Մեր տանը կա մի քարտեզ, որը մեզ նվիրել է թանգարանագետ, հայ պատմաբան և ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ Ռաֆայել Թադևոսյանը։ Մայրիկս աշխատել է նրա հետ։ Խմբագրման և սրբագրման աշխատանքներ է կատարել նրա «10 հարց, 9 պատասխան» գրքում, որը Ցեղասպանության մասին է։ Քանի որ հայրիկս արմատներով Վանի Ալյուր գյուղից է,


պատմաբանը մեզ նվիրել է իր ձեռքով պատրաստած, գծագրած ու կազմած այս քարտեզը։ Քարտեզում ներկայացված է Արևմտյան Հայաստանը 1914 թվականին։ Նշված են Վանի, Բաղեշի, Կարինի, Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի նահանգները և Հայկական Կիլիկիան։


No comments:
Post a Comment