Thursday, April 2, 2020

Խաղողագործություն

Խաղողագործության զարգացման համար անհրաժեշտ է լավ աշխարհագրական դիրք,
կլիմա, ոռոքման ջուր, աշխատող մարդ։ 
Խաղողագործությունը Հայկական լեռնաշխարհում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակներ են փոխանցվել հնուց, որի մասին են վկայում ասորական և ուրարտական աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասները և գինեգործական պարագաները։ Պեղածո ածխացած սերմերը վկայում են խաղողի այժմյան որոշ տեսակների տեղական ծագումը։ Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են պարունակում միջնադարյան Հայաստանի զարգացած խաղողագործության մասին։ XIX դ․ սկզբին խաղողագործությունն ու գինեգործությունը հայոց տնտեսության կարևոր ճյուղերից էին։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ մոտավոր հաշվարկներով Երևանի նահանգում եղել է 10800 հա խաղողի այգի, որը բաժանված էր 18000 տնտեսությունների միջև ու ապահովում էր շուրջ 100000 մարդու ապրուստը։ Երևանի նահանգի ամենամեծ այգին գտնվում էր Վաղարշապատում։ XX դ․ սկզբին Երևանի բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն էր։ 1913թ․ Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմել էր 10825հա, որից 9000հա Երևանի նահանգում, ստացվել է 2 միլիոն դույլ գինի, ամեն մի հա-ից 222դույլ։
Խաղողագործությունը պահպանվեց և զարգացավ նաև խորհրդային տարիներին։ Երկրի խաղողագործական շրջաններում կառուցվեցին ոռոգման նոր համակարգերհիմնվեցին նոր այգիներ։
XIX դ․ վերջերին միայն Երևանի նահանգում գործել է 1150 հնձան։ Հնագիտական և ազգագրական նյութերը վկայում են, որ դրանք գտնվել են այգիներում, բնակելի տներին կից և եկեղեցական համալիներում։ Հնձաններիը կառուցվում էին այգու այն հատվածներում, որոնք պիտանի չէին մշակման համար։ Խաղողագործությունը պահպանվեց և զարգացավ նաև խորհրդային տարիներին։ Երկրի խաղողագործական շրջաններում կառուցվեցին ոռոգման նոր համակարգեհիմնվեցին նոր այգիներ։
XIX դ 30-ական թթ հնձաններըորպես արտադրական առանձին կառույցներդադարեցին գոյատևելդարձան ներկառուցյալ՝ այսինքն բնակելի համալիրի մի մասը։ Հնձանը կառուցվում էր մառանին կից կամ էլ բնակելի տների կամարակապ ներքնահարկերում։ Խաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում։ 19-20-րդ դարերում որոշ գավառներում խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հարմարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին։
Հայաստանում խաղողագործությյամբ զբաղվում են Արարատյան դաշտում, հյուսիս-արևելքում, Վայքի և Զանգեզուրի նախալեռնային գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիներում այգիները թաղովի են, հյուսիսարևելյան և Զանգեզուրի գոտիներում՝ չթաղվող։ Բացառությամբ հյուսիսարևելյան գոտու որոշ այգիների՝ Հայաստանում խաղողի այգիները ջրովի են։

Աղբյուրներ՝

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...