Monday, May 18, 2020

«Հիսուսի կատուն»․ Գրիգ


Գրիգ. Հիսուսի կատուն

Այս պատմվածքում հեղինակը պատմում է մի տղայի մասին։ Տղան ուներ հոգեկան շեղումներ։ Նարեկն ուներ մի կատու և նա լսել էր, որ այդպիսի կատուները կարողանում են ջրի վրայով քայլել՝ առանց սուզվելու։ Բայց դասընկերները չէին հավատում նրա ասածներին, և Նարեկը ստիպված էր թեկուզև առանց ցանկանալու կատվին նետել ջուրը, բայց քանի որ գետը շատ վարար էր, կատվին քշեց և տարավ։ Նարեկը, դա տեսնելով, գնաց կատվի հետևից, և դրանից հետո ոչ ոք էլ  չտեսավ Նարեկին։ Հեղինակին տանջում էր այդ միտքը, որ հնարավոր է Նարեկը վատ դրության մեջ է ընկել։ Այդպիսի բաները շատ են ազդում մարդու հոգեբանության վրա։ Նա ուզում էր տեսնել Նարեկին․ օրերից մի օր նրանք հանդիպեցին։ Միայն կար մի բան ասելու՝ շնորհակալություն։ Ինչո՞ւ «շնորհակալություն», որովհետև խիղճը այդ տարիների ընթացքում տանջում էր հեղինակին։ Դա մի «շնորհակալություն» էր, որի տակ թաքնված էր նաև «ներողություն»-ը։ Եթե մարդը մի վատ բան է անում, դա ամբողջ կյանքում նրա մտքերից չի գնա։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...