Այս պատմվածքը սկզբում կարդալիս անհասկանալի էր, բայց վերնագրին նայելով` այն կարծես երազ էր, և սա հոր նամակն էր որդուն։ Որդին զոհվել էր պատերազմում։ Հայրը և որդին խոսում էին իրար հետ։ Նա դեռ քսան տարեկան էր, և ամբողջ կյանքը դեռ առջևում էր։ Այստեղ հայրը մեղադրում էր որդուն, որ նա գնացել է մի պատերազմի, որտեղ նրանք գիտեին, որ պարտվելու են, և բոլորը մահանալու են։ Որդին պնդում էր, որ նա դա արել է հայրենասիրությունից ելնելով և չէր էլ զղջում իր արածի համար։ Նա կարծում էր, որ եթե չգնար, դա կլիներ դավաճանություն՝ իր արած ամենավատ քայլը։ Նրանք երկուսն էլ հայրենասեր էին, բայց նա հայր էր, որը կորցրել էր իր որդուն։ Այստեղ խոսվում էր հայրենասիրության և մահվան մասին։ Բայց ամեն դեպքում հորն էլ կարելի էր հասկանալ, որովհետև հեշտ չէ որդի կորցնե,լ և այնպես չէ, որ մարդիկ ամեն օր ապրում են այդ ամենը։
— Մեկը հո պիտի գնար։ Ի՜նչ է՝ ես արտոնյա՞լ էի։ Հո չէի թաքնվելու, հայրի՛կ։ Իսկ եթե ուզում ես ճիշտն իմանալ, հանուն քո սիրո գնացի։ Ռադիո֊հեռուստատեսությամբ գոռում֊գոչում էիր, թե հայրենիքը վտանգի մեջ է, հայրենիքը պաշտպանենք։ Եթե ես չգնայի, մարդիկ լեզու կառնեին, թե իր տղային թաքցրել, ուրիշների գլխին է հայրենասիրության քարոզ կարդում։
Այս տողերից ես հասկացա, որ որդին շատ հայրենասեր էր և չէր էլ մտածում, որ պետք է թաքնվեր և խուսափեր պատերազմ գնալուց։«Իսկ եթե ուզում ես ճիշտն իմանալ, հանուն քո սիրո գնացի»․ Այս տողերը կարդալով՝ ես հասկացա, որ նաև դա արել է իր ընտանիքի պատվի համար։ Ասում է, որ եթե նա դա չաներ, մարդիկ կսկսեին խոսել, թե հայրը որդուն թաքցնում է։ Հայրը զղջում էր, որ որդի է կորցրել, իսկ որդին հպարտ էր, որ փորձել է պաշտպանել իր հայրենի հողը։
— Մահ չէինք տենչում… Չէ… Դա չեմ կարող ասել… Կարծում էինք՝ և՛ թշնամին, և աշխարհը կտեսներ՝ ինչ արժեր մեզ համար մեր հողի ամեն մի թիզը…
Քանի որ այս մարդու ազգանունը Կոնտրիձե էր, նրա հանդեպ այդպես էին վարվում, որովհետև «կոնտր» նշանակում է հակառակ։ Այս ամենը տեղի էր ունենում ստալինյան ժամանակներում, երբ մարդուն ամեն ինչի էին ենթարկում, կապ չունի, թե ինչի համար։ Այս մարդը մեղք չուներ, որ իր ազգանունը Կոնտրիձե էր, բայց դա ոչ մի բան չէր փոխում, նրան հալածում էին։ Նա նույնիսկ Թբիլիսիում ապրելու իրավունք չուներ։
— Եթե մի մարդու ազգանունը Կոնտրիձե լինի, նա ի՞նչ իրավունքով պիտի հարցնի, թե իրեն ինչու ենք բռնում։
Նրան ամեն կերպ փորձում էին հալածել։ Իհարկե, ես համաձայն չեմ այս ամենին, որովհետև չի կարելի մարդու հետ այդպես վարվել։ Նաև ձերբակալեցին նրա ազգականներից մի քանիսին, ովքեր ունեին նույն ազգանունը։ Բռնության հետևանքները կարող են շատ ծանր անդրադառնալ մարդու հոգեկան ներաշխարհի վրա։ Իմ կարծիքով ներկայսի հասարակությունը այդպիսի բաների վրա ուշադրություն չի դարձնում։
Այս պատմվածքը իրականությանը որոշ չափով նման է։ Մեր հասարակությունում էլ է այդպես։ Եթե մեկը տարբերվում է բոլորից արտաքինով, ներքինով կամ ապրելաոճով, նրան համարում են տարօրինակ։ Այս պատմվածքում կար մի կին, որը սիրում էր նայել մուլտֆիլմեր, նկարել ծիծաղելի դեմքեր, և նա երազում էր, որ մի օր ապրելու է մի դղյակում, որտեղ ոչ մի կեղտ ու փոշի չկան։ Նա երազում էր ապրել շատ շքեղ կյանքով։ Հենց այդ ամենի պատճառով էլ մարդիկ կարծում էին, որ կինը հոգեկան խանգարվածություն ունի։ Այդպես էին կարծում նաև նրա մայրն ու ամուսինը։ Նրան տարան հոգեբույժի մոտ։ Իմ կարծիքով դա ամենասխալ որոշումն էր, որ պետք էր անել։ Եթե նրա ընտանիքում ապրողներն էլ են այդպես կարծում, ուրեմն՝ բոլորն էլ կսկսեն մտածել, որ նա հոգեկան խանգարվածություն ունի։ Կնոջ պահվածքն իմ կարծիքով սովորականից տարբերվող էր, բայց նորմալ էր, որովհետև կինը ընդամենը ուզում էր ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում, ոչ թե այնպես, ինչպես բոլորն են ապրում։ Ամեն դեպքում մարդիկ տարբեր են և ապրում են տարբեր կերպ։ Այս կյանքում ոչ ոք չպիտի որոշի, թե մյուսն ինչպես ապրի, և պետք չէ քննադատել մյուսի ապրելաոճը։ Չկա այնպիսի մի օրենք, որը մարդուն արգելում է ապրել իր կյանքով, անել այն ամենը, ինչ ինքն է ուզում։
Չգիտեմ` ինչքան ժամանակ է, որ երբեմն հոգեբույժի հետ նստում ենք ու Ուոլթ Դիսնեյի մուլտերը նայում մի մեծ, կոկիկ ու սիրուն դղյակում, ուր չկան կեղտ ու փոշի: Հոգեբույժս խաղողը կտահան է արել, և ես երբեք մազերս չեմ սանրում: Նրա մորուքը շա՜տ է երկարել: Ես նեյլոնե բոլոր զուգագուլպաներս դուրս եմ թափել, և քանի որ նա չէր ուզում, որ գուլպաներս ուղղեմ, միշտ դրանք թարս ու շիտակ էի հագնում: Իսկ նա ձեռքն ընկած ամեն ինչի վրա ծիծաղող դեմքեր է նկարում և ինձ համար պատմում այն կնոջից, ով նստած է ընդունարանում ու աչքերը չռել է երեք արհեստական մեխակների վրա:
Վերջին նախադասություններից հասկացա, որ կնոջը այդպես էլ հետ չբերեցին տուն, և նա մնաց հոգեբուժարանում։ Նա արդեն երջանիկ էր, որովհետև անում էր այն, ինչն ուզում է։ Գտել է մեկին, որը նման էր իրեն, և ունեն ընդհանուր նախասիրություններ։
Վերջին նախադասություններից հասկացա, որ կնոջը այդպես էլ հետ չբերեցին տուն, և նա մնաց հոգեբուժարանում։ Նա արդեն երջանիկ էր, որովհետև անում էր այն, ինչն ուզում է։ Գտել է մեկին, որը նման էր իրեն, և ունեն ընդհանուր նախասիրություններ։
- Ընդհանուր դատողություն արա կարդացածդ գրականության շուրջ։
Երեքն էլ տարբեր գրողներ էին, որոնք գրել էին տարբեր պատմվածքներ՝ տարբեր իմաստներ, երեքն էլ տարբեր կերպ էին պատվածքի ասելիքը մեզ հասցնում։ Երեքն էլ սկզբում կարդալիս անհասկանալի էին, բայց կարդալուց հետո պետք է մի փոքր խորը մտածել, և արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում։ Ինձ դուր եկան պատմվածքները։ Ամենաշատը երրորդը դուր եկավ, որովհետև կարծում եմ, որ այն կապված է մեր ներկայիս հասարակության հետ։ Ավելի հեշտ հասկանալի էր «Երազը»։ Մի փոքր երկար մտածելու էր «Կոնտրիձեն», իսկ «Թարս ու շիտակ»-ը ավելի հեշտ ընկալեցի։ Հեղինակներն ինձ դուր եկան, պատմվածքներն էլ։
No comments:
Post a Comment