Wednesday, October 19, 2016

Ա. Իսահակյանի լեգենդներից

  • Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտել, դյութական, չարքաշ, տնանկ, անտերունչ, ապարանք, վշտահար:
հրապույր-Գեղեցկության՝ գրավչության՝ հաճելիության առաջացրած զգացմունքը, հմայք:
բյուրազան-Բազմատեսակ, բազմապիսի:
անգութ-Գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ:
անձավ- Լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ՝ դատարկ տարածություն՝ արտաքին բացվածքով, քարանձավ, այր:
ծածուկ-Կողմնակի մարդկանցից թաքուն, գաղտնի:
հոգեվարք-Մահվան տագնապ, հոգին ավանդելու՝ մեռնելու րոպեները:
թալիկ-թալիկ գալ-
հոգեգրավ-Հոգին գրավող՝ հրապուրող, սքանչելի, զմայլելի:
հորդել-քշել, տանել
ցայտել-Ուժգին հոսանքով դուրս հոսել՝ ցայտերի վերածվելով, ցայտեր գոյացնելով արտահոսել:
դյութական- հմայիչ, սքանչելի
չարքաշ-Նեղություններ՝ զրկանքներ՝ դժվարություններ կրած՝ կրող:
տնանկ-Տուն չունեցող, տնից տեղից ընկած, տուն ու տեղ չունեցող, անտուն, անտեր:
անտերունչ-Խնամող՝ հոգացող չունեցող, անտեր:
ապարանք-Պալատ
վշտահար-Վշտից տանջված՝ տանջվող, ծանր վշտի ենթարկված, վշտաբեկ:

  • Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: — Լաց լինելը սիրտ ունենալու նշա՞ն է արդյոք. ինչու՞:
Լաց լինելը, սիրս ունենալը նշան է, որովհետև եթե մարդ լաց է լինում մի աղքատ տղայի առաջ, ուրեմն նա բարի սիրտ ունի:

  • Երգի միջոցով հալվեցին քար-սրտերը: — Հնարավո՞ր է երգով ազդել մարդու վրա. ինչպե՞ս:
Շատ մարդիկ կան, որոնց վրա երգը շատ է ազդում, նրանք այդ երգից փոխվում են ամբողջութամբ բարի սիրտ ունեցող մարդու: Կան մարդիկ, որոնց վրա երգը ընդանրապես չի ազդում, որովհետև նրանք չար են և ինչ էլ լինի նրանք չեն փոխվի:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...