***
Իմաստութենեն,
Գիտութենեն
և պատերազմեն առաջ
մարդիկ սերը ստեղծած էին։
Գիտութենեն
և պատերազմեն առաջ
մարդիկ սերը ստեղծած էին։
Այս բանաստեղծությունը շատ կարճ է և իմաստալից։ Այն
մի փոքրիկ քառատող է, որը ուզում է ասել, որ պետք չեն պատերազմները, նույնիսկ
խելացի լինել պետք չէ, եթե մարդը սիրել չգիտի։ Մայրիկս նույնպես համաձայն է ինձ
հետ, որ ամենակարևոր բանը սերն է։ Մկրտիչ Հաճեանը այցելել է Երևան և կազմակերպել է
իր նկարների ցուցահանդեսը։
Եթէ Կամենաս
Եթէ կամենաս, եթէ
հաւատաս՝
Գալիքը լոյս է.
Եւ մինչեւ անգամ մահը վաղահաս
Յարութեան յոյս է…
Գալիքը լոյս է.
Եւ մինչեւ անգամ մահը վաղահաս
Յարութեան յոյս է…
Ես գուցէ իյնամ երազի
ճամբան,
Ինձ համար ուշ է.
Բայց դուն կը տեսնես պայծառ ապագան,
Որ այսօր յուշ է…
Ինձ համար ուշ է.
Բայց դուն կը տեսնես պայծառ ապագան,
Որ այսօր յուշ է…
Եթէ ականջ տաս հայոց
լեռներուն՝
Սիրտը ժիր զանգ է.
Եւ մինչեւ անգամ օտար տեղ ու տուն
Սիրտը ժիր զանգ է.
Եւ մինչեւ անգամ օտար տեղ ու տուն
Հայրենի վանք է․․․
Այս բանաստեղծությունը նույնպես շատ լավն է։ Եթե
մարդն ինչ-որ բան շատ է ուզում, նա դա կարող է իրականացնել։ Եթե մեկը չկարողացավ
դա անել, դու կարող ես շարունակել։ Բայց նաև կարծում եմ, որ հեղինակը գրել է այս
բանաստեղծությունը հայրենիքի հանդեպ կարոտով։ Նրա գրածները կարդալով հասկացա, որ
հեղինակը շատ էր կարոտում Հայաստանը։ Կենսագրությունը կարդացի և հասկացա, որ նա
Հայաստան չի եկել, բայց դասավանդել է հայոց լեզու և գրականություն Բեյրութում։
Վիլյամ Սարոյան․ Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին
Այս պատմվածքը ինձ դուր եկավ։ Այն քեռու մասին էր, ով ուզում էր իր կյանքի փորձով
կիսվել քրոջ որդու հետ։ Քրոջ որդին գնում էր Նյու Յորք,և Կարո քեռին ուզում էր
տղային պատրաստել այն ամենին, ինչը կտեսներ ճանապարհին։
Միշտ պետք է լսել խորհուրդները և մտածել դրանց մասին։ Բայց բոլոր
խորհուրդները չեն, որ քեզ պետք են։ Այս պատմվածքի օրինակով կարելի է ասել, որ Կարո
քեռու խորհուրդները տղային պետք չեկան։ Դրանք անիմաստ չէին, ուղղակի տղան այդ
ամենը լսելուց հետո ավելի զգույշ կվարվեր։ Եթե նա աներ այն ամենը, ինչ ասել էր
Կարո քեռին, նրա ճամփորդությունը անհետաքրքիր կանցներ։ Կարծում եմ՝ մի իմաստ էլ
կա, որ ամեն հանդիպած մարդ չէ, որ խաբեբա է։
Պոեզիա
3.
Մուշեղ
Իշխան
Արձակ
2.
Անրի Տրուայա
3.
Մայքլ
Առլեն
No comments:
Post a Comment