Sunday, November 3, 2019

Հայոց լեզու

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։


ե՛կ-չեզոք, պարզ


***
— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։


լըցրեք-ներգործական, ածանցավոր

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։


վե՛ր կաց- չեզոք, ածանցավոր
թո՛ղ-ներգործական, ածանցավոր 

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։


հըսկեցեք-ներգործական, պարզ

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։


վե՛ր կաց- չեզոք, ածանցավոր
զարթնեցե՛ք-չեզոք, պարզ


***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…


տո՛ւր-ներգործական, պարզ

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։


ականջ արեք- ներգործական, ածանցավոր
դըրեք-ներգործական, ածանցավոր




Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:


լինեի-ըղձական, անցյալ, չեզոք, պարզ
գայիր-ըղձական, անցյալ, չեզոք, պարզ
անցնեիր-ըղձական, անցյալ, չեզոք, ածանցավոր
նայեինք-ըղձական, անցյալ, չեզոք, պարզ
ժըպտայինք-ըղձական, անցյալ, չեզոք, պարզ


****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

չէր փոխել-սահմանական, անցյալ, չեզոք, պարզ
ընթանում էր-սահմանական, անցյալ, չեզոք, ածանցավոր 
ուներ-սահմանական, անցյալ, չեզոք, ածանցավոր
դասավորվեին-ըղձական, անցյալ, կրավորական, ածանցավոր
կառներ-պայմանական, անցյալ, չեզոք, ածանցավոր
կկշռեր-պայմանական, անցյալ, չեզոք, պարզ
կստուգեր-պայմանական, անցյալ, ներգործական, պարզ
կանցներ-պայմանական, անցյալ, չեզոք, ածանցավոր

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…


պիտի գա-հարկադրական, ապառնի, չեզոք, պարզ
պիտի ժըպտան-հարկադրական, ապառնի, չեզոք, պարզ
չեն պըղծել-սահմանական, անցյալ, ներգործական, պարզ
պիտի գովեն-հարկադրական, ապառնի, չեզոք, պարզ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...