Հայաստանի պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի
շուկայում ունենք հուսալի վիճակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ
Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ապրանքների գները որոշակի տատանումներից հետո վերադառնում
են իրենց բնականոն նշաձողերին: «Բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային
դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու», - ասաց վարչապետը։ Միաժամանակ, կառավարության
ղեկավարը հավելեց, որ Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ սերտ համագործարկցության
արդյունքում հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումները
սկզբունքորեն խնդիր չեն եղել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի
ու Վրաստանի գործընկերներին՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ
տալու համար։Պետական եկամուտների կոմիտեի
նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր
պարտականությունների կատարմանը։ Անանյանի խոսքով՝ նա կարանտինից դուրս է եկել և ակտիվ
մասնակցություն է ունենում գործընթացներին: «Նաև Ռուսաստանում մեր դեսպանը գրավոր դիմել
է Օսիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն, այսինքն, բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը,
որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ», - ասաց Դավիթ
Անանյանը։
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment