Monday, November 4, 2019

Ավ.Իսահակյան «Պատրանք»

Գրականություն

  1. Տեսակետդ գրառիր մարդու՝ պատրանքներով ապրելու մասին (հնարավո՞ր է առանց պատրանքների, ինչն է նպաստում պատրանքներով ապրելուն, արժե՞ միշտ սթափ նայել կյանքին և այլն)։

Շատ ժամանակ մարդիկ ուզում են, որ իրենց օրը նմանվի պատրանքի։ Երբ ընկնում ես դժվարության մեջ, ուզում ես, որ ամեն ինչ հեշտ լուծվի, բայց դա անհնար է։ Այդ ժամանակ մարդիկ խաբուսիկ հույս են ներշնչում։ Շատ ժամանակ հենց այդ պատրանք է մեր կյանքը լուսավորում, բայց կյանքին պետք է նայել սթափ վիճակում, որովհետև հենց այդ պատրանքը կարող է սխալ արդյունքի բերել։ Երբ այդ պատրանքը վերանա, նորից հետ կվերադառնանք իրական կյանք։

  1. Կարդա Ավ.Իսահակյանի «Պատրանք» պատմվածքը։
  2. Փորձիր պատրանքին նայել գուսանի տեսանկյունից։ Փորձիր շարադրել գուսանի ապրումները (նրա անունից) առավոտյան, երբ հայտնաբերեց, որ պատրանքով է ապրել։

Երբ գուսանը մտավ այդ խրճիթը, նա այդ ժամանակ պատրանք ապրեց, որովհետև նրան թվացել էր, որ այնտեղ կրակ է վառվում և նա այդտեղ կարող է տաքանալ։ Բայց այնտեղ իրականում կատու էր, որի աչքերը նման էր կրակի։ Բայց քանի որ նա մտածում էր, թե դա կրակ էր, նրա ձեռքերը սկսեց տաքանալ։ 
Եթե պատրանքը չլիներ, նա հնարավոր էր, որ ցրտից մահանար։ Այստեղ ստացվեց, որ պատրանքը փրկեց իր կյանքը։ Այս խոսքերը ճիշտ գուսանի մասին է․
 Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երբ արթնացավ, ինձ թվում է նա հիասթափություն ապրեց, բայց այդ կատվի աչքերն էին, որ այդ գիշեր փրկեց նրա կյանքը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...