Showing posts with label Գրականություն. Show all posts
Showing posts with label Գրականություն. Show all posts

Monday, February 20, 2023

Ինքնաբավության մանիֆեստ

Ընթերցեցի Խորխե Բուկայի <<Ինքնաբավության մանիֆեստ>>֊ը, որտեղ կան ինձ համար ոչ ընդունելի արտահայտություններ։ 

Ես եմ պատասխանատու ինձ վնաս հասցնողներից պաշտպանվելու համար։

Ես այս խոսքերի հետ համաձայն չեմ, որովհետև մենք չենք կարող կանխատասել ամեն մի վտանգ, որը մոտենում է։ Շատ բաներ կան, որոնք մեզանից կախված չեն։ 

Ես չեմ կարող վերահսկել շրջապատի կարծիքը, բայց կարող եմ վերահսկել իմը։ 

Շատ ժամանակ մենք ասում ենք, որ շրջապատի կարծիքը մեզ համար կարևոր չէ, բայց իրականում դա այդպես չէ։ Ցանկացած ասված խոսք խորը տպավորություն է թողնում մեզ վրա և մենք շարունակում ենք մտածել դրա մասին։ Շրջապատի կարծիքը վերահսկելի չէ, բայց մենք պետք է փորձենք կառավարել մեր սեփական կարծիքը, որը կարող է որևէ ազդեցություն թողել ուրիշների վրա։ Եթե ամեն մեկը փորձի վերահսկել այն, մարդիկ զերծ կմնան շատ խնդիրներից։

Եթե դուք իսկապես կայացած եք, եթե դուք թույլ չեք տալիս ձեզ կառավարել անգամ փոքր-ինչ, ապա հնարավոր է, որ որոշ մարդիկ հեռանան ձեր կյանքից…

Այդպիսի դեպքերը շատ են, երբ մարդիկ իրար հետ շփվում են մյուսի նկատմամբ ավելի բարձր դիրք ունենալու նպատակով։ Եթե այդ ցանկությունը իրականություն չի դառնում, նրանք հեռանում են։ Իրականը ընկերը չի փորձում մյուսին կառավարել։ Ավելի լավ է հեռու մնալ այդպիսի մարդկանցից։

Monday, November 14, 2022

Դերենիկ Դեմիրճյան և 《Վարդանանք》

Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է փետրվարի 18-ին , 1877 թ. Ախալքալաքում: 1897 թվականին ավարտեց վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ: Տպագրվել սկսել է 1983 թվականին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն լցված էր միայնակության զգացմունքով լույս տեսավ 1899-ին:


1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:

Saturday, November 5, 2022

Դանիել Վարուժան


Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարի բանաստեղծներն են՝ Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Վարուժանը կյանքից հեռացել է երիտասարդ հասակում, բայց նա ստեղծել է հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Tuesday, October 4, 2022

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թվականին Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթություն ստացել է տեղի ճեմարանում։ Նյութական անապահով վիճակի պատճառով վաղ հասակից աշխատում է գրագիր, տնային ուսուցիչ և կապվում թատրոնի հետ։ 1871 թ․-ին հիվանդանում է թոքախտով և գամվում անկողնուն։ Մահանում է 1872 թվականի հունվարին։ 

Saturday, October 1, 2022

Մուրացան

Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականին Շուշիում։ 1873 թվականին ավարտել է Թեմական դպրոցը, որտեղ նա կարդում էր համաշխարհային գրականության դասական հեղինակներին և հայ մատենագիրներին։ Ավարտելով դպրոցը Մուրացանը հայոց լեզու և պատմություն էր դասավանդում Խորեն Ստեփանեի մասնավոր դպրոցում։ Հետո մոտ մեկ տարի շրջում է հայրենի երկրի հիշարժան վայրերում, դիտում ավերված հին բերդերն ու ու կարդում վանքերում պահված ձեռագիր հիշատակարանները։1878 թ․-ին մեկնում է Թիֆլիս, սովորում է հաշվապահություն և աշխատանքի է անցնում առևտրական տներից մեկում։ Այդ գործով նա զբաղվում է մինչև իր կյանքի վերջը։ «Ահա այս տարիների ընթացքում, սկսա իմ ազատ ժամերից օգտվել և գրել։ Դժբախտաբար այդ ազատ ժամերն էլ շատ քիչ էին․․․ Իսկ եթե ես նյութական մի փոքր ապահովություն ունեցած լինեի և այդ մեքենական աշխատության փոխարեն գրական աշխատությամբ պարապեի, քանի հատորներ կունենայի այժմ։ Գիտե՞ք ինչ մեծ վիշտ է այս ինձ համար»։

Sunday, September 25, 2022

Ֆրիկ

Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ են հայտնում իր բանաստեղծությունները։ Ենթադրվում է, որ նա ծնվել է 1230-ական թվականներին և ապրել է մինչև 14-րդ դարի սկիզբը։ Ֆրիկը եղել է աշխարհական, ունեցել է ընտանիք և ապրել է նյութական բարեկեցիկ կյանքով։ Սակայն նա գերի է ընկել թաթարների ձեռքը, զրկվել ընտանիքից և իր ողջ ունեցվածքը կորցնելով, ազատվել գերությունից։ Թաթար-մոնղոլները նաև գերի են վերցրել իր որդուն։ Ֆրիկն իր ցավն ու վիշտը փորձել է խեղդել գինու մեջ։ Մնացած կյանքն ապրել է աղքատ կյանքով։ 

Friday, September 23, 2022

Րաֆֆի


Կենսագրություն

Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) ծնվել է 1835 թվականին Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունը ստանալով տեղի ծիսական դպրոցում՝ Րաֆֆին 1847-ին մեկնում է Թիֆլիս։ 1857-ին նա ճանապարհորդում է պարսկահայ և թուրքահայ, գրեթե բոլոր գավառներում, իր տետրերում գրի առնում Հայաստնաի բնաշխարհի, ժողովրդի կենցաղի ու բարքերի վերաբերյալ հարուստ տեղեկություններ, որոնք հետագայում հսկայական նյութ են տալիս նրա գրական մտահղացումներին։ Այդ ուղեգրություններից է առնված «Աղթամարա վանքը» ակնակրը, որը լույս է տեսել 1860 թվականին «Հյուսիսափայլ» ամսագրում։

Monday, May 23, 2022

«Մհեր» ճյուղը

Միհրը հայոց դիցարանում լույսի և մաքրության աստվածն է։ Մհերը որոշ հատկանիշներով նման է իրեն։ Գյուղի ժողովուրդն իրենց բոլոր խնդիրներն ասում էին Մհերին, չնայած նրան, որ Մհերը տան փոքր որդին էր։

Խալդի աստվածը նույնացվում է առյուծի հետ։ Առյուծի պատճառով գյուղացիները չէին կարողանում ցորեն քաղել, հաց պատրաստել, որ սոված չմնային։ Այդ մասին իմացավ Մհերը և որոշեց արդար կերպով մենամարտել առյուծի հետ և նա հաղթեց առյուծին։ Մհերը շատ արդար և արժանապատիվ առաջնորդ էր և հենց դա էր պատճառը, որ գյուղի ժողովուրդը իրեն էին դիմում բոլոր հարցերով։ Նրա արդարությունը և արժանապատվությունը նաև երևաց առյուծի հետ կռվելու հատվածում, երբ նա չթողեց, որ ուրիշները խառնվեն մենամարտին, որ կռիվը լինի մեկը մեկի դիմաց։ 

Ասաց.— Ո՛վ որ էդ առյուծին թրով զարկեց՝
Ես կը թողնեմ առյուծն իր տեղ,
Ետ կը դառնամ էնոր վերան ու կը սպանեմ զէնի։

Wednesday, May 11, 2022

Գրականության դասերը կրթահամալիրում

Կրթահամալիրում գրականության դասերն անցնում են տարբեր ձևերով՝ ըստ ուսուցչի նախատեսած ծրագրի։ Ուսումնասիրեցի տիկին Ելենայի բլոգը, որտեղ նա հրապարակում է նախագծեր։ Նախագծերը հիմնականում վերաբերում են տարբեր գրողների ստեղծագործություններին՝ արևելահայերենով, արևմտահայերենով, գրաբարով, ժամանակակից հայերենով։ Գրողները հիմնականում նույնն են, բայց տարբեր են ստեղծագործությունների վերլուծությունները։ Դասարանում անցկացնում են քննարկումներ պատվածքների, բանաստեղծությունների, տարբեր թեմաների շուրջ։ Նաև այդ ամենը նկարում են, պատրաստում են տեսանյութ և կցում նախագծին։ Արևելահայերեն պատմվածքները, հատվածները նույնպես ընթերցում են նաև բացօթյա պարապմունքների ժամանակ, նկարահանում են և պատրաստում տեսանյութ, ռադիոնյութեր և կինոպոեզիաներ։ Հաճախ ճամփորդություններ են կազմակերպում նախագծի թեմայի շուրջ։ Տիկին Ելենայի բլոգը շատ հեշտ ընթեռնելի է, ինչը հեշտացնում է սովորողի և այցելուի գործը։ Այսպես են անցնում գրականության դասերը տիկին Ելենայի դասարանում։






Saturday, May 7, 2022

«Սանասար և Բաղդասար»

«Արտաշես եւ Սաթենիկ» առասպելը նման է Ծովինարի հատվածին, երբ նա համաձայնվեց ամուսնանալ Խալիֆայի հետ։

Ծովինար խանում ասաց.
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ե՛ս էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի:

«Արտաշես եվ Արտավազդ» առասպելը նման է Սանասարի և Բաղդասար հատվածին, երբ Բաղդասարը այնքան էր անհիմն բարկացել եղբոր վրա, որ պատրաստ էր կռվել նրա հետ։

Բաղդասար ասաց.— Չէ՛, ես դու տի կռվենք,
Ես դու տի կուշտի կպնենք, իրար զարկենք։
Ասաց.— Աղբեր, ես չե՛մ զարկի քեզի.
Դու զարկի՛, ինձի սպանի՛։

Friday, April 29, 2022

Հայրեններ

 13.

Երբ որ ես պըզտիկ էիկանչեին ինձ ոսկի տըղայ.
Մեծցասիրու տէր եղայերեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի՜քձեր արեւն ասեմոր սիրունքարըն չի դիմնայ.
Սիրունքար ւերկաթ պիտիպողպատէ դըռնակն ի վերայ:

Երբ ես փոքր էի, ինձ ասում էին ոսկի տղա
Մեծացա, սիրո տեր եղա, երեսիս գույնը գնաց
Երեխաներ, ես ձեր արևն ասեմ, որ սիրուն քարը չի դիմանա
Սիրուն քար, երկաթ պիտի լինի, պողպատե դռնակն էլ վրան:

Saturday, April 16, 2022

Աղասի Այվազյան

Աղասի Այվազյան

«Չորս բարի պատ»

Կարծում եմ, որ այս պատմվածքի իմաստն այն է, որ մենակ մարդը միշտ էլ խոցելի է։ Այս պատմվածքի հերոսը միայնակ էր և նաև արհամարհված։ Այդպիսի մարդիկ փորձում են իրենց ավելի վստահ ցույց տալ, որ թերություններն ավելի պարզ չերևան։ Այդպես էր վարվում նաև պատմվածքի հերոսը։ 

«Ես սկսեցի ինքս ինձ հետ բարձրաձայն խոսել, իբր տեսեք, ես չեմ վախենում… Մարդիկ միշտ այդպես են անում, երբ մութ է, և նրանք վախենում են…»


Այս պատմվածքի իմաստը դժվար հասկանալի էր։ Կարծում եմ, որ իմաստն այն է, որ միշտ էլ հեշտ է մեղքը բարդել թույլ մարդկանց վրա։ Կարևոր չէ՝ նա ունակ է այդպիսի բան անելու, թե ոչ։ Այս պատմվածքը գրվել է շատ տարիներ առաջ, բայց փաստն այն է, որ այն գործում է մինչև հիմա։ Թույլ մարդիկ միշտ մեղավոր են և չեն կարողանում պաշտպանել իրենց, որովհետև ոչ ոք չի հավատա իրենց։

«Ջաջուռցին անվրդով լուռ էր ինչպես միշտ, ասես նա առնչություն չուներ այդ դատավարության և իր ձեռքերի հետ, որոնք իրենից ավելի տեղ էին գրավում դատարանի դահլիճում:»

Saturday, March 26, 2022

«Նավզիկե»

«Նավզիկե» պոեմ

Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ո՛վ լինելը, եւ արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:

Այս տողերով նա բնութագրում է այն «Նավզիկեներին», որոնց նա հանդիպել է։

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն։

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես,—
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն։—

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ որպես էգ մի օձ երազի քեզ՝
Մերթ՝ աչքերով կանաչ, մի կին դարձած —
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն։

«Հայ գրականության գալիք օրը»

«Հայ գրականության գալիք օրը»

Տերյանի հոդվածներն ու բանաստեղծությունները կարդալուց հետո, կարծիքս մի անգամից փովեց նրա մասին։ Բանաստեղծություններում տեսնում էինք ավելի մեղմ Տերյանի, իսկ հոդվածներում նա խոսում է կյանքի խնդիրների մասին և այդ ամենն անում է առանց վախենալու։ Հոդվածներում մենք տեսնում ենք Տերյանին, որպես քաղաքացի, ով մտածում է իր շրջապատի մասին։ Տերյանը «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում խոսում է այն կեղևի մասին, որի մեջ ապրում է հայ ազգը և չի էլ փորձում դուրս գալ այդ կեղևից։ Իսկ կեղևից դուրս եկողների հանդեպ վերաբերմունքը շատ հակասական է լինում։ Ժողովրդի հետամնաց լինելը նաև ազդում է այն մարդկանց վրա, ովքեր ուզում են ազատ ստեղծագործել, նկարել և այլն։ Հոդվածում խոսվում է նաև Այվազովսկու մասին, ով եթե ապրեր Հայաստանում նա չէր հասնի այդ ամենին։ Մենք սիրում ենք ասել, որ Այվազովսկին հայ է, բայց եթե նա այն ժամանակ ապրեր Հայաստանում, հնարավոր է, որ չկարողանար դուրս գալ այդ կեղևից և դառնար հանրահայտ նկարիչ։ Իսկ հայ գրականության գալիք օրը կախված է իրենց պես գրողներից, ովքեր չեն վախենում խոսել խնդիրների մասին և ուզում են սահմաններից դուրս ապրել և ստեղծագործել։

Sunday, March 20, 2022

«Կարդում ենք Չարենց»

Քաղաքական պոեզիան՝ «Մարիոնետկա», «Թիֆլիսցի կինտոն», «Մահվան տեսիլ»

Այս պոեզիաները Չարենցը գրել է ստալինյան ժամանակներում։ Այդ ժամանակ հայ նշանավոր մարդկանց աքսորում էին և բանտարկում, որովհետև նրանք ամեն ինչ հասկանում էին և կարող էին բարձրաձայնել իրենց իմացածը։ Քանի որ նա չէր կարող իր դժգոհություններն արտահայտել բաց խոսքով, նա գրել է այս պոեզիաները, մարդկանց իր խոսքն այլ կերպ հասցնելու համար։ Երեքում էլ խոսվում է Ստալինի, իր իշխանության և ստալինյան բռնաճնշումների մասին։ Բայց ավելի բաց ես այն տեսնում եմ «Թիֆլիսցի կինտոն» պոեզիայում, որտեղ Ստալինը հենց Թիֆլիսցի կինտոն է։

Saturday, February 26, 2022

Տերյանի բանաստեղծությունները

«Կարդում ենք Տերյան»









Քառյակներ

Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի: Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորոմ՝ կից աաբբ, խաչաձև աբաբ, անընդմեջ աաաա։

Thursday, February 3, 2022

Աբսուրդը Թումանյանի հեքիաթներում

1․ Աբսուրդը գրական ստեղծագործությունների ընդհանուր դասակարգում է, որոնք ունեն ստեղծագործության լեզվի համաձայնությունը կամ տրամաբանությունն աղավաղող՝ իմաստալից և անիմաստ, անհեթեթ տարրեր։ Չնայած նրան, որ գրական անհեթեթության ամենատարածված ձևը չափածոն է, այն առկա է գրականության այլ ձևերում նույնպես։ Անհեթեթության տպավորությունը հաճախ ստեղծվում է իմաստի պակասով կամ բացակայությամբ, ստեղծագործության հումորը գալիս է հենց իր անհեթեթ բովանդակությունից։ Գրական անհեթեթությունը որպես առանձին ժանր տարբերակվում է 19-րդ դարից սկսած։

Friday, December 17, 2021

Գրիգոր Զոհրապ

 «Այինկա»

Գյուղի բնակիչները զբաղվում էին ծխախոտի արտադրությամբ և վաճառքով։ Դա բնակիչների միակ եկամուտի միջոցն էր։ Ոստիկաններն իմացել էին դրա մասին և եկել էին գյուղ, որ տանեն ծխախոտները։ Գյուղացիները գիտեին, որ դա իրենց համար ճակատագրական է, բայց ոստիկանները տուգանում և բանտարկում էին մարդկանց։ Գյուղում ապրում էին երկու եղբայր, մեկը ոստիկան էր, մյուսը՝ ծխախոտ վաճառող էր։ Գյուղի ամբողջ ծխախոտը նրա տանն էին պահում։ Ցանկացած հայր երազում էր իր աղջկան ամուսնացնել Հակոբոսի հետ։ Հակոբոսի եղբայրը՝ Սահակը, ոտիկան էր։ Նրան ոչ ոք չէր սիրում, որովհետև նա էր առաջնորդում ոստիկաններին ծխախոտը բռնագրավելու հարցում։ Հակոբոսը նույնիսկ մտածում էր հանցագործությունը թողնելու մասին, որովհետև վախենում էր ոստիկան եղբոր հետ հանդիպումից։ Հակոբոսի նշանածը՝ Պերճուհին, սիրում էր Սահակին, բայց Պերճուհին շուտով պիտի դառնար Հակոբոսի կինը։ Գյուղում կրակոցի ձայներ լսվեցին և սկսեցին կրակել իրար վրա։ Ոստիկաններից չորսը մահացան, իսկ հետո նաև կրակեցին Սահակի վրա։ Ռեժին ամսական թոշակ էր հատկացնում Սահակի ընտանիքին, որ այինկաճիների հետ կռվում մահացավ։ Նրանց մայրը մահացավ, իսկ Պերճուհին նշանը հետ տվեց։ Աղջիկը սև էր հագնվում ու մինչև կյանքի վերջ այդպես էլ չամուսնացավ։

«Հին աստվածներ»

 Լևոն Շանթ․ «Հին աստվածները»

Իրադարձությունները տեղի էին ունենում Սևանի հինավուրց կղզում, այստեղ մարդիկ են, որոնք հանուն անդրաշխարհային երանության դատապարտված են կռվել իրենց մարդկային էության դեմ։ «Հին աստվածների» կերպարները ապրում են երկու աշխարհում՝ իրականության և պատրանքի։ Առաջինը աղքատ անապատն է, երկրորդը՝ շքեղ երազը։ Իշխանուհի Մարիամի միջոցներով Սևանա լճի կղզում եկեղեցի է կառուցվում։ Վանահայրը սպասում է, եկեղեցու կառուցման ավարտին, որ այն նվիրաբերի Աստվածներին։ Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն իշխանի դուստրն է փրկվում խեղդվելուց։ Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր խաղաղությունը։ Սեդան Աբեղայի երևակայության արդյունքն է։ Վանահոր վիճակը վատանում է, երբ իշխանուհին խոսում է սկիզբ առած սիրո մասին։ Վանահայրը փորձում է իր մեջ դեռ չմարած սերը ոչնչացնել և նվիրվել Աստծուն։ Քանդում է եկեղեցին և կառուցում նորը, որի հիմքը ազատ հոգին ու միտքն էր։ Բայց նրա արաքը հաջողության չհասավ և նրա վիշտն ավելի մեծացավ, որովհետև նա չկարողացավ դիմանալ աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհուն։ Վանահայրը հեռանում է կղզուց և փնտրում է մարդկանց, ովքեր կօգնեն իրեն կառուցել եկեղեցին։

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...