Friday, March 20, 2020

Թեմա 9 և 10

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
  • Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138/
  • Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/.
Սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրին պատերազմի։ 296թ․-ին պարսից արքա Ներսեհը ներխուժեց Հայաստան։ Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ պարտության մատնեցին պարսից զորքերին։ Ներսեհը հաշտություն խնդրեց։ 298թ․ Մծբինում կնքվեց հռոմեապարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատը 3 Մեծը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին։

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.
  • Հայկական առասպելներն ու վիպերգերը
Առասպելներն աստվածների, սրբազան վայրերի, նախնիների և հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներն են։ Դրանց մեծ մասը մեզ է  հասել Մովսես Խորենացու «Հայոց պամություն» էջերից։ Հայ ժողովրդի առասպելներից են «Վահագնի ծնունդը», «Հայկ և Բել» դիցավեպը, «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը։ Վեպերն ու վիպերգերը իրապատումներ են։ Մեզ են հասել «Տիգրան և Աժդահակ», «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» և այլն։


  • Հայոց նախաքրիստոնեական հավատքը
Հայոց առաջին պետության աստվածը Հայկն էր, ով համարվում էր Հայա աստծո որդին։ Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա։ Այն ցույց է տալիս, որ հնագույն այդ ժամանակաշրջանում հայ իրականության մեջ ընդունված է եղել մենամուսնական ընտանիքի գաղափարը։

  • Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169, /
  • Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և համեմատեք հունահռոմեական դիցարանի հետ:/գրավոր/
 Դիցարանը գլխավորում էին երեք գերագույն աստվածները։ Աստվածների հայր Խալդին համարվում էր երկնքի ու երկրի, տիեզերքի արարիչը։ Վանի թագավորությունից հետո ձևավորվում է նոր դիցարան։ Քրիստոնեության ընդունման նախօրյակին հայոց դիցարանը ներկայանում է նոր տեսքով։ Դիցարանի ղեկավարը Արամազդն էր։ Չափազանց սիրված էր Մայր դիցուհի Անահիտը։ Ռազմի և քաջության աստվածն էր Վահագնը։ Նրա կինը՝ Աստղիկ դիցուհին, երկնայի լուսի, սիրո և գեղեցկության աստվածուհին էր, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը։ Մայրության և ընտանեկան օջախի դիցուհին էր Նանեն։ Միհրը արևի աստվածն էր։ Գրի, գրականության, արվեստի ու գիտության աստվածն էր Տիրը։ Հյուրընկալության աստվածն էր Վանատուրը։ Հելլենիզմի դարաշրջանում հայոց աստվածները համապատասխանեցվել են հունականների հետ(Արամազդ-Զևս, Անահիտ-Ափրոդիտե, Արեգ-Միհր-Հելիոս, Տիր-Ապոլոն և այլն)։  Հայ հին հավատքի ամենաբնորոշ գիծն այն է, որ մեր ժողովուրդը չի պաշտել չար կամ չարագործ աստվածներին։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...