Thursday, March 26, 2020

Իրավունք

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՎԻՎ օրենսգրքում փոփոխություն է առաջարկվում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված։
Նախատեսվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը կառաջացնի 300-500 հազար դրամի չափով տուգանք։ Իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանք՝ 50-300 հազար դրամի չափով։
Քրեական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետ կապված։
Նախագծի ընդունման դեպքում՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, կպատժվի կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մինչև  տարի ժամկետով։
Տեղեկացնում եմ, որ նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունվել է  առաջին ընթերցմամբ:

Հարցեր՝
  1. Որքանով է նպատակահարմար օրենքի ընդունումը
Այս օրենքը իմ կարծիքով շատ ճիշտ է, որովհետև մեկի սխալ արարքի պատճառով հնարավոր է, որ վտանգվեն շատ մարդկանց կյանքեր։ Այսպես մարդիկ գոնե մի քիչ զգոն կլինեն։

  1. Ինչ առավելություններ կամ բացասական հետևանքներ կարող է այն առաջացնել
Առավելությունն այն է, որ հնարավոր կլինի կանխել հիմա տարածված համաճարակը։ 

  1. Նախագծով նախատեսված տուգանքը և ազատազրկման ձևով պատասխանատվության ենթարկելն, արդյոք, համապատասխանում է կատարած իրավախախտման բնույթին։
Համապատասխան է, որովհետև այդ մարդը, ով խախտում է կատարել, ոչ միայն վնասում է իր կյանքը այլև մյուսներինը, իսկ այդպիսի բան անողը իմ կարծիքով ինչ-որ կերպ պիտի պատժվի։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...