ԱղթամարԱրաբական
տիրապետությունը թոթափելուց հետո պատմական Վասպուրականի նահանգում ճարտարապետությունը
զարգացավ։ 10-րդ դարի առաջին քառորդում, Մանվել ճարտարապետը կառուցեց Աղթամարի տաճարի
պես մի հոյակապ կոթող։ Աղթամարում, բացի ս․ Խաչի տաճարից, Գագիկ Արծրունին կառուցել
է տվել հանդիսավոր ընդունելությունների և խրախճանքների մի դահլիճ, զբոսատեղերով օժտված
նավահանգիստ, դարավանդավոր պատերազմներով պատել է տվել կղզու տարածքը և այլն։ Շինարարական աշխատանքները ծավալվեցին նաև Վանում, Վարագում, Ոստանում
և այլուր։ Աղթամարի ս․Խաչ եկեղեցու հատակագծային
և ծավալատարածական հորինվածքի համար ելակետ է հանդիսացել ս․Էջմիածին
եկեղեցին։
Վաղ միջնադարում ստեղծված կենտրոնագմբեթ-խաչաձև եկեղեցիների հիմնական Ավան-Հռիփսիմե
տաճարների տիպերը, զարգացած միջնադարում հանդիպում է քառախորան և եռախորան տարբերակներով։
Ըստ տիպերի դրանք բավականաչափ բազմազան են։ Վասպուրականի տարածքում հանդիպում են գմբեթավոր
դահլիճների տարբերակներ, գմբեթավոր բազիլիկների միանավ դահլիճներ, հատակագծային ու
ծավալատարածական հորինվածքներով եկեղեցիներ։ Գործադրված շինարվեստի տեսակետից Վասպուրականի
ճարտարապետական դպրոցը որոշ ընդհանրություններ ունի Սյունիքի ճարտարապետական դպրոցի
հետ։ Բնական քարի հետ միասին, հետագա դարերում այստեղ լայնորեն կրառություն է գտնում
թրծված աղյուսը։ Կրոնական թեմաներով հորինված բարձրաքանդակների հետ միասին, առատորեն
տեղ են գտել աշխարհիկ կյանքը պատկերող, որսի, աշխատանքի, խրախճանքի և այլ տեսարանների
բարձրաքանդակներ, որոնք կատարյալ հանրագիտարան են հանդիսանում 10-րդ դարի կյանքի այլազան
կողմերի ուսումնասիրության համար և արգասիք են արվեստի մեջ աշխարհիկ գաղափարների թափանցմանը։
Այդպիսի մոտեցման արգասիք են ՝ Աստվածամոր, Քրիստոսի, առաքյալների, Գագիկ թագավորի,
Դավթի և Գողիաթի, Աբրահամի ու Իսահակի, Ադամի ու Եվայի բարձրաքանդակները, որսի, այգեկութի
և այլ տեսարանները։ Ներսում, բոլոր պատերին, ներառյալ գմբեթը, տեղ են գտել գծանկարի
վարպետությամբ ու գույների ներդաշնակությամբ իրականացված որմնանկարներ։ Դրանցից առավել
կատարյալը ավագ խորանի պատին ամփոփված որմնանկարն է, որում պատկերված են սպիտակ ավանակին
նստած Երուսաղեմ մտնող Քրիստոսն ու իրեն դիմավորողները։
Աղթամարի ս․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Գագիկ
Արծրունու
պատվերով՝ դարաշրջանի հանճարեղ ճարտարապետ, քադակագործ ու նկարիչ Մանվելի
մտահղացմամբ։ Այն հանգամանորեն ուսումնասիրվել ու լայն ճանաչման է արժանացել։ Իր հատակագծային
և ծավալատարածական հորինվածքով Աղթամարի տաճարը սերվում է վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ
խարաձև եկեղեցիների մի եզակի տարբերակից, որի ներկայացուցիչը՝ Զորադիրի ս․ Էջմիածին
եկեղեցին, գիտությանը հայտնի դարձավ 70-ական թթ․ սկզբին։
Տաճարի բոլոր պատերին տեղ գտած բազմաթիվ ու բազմաբովանդակ բարձրաքանդակները սկզբունքորեն
նոր երևույթ են հայկական ճարտարապետական արվեստում։
Տաճարի պատերը դրսից շրջառում են պատկերաքանդակների վեց
հորիզոնական գոտիներ, այլաբանորեն փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի
մղած ազատագրական պայքարը, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջագործությունները,
ինչպես և ներկայացնում հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, դարերի խորքից եկող
հավատալիքներն ու պատկերացումները։ Ստորին գոտին ներկայացնում է ոճավորված տերևներով
բուսական ալիքաձև զարդի նեղ ժապավեն։ Երկրորդ գոտին Հին և Նոր կտակարանների, մասամբ
էլ աշխարհիկ սյուժեներով կատարված մեծադիր հարթաքանդակների շարք է, որն ընդգրկում է
տաճարի հարավային, արևելյան և հյուսիսային ճակատները։ Նույն բարձրության վրա, արևմտյան
ճակատում, Գագիկ Արծրունի թագավորի դիմաքանդակն է։ Նրա կողքին, ամբողջ հասակով, պատկերված
է Քրիստոսը, որին Գագիկ արքան պարզել է եկեղեցու մոդելը։
Գոտու սյուժեները բազմազան են. Հին կտակարանի թեմաներից քանդակված
են՝ Հովնանի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, մենամարտի պատրաստ Դավիթն ու Գողիաթը,
Սամսոնը, Ադամն ու Եվան, Դանիելը՝ առյուծների գբի մեջ, երեք մանկունքը՝
հնոցում։ Նոր կտակարանից վերցված են գահույքների վրա նստած Քրիստոսն ու Աստվածամայրը,
չար ուժերի դեմ մաքառող սուրբ զինվորները և այլն։ Այստեղ պատկերված են նաև VIII դարի
արաբների դեմ մղած կռիվներում զոհված և սրբերի շարքը դասված Համազասպ ու Սահակ Արծրունի
իշխանները, Գագիկ արքայի ավագ եղբայրը՝ Աշոտ Արծրունին, ինչպես և թշնամի ուժերի դեմ
պայքարի թեմաներով աշխարհիկ այլ քանդակներ։ Հարավային ճակատի կենտրոնական հատվածում
ամբողջ հասակով ներկայացված են Արծրունյաց տոհմի չորս հերոս նախնիները՝ իրենց տոհմանշաններով,
զինանշաններով և պահպանիչ խորհրդանշաններով շրջապատված։ Նույն թեման երկու առանձին
հատվածներով կրկնված է հյուսիսային ճակատում, որտեղ ավանդական հերոսների հետ պատկերված
են նաև Արծրունյաց թագավորական տան անդամները։ Արևելյան ճակատում քանդակված են Հայաստանում քրիստոնեություն
քարոզող առաքյալները, Գրիգոր Լուսավորիչը և, հավանաբար, Արծրունյաց տան եպիսկոպոսները։
Սուրբ Խաչ եկեղեցին հարուստ է կենդանական քանդակներով։ Դրանց մի
մասը կազմում է երրորդ գոտին։ Առյուծի, հովազի, արջի, քարայծի, եղջերուի և
այլ կենդանիների միմյանցից հեռու բարձրաքանդակները գրեթե եռաչափ են։ Ավելի վեր խաղողի
չընդհատվող որթագալարն է, որի շիվերի օղակներում պատկերված են աշխարհիկ կյանքի տեսարաններ՝
այգու մշակում, բերքահավաք, գինու պատրաստում, պայքար բերքը հափշտակող վայրի կենդանիների
դեմ, թատերախաղի առանձին դրվագներ են։ Գոտու արևելյան ճակատամասում ներկայացված է խնջույքի
տեսարան, կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են երիտասարդ
իշխաններ։ Խաչաթևերի և ճակտոնապատերի քիվերի տակ ձգվում է տոհմանշաններ, զինանշաններ
և կենդանիների վազքի տեսարաններ պատկերող զարդագոտին։ Արևմտյան թևի քիվի տակ տեղադրված
են մարդկային դիմաքանդակներ, որոնք, հավանաբար, ներկայացնում են տաճարի շինարարությանն
օժանդակած իշխաններին և նրանց կանանց։ Թմբուկի քիվի վրա ձգվում է վեցերորդ գոտին։ Ի
հակադրություն ստատիկ քանդակների, այս վերջին երկու գոտիներում արտակարգ դինամիկայով
է կերպավորված սարսափահար եղնիկների, քարայծերի ու եղջերուների փախուստը առյուծների
ու հովազների կատաղի հետապնդումից։
Վարագավանք անունով գոյություն ունեին երկու վանքեր՝ Վերին և Ներքին, որոնք որպես
հնագույններ մեծահամբավ էին։ Վարագավանքերը որդեգրել են Վանից հարավ-արևելք, մոտ 5կմ
հեռավորությամբ սկսվող Վարագ լեռան անունը, որը ձգվելով հյուսիսից հարավ, դառնում է
երկճյուղ՝ գոյացնելով գեղատեսիլ, անուշահամ աղբյուրներով հարուստ մի հովիտ։ Լեռան բարձրադիր
հարավահայաց լանջին տեղավորված էր Վերին Վարագավանքը, իսկ արևմտահայաց ստորոտի հովտում,
համեմատաբար հարթ մի տարածքի վրա՝ Ներքին Վարագավանքը։ Վերին Վարագավանքը 19-րդ դարի
կեսի դրությամբ կիսավեր էր։ Ներքին Վարագավանքից ևս գեղատեսիլ համայնապատկեր է բացվում
դեպի լիճը, Սիփանը, Վանի բերդն ու Այգեստանները։ Վարագավանքի հիմնադրումը կապված է
Գրիգոր Լուսավորչի շինարարական գործունեության ու հռիփսիմյան կույսերի մասին ավանդության
հետ։ Հայոց առաջին հայրապետը կառուցել է տվել ս․ Հռիփսիմեի
եկեղեցին։ Հետագա կառուցումները կապված են Գագիկ Արծրունու կնոջ՝ Մլքե թագուհու և Սենեքրիմ
Արծրունու կնոջ Խուշուշ թագուհու անունների հետ։ Ներքին Վարագավանքի համալիրը բաղկացած
էր երկու շարքով տեղադրված եկեղեցական 7 շենքերից։ Արևելյան շարքում հյուսիսիսց հարավ
միմյանց հաջորդում են ս․ Նշան, ս․ Աստվածածին,
ս․ Հովհաննես և ս․ Սոփիա
եկեղեցիները, իսկ արևմտյան շարքում՝ ս․ Խաչը, ս․ Գևորգը
և ս․ Սիոնը ընդ որում, սրանք ավելի շուտ ժամատներ էին, քան
եկեղեցիներ։ Իր հատակագծային հորինվածքով ս․ Աստվածածինը պատկանում
է Ավանի տաճարի տիպին, որոշ շեղումներով նախօրինակից։ Այստեղ 4 ավանդատները ոչ թե կլոր,
այլ քառակուսի էին։
Հոռոմոս
Ս․ Գևորգ 4 սյունանոց ժամատունը, ներքին Վարագավանքի կարևոր և մտորումներ հարուցող հուշարձաններից է։ Այն հանգամանքը, որ նրա հատակում թաղված են եղել Սենքերիմ Արծրունի թագավորը և նրա կին Խուշուշը անվիճելի է դարձնում ժամատան առնվազն 11-րդ դարի սկզբին կառուցված լինելը։ Իսկ այս հանգամանքը իրավունք է տալի կարծելու, որ հայկական 4 սյունանի գլխատան ձևերը 4 սյունանի գավիթ-ժամատների հորինվածքում վերարտադրելու տեսակՀոռոետից սա նախորդում է Հոռոմոսի վանքի ս․ Հովհաննես եկեղեցու ժամատանը։ Ներկայումս վանքային համալիրը ավերակ է։
Ս․ Գևորգ 4 սյունանոց ժամատունը, ներքին Վարագավանքի կարևոր և մտորումներ հարուցող հուշարձաններից է։ Այն հանգամանքը, որ նրա հատակում թաղված են եղել Սենքերիմ Արծրունի թագավորը և նրա կին Խուշուշը անվիճելի է դարձնում ժամատան առնվազն 11-րդ դարի սկզբին կառուցված լինելը։ Իսկ այս հանգամանքը իրավունք է տալի կարծելու, որ հայկական 4 սյունանի գլխատան ձևերը 4 սյունանի գավիթ-ժամատների հորինվածքում վերարտադրելու տեսակՀոռոետից սա նախորդում է Հոռոմոսի վանքի ս․ Հովհաննես եկեղեցու ժամատանը։ Ներկայումս վանքային համալիրը ավերակ է։
Նարեկավանքը Վասպուրականի նշանավոր կրոնական կենտրոններից էր, որի համբավը բազմապատկել
է շնորհիվ Գրիգոր Նարեկացու։ Գտնվում էր Ռշտունյաց տիրույթի կենտրոնում՝ Նարեկ գյուղում,
որը սփռված էր Եղերով լեռան ստորոտին, Վանա լճի հարավ-արևելյան կողմում, նրանից
6-7 կմ հեռավորությամբ։ Վանքը հիմնադրվել է 10-րդ դարի կեսին՝ Բյուզանդիայից Հայաստան
ապաստանած հայ հոգևորականների կողմից։ Երբեմն պարսպապատով շրջապատված վանքային համալիրը
բաղկացած էր կողք-կողքի կառուցված ս․ Սանդուխտ և ս․ Աստվածածին
եկեղեցիներից։
Ս․ Սանդուխտի եկեղեցին պատկանում է կենտրոնագմբեթ-խաչաձև
եկեղեցիների տիպին և նրա տարբերակներից մեկն է։ Եռաբսիդ է, երկու ավանդատներին փոխարինում
են կամարակապ երկու խորշեր՝ ամփոփված եկեղեցու արևմտյան մուտքի աջ և ձախ կողմերում։
Ս․ Աստվածածին եկեղեցին իր հատակագծային հորինվածքով նման
է Ներքին Վարագավանքի ս․ Նշան եկեղեցուն, Զովունու
եկեղեցու պես ծածկվել է ութկող թմբուկին հենված գմբեթով, որը տեղադրված էր պայտաձև
չորս գմբեթակիր կամարներով կազմավորված հենարանի վրա։ Ավագ սեղանի երկու կողմերում
ավանդատներ չկան։ Դրանց փոխարեն արևմտյան մուտքի երկու կողմերում, կամարակապ խորշեր
էին ամփոփված։
No comments:
Post a Comment