Հոդվածի իմաստներից մեկն այն է, որ լեզվական փոխառություններ եղել են ու միշտ էլ կլինեն ու հնարավոր չէ վերադառնալ գրական հայերենին։ Մենք նաև կապեր ունենք տարբեր երկրների հետ և շատ բառեր և արտահայտություններ տարբեր լեզուներից դառնում են հայատառ և սկսում ենք օգտագորրծել դրանք։ Մեր օրերի ամենամեծ խնդիրներից է, բայց այն լուծելը շատ դժվար է և անհնար, որովհետև այդ ամենը կա մարդկաց մեջ և եթե օգտագործենք ինչ-որ գրական բառ, դա մարդկանց մեջ անհասկանալի կերպով դառնում է տարօրինակ։ Նա նաև ասում է, որ շատ բառեր կան, որոնք հայերեն չեն, բայց մենք դրան փոխարինողը չունենք։ Լեզվական փոխառություններ եղել են ու միշտ էլ կլինեն։
Քանի որ մի ժողովուրդ հազար ու մի ձևերով հարաբերություն ունի ուրիշ ժողովուրդների հետ, քանի որ նրա կյանքը զարգանում է նաև արտաքին ազդեցությունների տակ, քանի որ մեծանում է, էնքան էլ ազդեցություններ է կրում և նրա լեզուն, հարստանում, ճոխանում ու զարգանում։ Նորանոր գաղափարների հետ նորանոր ոճեր ու բառեր է ընդունում, և մինչդեռ դուք բողոքում եք, թե չի կարելի հայերեն լեզվի մեջ գործ ածել դարդ, ջան, չոլ, գիլ ու նման բառեր, մյուս կողմից ներս են հոսում ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, սոնետ, պոեմ, պոեզիա, օպերա, զիգզագ, պրոպագանդ և այլն։
No comments:
Post a Comment