Առաջադրանքներ. Մաս 1
- Նշել ՀՀ լեռնագրական մարզերը, ՀՀ մի քանի ծալքաբեկորավոր և ծալքավոր լեռներ,
ՀՀ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր՝ Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ, Հրաբխային լեռնազանգվածներ, Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ և Միջլեռնային իջվածքներ և գոգավորություններ:
Ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ՝ Վիրահայոց լեռնաշղթա, Բազումի, Հալաբի լեռնաշղթաները, Գուգարաց լեռնաշղթան։
- Նշել ՀՀ մակերևույթի հիմնական առանձնահատկությունները,
1. ՀՀ տարածքն առանձնանում է հարևան տարածքների նկատմամբ ավելի բարձր դիրքով։ Տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից հասնում է 1800 մ-ի։
2. ՀՀ-ում բացակայում են դաշտավայրերը, քանի որ տարածքի ամենացածր կետերը գտնվում են ծայր հարավ-արևելքում՝ Արաքսի հովտում՝ 375 մ բարձրության վրա, և ծայր հյուսիսում՝ Դեբեդ գետի հովտում՝ գրեթե նույն բարձրության վրա։
3. ՀՀ ամենաբարձր կետը Արագածի լեռնագագաթն է (4090 մ)։ Այսպիսով, հանրապետության տարածքի առավելագույն և նվազագույն բացարձակ բարձրությունների տարբերությունն անցնում է 3700 մ-ից։
4. ՀՀ տարածքի 82 %-ը զբաղեցնում են լեռները, մնացած 18 %-ը՝ հարթավայրերը։
5. ՀՀ-ում մարդու տնտեսական գործունեության համար նպաստավոր են մինչև 2500 մ բարձրություն ունեցող տարածքները։
Դրանք կազմում են հանրապետության տարածքի ավելի քան 2/3 -ը։ Դրանից ավելի բարձր տարածքի բնակլիմայական պայմանները մարդկանց մշտական բնակության և տնտեսական գործունեության համար պակաս նպաստավոր են։
Գյուղատնտեսության համար առավել բարենպաստ պայմանները ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության տարածքներում են, որոնք կազմում են հանրապետության ընդհանուր մակերեսի ոչ ավելի, քան 10 %-ը։
Մաս 2.
- Որոշել լեռան հարաբերական բարձրությունը, եթե լեռան ստորոտին մթնոլորտային ճնշումը 640 մմ է, իսկ գագաթին՝ 360 մմ:
640-360=280
280*100:10=2800մ
Պատ․՝ 2800մ
- Որոշել լեռան հարաբերական բարձրությունը, եթե լեռան ստորորտին մթնոլորտային ճնշումը 520 մմ է, իսկ գագաթին՝ 220 մմ:
520-220=300
300*100:10=3000մ
Պատ․՝ 3000մ
- Որոշել լեռան բացարձակ բարձրությունը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է, իսկ լեռան գագաթին 360 մմ:
760-360=400
400*100:10=4000մ
Պատ․՝4000մ
No comments:
Post a Comment