Wednesday, April 22, 2020

Պատմություն. Ապրիլի 15-30

9-րդ դասարան
Նյութը՝ այստեղ․․․

Նախաքննական
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը. 
  • Թագավորը և արքունի գործակալությունները / էջ 8-10/.
Թեմա 13․ Պայքար թագավորական իշխանության պահպանման համար

  • Արշակ 2-րդի քաղաքականությունը
Արշակ 2-ը սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Գնելի մահից հետո Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ։ Շուտով ծնվում է թագաժառանգ Պապը։ 359 թ․ վերսկսած հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ 2-ը օգնություն է ուզում Արշակից։ Արշակի զորքերը Մծբին քաղաքի մոտ պարտության են մատնում հռոմեական զորքերին։ Արշակը չի համաձայնվում ամուսնանալ Շապուհի դստեր հետ։ Շապուհը թշնամանում է Արշակի հետ։ Հայ-հռոմեկան վերականգնված դաշինքն ամրապնդվում է Արշակի և կայսերիական ընտանիքի Օլիմպիայի ամուսնությամբ։ Բայց շուտով Օլիմպիա թագուհուն թունավորում են։ Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիները պարտությամբ և կնքվում է հաշտության պայմանագիր։ Պայմանագրի համաձայն՝ կայսրը պարտավորվում էր չօգնել հայերին։ 

  • Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/
Պապը թագավոր է եղել 370-374թթ․։ 371թ․-ին տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանում զորքերը գնացել և տեղավորվել էին Ձիրավի դաշտում։ 90 հազարանոց բանակի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր։ Հակառակորդը ջախջախվում և փախչում է դաշտից։ Պապի քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը։ 373-ին հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին սպանում են։ 

  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/
Արքունի գործակալությունների ղեկավարների՝ գործակալների միջոցով թագավորը կառավարում էր երկիրը։
Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը։
Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։ Հայոց բանակը 100-120 հազար էր։ 
Մարդապետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը։
Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում՝ հայոց կաթողիկոսը։
Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր։ 
Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր։
Պետական զինանշանը արծիվն էր։ Դրոշը ծիրանագույն էր, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ։ 
Հայ նախարարների պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում։
Երկրի համար կարևոր հարցերը քննարկվում էր Աշխարհաժողովում։ 

  • Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները
354-ին Աշտիշատում հրավիրվում է Հայ եկեղեցու առաջին նիստը։ Կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցները։ Թագավորն ու մեծամեծները պիտի լինեին գթասիրտ իրենց ծառաների նկատմամբ։ Արշակ 2-ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը։ Արշակավանում կարող էին ապրել ցանկացողները։ 

  • Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ/գրավոր/.
Պատերազմից հետո թագավորը սկսում է զբաղվել թագավորությունը հզորացնելով։ Հայոց բանակի թիվը հասել էր 100հազարի։ Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծառայություն կատարել։ Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է։ 

  • Դիտեք Պապ թագավոր
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
  • Վարդանանց պատերազմը /բանավոր, դասագիրք, էջ 30-36․
Հազկերտը պահանջում է հայերից հրաժարվել քրիստոնեությունից։ Հովսեփ կաթողիկոսը եկեղեցական ժողով է գումարում և մերժվում է պարսից պահանջը։ Հազկերտը տեղեկանալով մերժման մասին Տիզբոն է կանչում մարզպան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին և այլ նախարարների։ Հազկերտը պարտադրում էր դավանափոխ լինել՝ սպառնալով մերժման դեպքում զրկել ժառանգական իրավունքից և աքսորել Պարսկաստանի խորքերը։ Վարդան Մամիկոնյանն ասել է «Ցանկանում եմ մեռնել, քան թե ապրել ուրացությամբ, առանց Աստծո»։ Վարդանը իմանալով նախարարների՝ հայրենիք վերադառնալու և ապստամբության գործը ստանձնելու վճիռը՝ համաձայնվում է։ Հազկերտը հրամայում է զորքի և հայերի հետ գնալ Հայաստան։ Հազկերտը պատանդ է պահում Վասակ Սյունուն։ Հասնում են Անգղ գյուղաքաղաքը։ Պարսից զորքը փորձում է ջարդել եկեղեցու դռները։ Սակայն Ղևոնդ Երեցի գլխավորությամբ հայերը փրկում են եկեղեցին պղծումից և քշում են մոգերին։ Վարդան Մամիկոնյանը ժողով է հրավիրում։ Ապստամբության սկիզբն ազդարարվում է։ Երդվում են հավատարիմ լինել հայրենիքին և կրոնին։ Մոգերին մահապատժի են ենթարկում։ Հետո պարսից բանակը ներխուժում է։ Հայոց զորքը երեք մասի է բաժանվում, Ներշապուհ Արծրունու, Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու գլխավորությամբ։ 450թ-ին Խաղխաղ քաղաքի մոտ տեղի է ունենում ճակատամարտը։ Վարդան Մամիկոնյանի զորքը ջախջախում է թշնամուն։ Ազատագարում են Աղվանքը։ Լուր ստացան, որ Վասակ Սյունին հրաժարվել է ապստամբությունից և փորձում է պարսից արքունիքի հետ հաշտություն կնքել։ Վարդան Մամիկոնյանի զորքը վերադառնում է Հայաստան։ Վասակը քաշվում է իր կալվածք՝ Սյունիք։ Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումը վերցնում է իր ձեռքը։ Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է ուղարկում։ Վարդանի զորքը շարժվում է Ավարայրի դաշտ։ Վարդանը զորքը բաժանում է չորս զորագնդի։ 451-թ․ մայիսի 26-ին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ Վարդան Մամիկոնյանի զորքերը անցնում են Տղմուտ գետը և անակնկալի բերում թշնամուն։ Նրանք ստիպված մարտադաշտ են մտցնում փղերին։ Վարդանի զորքը հայտնվում է շրջափակման մեջ։ Նրանք հերոսաբար կռվում էին, սակայն զորքերը անհավասար էին։ Վարդան Մամիկոնյանը մարտի դաշտում զոհվում է։ Նրանց հիշատակման օրը նշվում է որպես եկեղեցական տոն՝ Սուրբ Վարդանանց տոն անունով։ Հազկերտը իր անհաջողությունները բարդում է Վասակի վրա և նրան դատապարտում է մահվան։ Խաբեությամբ Հովսեփ կաթողիկոսին և Ղևոնդ Երեցին ուղարկում են Պարսկաստան, որտեղ էլ նրանք մահանում են։

  • Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները /գրավոր/.
Վարդան Մամիկոնյանը շատ կարևոր դեր ունեցավ Հայաստանի համար։ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին հակառակն էին։ Վասակ Սյունին դավաճան էր և վախկոտ, իսկ Վարդան Մամիկոնյանը հայրենասեր և քաջ մարդ։ Ով իր հայրենիքը պաշտպանելիս էլ մահացավ։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...