Friday, September 23, 2022

Րաֆֆի


Կենսագրություն

Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) ծնվել է 1835 թվականին Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունը ստանալով տեղի ծիսական դպրոցում՝ Րաֆֆին 1847-ին մեկնում է Թիֆլիս։ 1857-ին նա ճանապարհորդում է պարսկահայ և թուրքահայ, գրեթե բոլոր գավառներում, իր տետրերում գրի առնում Հայաստնաի բնաշխարհի, ժողովրդի կենցաղի ու բարքերի վերաբերյալ հարուստ տեղեկություններ, որոնք հետագայում հսկայական նյութ են տալիս նրա գրական մտահղացումներին։ Այդ ուղեգրություններից է առնված «Աղթամարա վանքը» ակնակրը, որը լույս է տեսել 1860 թվականին «Հյուսիսափայլ» ամսագրում։

Մինչև 1868 թվականը Րաֆֆին ապրել է Պարսկաստանում։ Հետո կործանվում է Մելիք-Հակոբյանների տնտեսական հաստատությունը,  և ընտանիքը զրկվում է գոյության նյութական միջոցներից։ 1870-ականներին հայտնվում են Թիֆլիսում։ 1872 թվականին Րաֆֆին դառնում է «Մշակ»-ի գլխավոր աշխատակիցներից մեկը։ 1875-79 թվականներին հայոց լեզու և պատմություն է դասավանդում Թավրիզի և Ագուլիսի դպրոցներում։ 1874թ․-ին Րաֆֆին իր երկերը հրատարակում է «Փունջ»-ում։ Րաֆֆին մահացել է 1888 թվականի ապրիլի 25-ին Թիֆլիսում և թաղվել Խոջիվանքի գերեզմանոցում։


Ստեղծագործությունները

1850-60-ական թվականների ստեղծագործություններում Րաֆֆին արտացոլում  է պարսկահայերի կյանքը՝ վերագրելով այդ ֆեոդալական կարգերի բռնությունը։ Ազգային լուսավորության գործում Րաֆֆին մեծ նշանակություն էր տալիս գեղարվեստական գրականությանը, հատկապես վեպին։ «Սալբի», «Հարեմ», վեպերում, «Գեղեցիկ Վարթիկը», «Կուսագրություն», «Անբախտ Հռիփսիմեն», «Մի օրավար հող» պատմվածքներում և ուղեգրություններում ներկայացնելով ֆեոդալական բռնության սարսափները՝ Րաֆֆին առաջադրում է պայքարի, դիմադրության ու ազգային ինքնագիտակցության գաղափարը։ 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմը նոր ընթացք հաղորդեց հայոց ազգային-ազատագրական շարժմանը։ Րաֆֆին կարծում էր, որ ազատությունը չի շնորհվում վերուստ, և յուրաքանչյուր ժողովուրդ ազատություն կարող է նվաճել միայն սեփական ուժերով։ «Ջալալեդդին» վիպակում պատասխան տալով «ո՞վ է մեղավոր» հարցին՝ Րաֆֆին իրերի տրամաբանությունը հանգեցնում է «ո՞րն է ելքը» և «ի՞նչ անել» հարցերին։ Այս ծրագրի գեղարվեստական պատկերն է ներկայացնում Րաֆֆին «Խենթը» և «Կայծեր» վեպերում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...