1896 թ․-ին ֆրանսիացի գիտնական Անրի Բեկերելը հայտնագործեց ճառագայթաակտիվությունը։ Նա լուսազգայուն թիթեղը փաթաթեց լույսի համար անթափանց թղթով։ Դրա վրա դրեց ուրանի աղի կտորներ և այս ամենը պահեց արևի լույսի տակ։ Թիթեղը երևակելուց հետո դրա վրա ի հայտ եկան սևացումներ, որտեղ կային ուրանի կտորներ։ Այդտեղից նա հասկացավ, որ ուրանի աղերն աղբյուր են անհայտ ճառագայթման։ Անհայտ ճառագայթումն առաջանում է արևի ճառագայթահարման ազդեցությամբ։ Մի անգամ նա արեց նույն փորձը, ուղղակի թիթեղը պահեց մութ դարակում։ Տեսավ, որ նույն բանը կատարվեց։ Այստեղից հետևում է, որ ուրանի աղերն օժտված են առանց արտաքին գործոնների ճառագայթելու հատկությամբ։ Հենց քիմիական տարր ուրանը օժտված է այդ հատկությամբ։ Այդ հատկության վրա չեն ազդում ջերմաստիճանը, ճնշումը և այլն։ 1889-ին Մարի Կյուրին պարզեց, որ թորիումը նույնպես կարողանում է ճառագայթել։ Կյուրիի առաջարկով երևույթն անվանել են ճառագայաակտիվություն։ Էռնեստ Ռեզերֆորդի փորձում ռադիումի պատրաստուկի ճառագայթումն անցնում էր հաստ պատերով կապարե գլանի նեղ անցքով և ընկնում լուսազգայուն թիթեղի վրա, ստեղծելով վակուում։ Թիթեղի վրա առաջացել է նեղ անցքի պատկերով սևացում։ Սարքը դնելով մագնիսական դաշտում, թիթեղի վրա առաջացան երեք սևացում՝ կենտրոնում և կենտրոնից տարբեր կողմեր շեղված։ Դրանք տարանուն լիցքերով մասնիկների փնջեր են, իսկ կենտրոնում գտնվող բաղադրիչը լիցք չունի։ Իսկ քիչ շեղված բաղադրիչներն ունեն դրական լիցքեր։ Մի կողմում գտնվողը նշանակել են ալֆայով, իսկ մյուս կողմում գտնվողը նշանակել են բետայով։ Չշեղվածը արտահայտել են գամմայով։
Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին․
D=E/m
E-կլանված էներգիա
m-ճառագայթահարված նյութի զանգվածը
ՄՀ-ում այն արտահայտվում է գրեյով։
1Գր=1Ջ/կգ
Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին․
D=E/m
E-կլանված էներգիա
m-ճառագայթահարված նյութի զանգվածը
ՄՀ-ում այն արտահայտվում է գրեյով։
1Գր=1Ջ/կգ
No comments:
Post a Comment