաև հնարավորություն օգտվելու համացանցից և այնտեղից սնանալ շատ հարցերի պատասխաններ։
Ուսումնական հաստատությունների տիպերն են`
1) նախադպրոցական.
2) հանրակրթական.
21) նախնական մասնագիտական.
3) միջին մասնագիտական.
4) բարձրագույն մասնագիտական.
5) լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.
6) հետբուհական մասնագիտական կրթության:
բ․ վերլուծական-իմ ընտրությունը
Կրթվելու տարբերակները շատ են և մեզ մնում է հասկանալ, որն է ավելի նապատակարմար։ Ես հաճախել եմ մանկապարտեզ և հիմա սովորում եմ ավագ դպրոցում։ Կրթվելու տիպերից ես օգտվում եմ համացանցից, ինքնակրթվելուց, գրադարանից և նաև դիմում ուսուցիչների օգնությանը և այլն։ Կարծում եմ, որ ամենա բազմազանը ինքնակրթվելն է, որովհետև այն բաղկացած է տարբեր ոլորտներից։
գ․ նախապատրաստում քննարկման, հանդիպումներ կրթական գործի կազմակերպիչների հետ
Sunday, November 1, 2020
Հելլենիզմ․․․
է, որը սկսել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո։ Այդ ժամանակ գերակայել է հունական մշակույթն ու լեզուն։ «Հելլենիզմ» հասկացության մասին առաջին անգամ խոսել է գերմանացի պատմաբան Յոհան Դրոյզենը։ Այն անվանելով՝ հունական պետականության և կրթվածության տարածումը արևելյան ժողովուրդների մեջ։ Մեծ Հայքը սկզբից էլ եղել է հելենիաստական աշխարհի մեջ։ Արտաշեսյանների օրոք Մեծ Հայքը հելլենիստական խոշոր տերություն էր։ Այն մեծ զարգացում է ունեցել, բայց մեզ է հասել միայն Գառնու տաճարը։ Հայաստանում պատրաստված հին արձանների մեծամասնությունը տեղական ավանդական և հին արևելյան արվեստի, իսկ Հունաստանից և Փոքր Ասիայից բերված արձանները՝ հելլենիստական արվեստի նշանավոր գործեր էին։ Դրանք ոչ միայն նոր ճաշակ զարգացրին, այլև անշուշտ ազդեցություն գործեցին տեղական արձանագործ վարպետների վրա։
Wednesday, September 30, 2020
Մեր հայրենիքը մեր ձեռքերում է․․․
Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողներով որոշեցինք այս ծանր իրավիճակում օգնել մեր զինվորներին։ Նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է համախմբվել, քանի որ յուրաքանչյուրս պետք է ինչ-որ բանով օգնենք մեզ պաշտպանողներին, գոնե միայն նրա համար, որ ամեն գիշեր կարողանում ենք հանգիստ քնել։ Դա պետք է գնահատել ոչ միայն համացանցում հրապարակումներ անելով, այլ նաև ցույց տալ մեր արարքներով։ Այսիպիսով՝ ներկայացնում եմ նախագծի բուն իմաստը, և իրականացման ձևը։
Ընթացքը՝
Իրականում, ցանկացած օգնություն ընդունվում է, կարող եք տանից բերել անհրաժեշտ պարագաները, կարող եք նաև բերել գումար (գումարը ինքներդ կարող եք որոշել) ։ Մեր կազմակերպչի՝ ընկեր Վիկտորիայի հետ, տվյալ գումարով գնելու ենք անհրաժեշտ բոլոր իրերը։ Ինչպես արդեն տեղեկացվել եք, ներկայիս պահին զինվորները չունեն սննդի կարիք, այդ պատճառով գնելու ենք դեղորայք, գլխարկ, գուլպա, ջուր, սուրճ, ծխախոտ և այլն․․․ Հաղորդվում է, որ այս պարագաները հիմա խիստ անհրաժեշտ են մեր հերոսներին։
Monday, May 25, 2020
Իմ 9-րդ դասարանը
Saturday, May 16, 2020
«Մերոնք» նախագիծ
Friday, April 24, 2020
Wednesday, April 22, 2020
«Հայկական ճարտարապետության հետքերը՝ հնագույն շրջանից մինչ մեր օրեր»․ Սիրանես
Արատեսի վանք
ՆորավանքՍիրանեսը XIII դարի ճարտարապետ է: Ապրել ու ստեղծագործել է Վայոց ձորում: 1265-ին կառուցել է Արատեսի վանքի խաչվող կամարներով գավիթը և 1275-ին Նորավանքում, Տարսայիճ Օրբելյանի պատվերով՝ Իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի գերեզմանի վրա՝ միանավ թաղածածկ Ս. Գրիգոր եկեղեցի-դամբարանը: Իշխան Տարսայիճ Օրբելյանը նրա հս. պատին գեղագիր արձանագրությամբ հաղորդում է կատարած աշխատանքի համար «Սիրանես վարդպետին», իբրև ժառանգական սեփականություն, Հալիձոր գ. մոտ կալվածք նվիրելու և 500 արծաթ վճարելու մասին: Արձանագրությունը, որի հեղինակը Սիրանեսն է, կատարմ ան բարձր արվեստով XIII դ. լավագույն նմուշներից է: Նվիրաբերած կալվածքում Տարսայիճ Օրբելյանը կանգնեցրել է մեծ խաչքար, որի արմ. երեսի արձանագրությամբ վերստին հաստատել է «Սիրանես քարգործի» իրավունքը հողաբաժնի վրա և ճշտել նրա սահմանները: Ճարտարապետը կալվածքում կառուցել է մատուռ և բնակելի շենքեր: Պահպանվել է Սիրանեսի և նրա եղբայր Հզարմելի՝ իրենց ծնողներ Գորքի ու Թենիկայի հիշատակին կանգնեցրած բարձր պատվանդանով գեղաքանդակ խաչքարը: Սիրանեսը միջնադարյան միակ հայ ճարտարապետն է, որի տոհմագրությունը և վարձատրման չափը հասել են մեզ, իսկ ինքը կենդանության օրոք արժանացել է նյութական ու բարոյական բարձր գնահատանքի: Սիրանեսը հեղինակ է նաև Օրբելյանների իշխանական տան տիրույթներում կառուցված այլ շինությունների և հավանաբար եղել է նրանց գլխավոր ճարտարապետը:
Wednesday, April 15, 2020
Monday, April 6, 2020
Famous places to Visit in Armenia
While Yerevan is certainly not a pretty city, it does have a lot going for it as its streets positively thrum with life and countless cafes and terraces occupy every street corner, square and park. As well as being home to a third of the country’s population, the city also boasts lots of great cultural institutions in the shape of its many museums and theaters. Of these, the haunting Armenian Genocide Museum is simply a must visit if you want to understand the horrific events that so profoundly impacted the nation and its people. With so many different sides to it, it is well worth spending a few days in Yerevan before heading off to explore the many incredible landscapes and age-old historic sights that dot the country.Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը․․․
Երբ մենք դեռ փոքր ենք, ծնողներն են որոշում, թե մենք ինչ անենք, բայց երբ արդեն մեծանում ենք ևս մի քանի տարով, պետք է ծնողը երեխային որոշ չափով ազատ ընտրության հնարավորություն տա։ Բայց ազատություն չի նշանակում երեխային աչքաթող անել։ Մասնագիտության ընտրության հարցում, կարծում եմ, ծնողը չպիտի պարտադրի, որովհետև այդ դեպքում նա իր աշխատանքը հաճույքով չի անի։ Միշտ կարելի է խորհուրդներ տալ, բայց ստիպել և պարտադրել պետք չէ։ Իմ ծնողները չեն խոչընդոտում իմ մասնագիտության ընտրությանը, որի համար ես շատ շնորհակալ եմ նրանց։ Մասնագիտությունը մեր կյանքում շատ կարևոր է, մենք հետագայում լինելու ենք դրա մեջ, աշխատելու ենք և շատ կարևոր է, որ մենք դա սիրով անենք։ Շատ դեպքերում մարդիկ սովորում են այլ բան, իսկ աշխատում են լրիվ ուրիշ մասնագիտությամբ։ Դա կարող է լինել և՛ մարդու սխալ ընտրությունը, և՛ ծնողի ստիպածը։ Բայց այդ՝ ստիպողաբար ինչ-որ բան անելը չի վերաբերում միայն մասնագիտությանը, օրինակ՝ հագուստի ընտրության, նաև ընկերների հարցում կարող է լինել։ Դեպքերը շատ-շատ են, և թվարկելն անհնար է։ Եվս մեկ տարի, և ես կարծում եմ, որ հստակ կորոշեմ իմ մասնագիտութունը։ Դա իրականում շատ բարդ է։
Sunday, April 5, 2020
Իմ տունը իմ ամրոցն է…
Մեր ընտանիքում դեռ շատ վաղ ժամանակներից կա մի ավանդույթ։ Ամեն տարի հունվարի 5-ին՝ Սուրբ Ծնունդին, մենք հավաքվում ենք բարեկամներով ու համտեսում ենք մի ուտեստ։ Ուտեստի անունն է «Քալագոշ»։ Այն Վանից եկած ուտեստ է։ Պատրաստում են չորաթանով, սոխառածով, ոսպով, սխտորով, յուղով, ուտում են չոր ու փափուկ հացով։ Նախ չոր թանից՝ թանից կտրած շոռից, գնդիկներ են անում, դնում արևի տակ, որ չորանա։ Ապա ձմռանը թրջում են տաք ջրով, տրորում ձեռքերով կավից պատրաստված ամանի մեջ։ Այնքան են տրորում, մինչև չոր թանը վերածվի հեղուկի։ Ապա եփում են, ավելացնում սոխառածը, ոսպը, սխտորը, չոր հացը և ուտում։ Շատ համեղ ավանդական ուտելիք է, որը փոխանցվել է հայրիկիս պապից, ով սերում է Վանի Ալյուր գյուղից։ Մեր ընտանիքը ամեն տարի չի խախտում այդ ավանդույթը և անպայման կփոխանցի ապագա սերունդներին։
Friday, March 27, 2020
Վասպուրականի ճարտարապետական դպրոց
ԱղթամարԱրաբական
տիրապետությունը թոթափելուց հետո պատմական Վասպուրականի նահանգում ճարտարապետությունը
զարգացավ։ 10-րդ դարի առաջին քառորդում, Մանվել ճարտարապետը կառուցեց Աղթամարի տաճարի
պես մի հոյակապ կոթող։ Աղթամարում, բացի ս․ Խաչի տաճարից, Գագիկ Արծրունին կառուցել
է տվել հանդիսավոր ընդունելությունների և խրախճանքների մի դահլիճ, զբոսատեղերով օժտված
նավահանգիստ, դարավանդավոր պատերազմներով պատել է տվել կղզու տարածքը և այլն։ Շինարարական աշխատանքները ծավալվեցին նաև Վանում, Վարագում, Ոստանում
և այլուր։ Աղթամարի ս․Խաչ եկեղեցու հատակագծային
և ծավալատարածական հորինվածքի համար ելակետ է հանդիսացել ս․Էջմիածին
եկեղեցին։ Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
1․ Քաղցր խնձոր (թեփուկավոր) Այս միրգը Ամերիկյան արևադարձային միրգ է, բայց աճում են նաև Պակիստանում, Հնդկաստանում և Ֆիլիպիններում։...
-
Երգի հրապույրը (էջ 16) Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտ...
-
Փոխառություն Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառվ...



