Արատեսի վանքՆորավանք
Սիրանեսը XIII դարի ճարտարապետ է: Ապրել ու ստեղծագործել է Վայոց ձորում: 1265-ին կառուցել է Արատեսի վանքի խաչվող կամարներով գավիթը և 1275-ին Նորավանքում, Տարսայիճ Օրբելյանի պատվերով՝ Իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի գերեզմանի վրա՝ միանավ թաղածածկ Ս. Գրիգոր եկեղեցի-դամբարանը: Իշխան Տարսայիճ Օրբելյանը նրա հս. պատին գեղագիր արձանագրությամբ հաղորդում է կատարած աշխատանքի համար «Սիրանես վարդպետին», իբրև ժառանգական սեփականություն, Հալիձոր գ. մոտ կալվածք նվիրելու և 500 արծաթ վճարելու մասին: Արձանագրությունը, որի հեղինակը Սիրանեսն է, կատարմ ան բարձր արվեստով XIII դ. լավագույն նմուշներից է: Նվիրաբերած կալվածքում Տարսայիճ Օրբելյանը կանգնեցրել է մեծ խաչքար, որի արմ. երեսի արձանագրությամբ վերստին հաստատել է «Սիրանես քարգործի» իրավունքը հողաբաժնի վրա և ճշտել նրա սահմանները: Ճարտարապետը կալվածքում կառուցել է մատուռ և բնակելի շենքեր: Պահպանվել է Սիրանեսի և նրա եղբայր Հզարմելի՝ իրենց ծնողներ Գորքի ու Թենիկայի հիշատակին կանգնեցրած բարձր պատվանդանով գեղաքանդակ խաչքարը: Սիրանեսը միջնադարյան միակ հայ ճարտարապետն է, որի տոհմագրությունը և վարձատրման չափը հասել են մեզ, իսկ ինքը կենդանության օրոք արժանացել է նյութական ու բարոյական բարձր գնահատանքի: Սիրանեսը հեղինակ է նաև Օրբելյանների իշխանական տան տիրույթներում կառուցված այլ շինությունների և հավանաբար եղել է նրանց գլխավոր ճարտարապետը:

No comments:
Post a Comment