Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները
Գրառում կատարիր այդ պատմվածքներից մեկի մասին։
Առաջին պատմվածքը մի աղջկա մասին էր, ում համար կյանքը ուներ սև գույնը։ Նա կարծում էր, որ իր մահճակալի տակ հրեշներ են ապրում։ Բայց դա իրականում այդպես չէր։ Հրեշները նրա վախերն էին, այն բաները ինչից նա ամաչում էր։ Այդ ամենը գալիս է իր շրջապատից։ Բայց նաև կարող ենք ասել, որ նա սեփական կարծիք չուներ և նրա վրա շատ մեծ ազդեցություն էր թողնում շրջապատը։
Երկրորդ պատմվածքը մի տղայի մասին էր, ով ամեն օր նայում էր, թե ինչպես են մարդիկ ինքնասպան լինում։ Նա այդ ամենն արդեն համարում էր իր աշխատանքը։ Տղան այդ ամենից կարծես կուրացել էր և մարդկանց դիակներից բացի ոչինչ նրան արդեն չէր հետաքրքրում։ Այդ ամենն արդեն այնքան սովորական էր դարձել, որ նա մարդկանց հագուստներն էր վերցնում, դրանցից պատրաստում էր գուլպաներ և ամեն մեկին մի զույգ նվիրում։ Եթե մենք ապրում ենք մի տեղ, որտեղ միայն դիակներ են և տխուր դեմքերով մարդիկ, դա մեզ համար արդեն սովորական է դառնում։ Սովորական մարդիկ սիրում են նայել բնությանը կամ կենդանիներին և հիանալ դրանցով, բայց տղան նայում էր ծովին, նրա մեջ գտնվող մարդկանց և նրա համար դա հենց այն աշխարհն էր, որի մասին նա միշտ երազել է և ուզել է ապրել այնտեղ։

No comments:
Post a Comment