Wednesday, March 20, 2019

Խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանում 19-20-րդ դարերում


XIX դ․ սկզբին խաղողագործությունն ու գինեգործությունը հայոց տնտեսության կարևոր ճյուղերից էին։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ մոտավոր հաշվարկներով Երևանի նահանգում եղել է 10800 հա խաղողի այգի, որը բաժանված էր 18000 տնտեսությունների միջև ու ապահովում էր շուրջ 100000 մարդու ապրուստը։ Երևանի նահանգի ամենամեծ այգին գտնվում էր Վաղարշապատում։ XX դ․ սկզբին Երևանի բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն էր։ 1913թ․ Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմել էր 10825հա, որից 9000հա Երևանի նահանգում, ստացվել է 2 միլիոն դույլ գինի, ամեն մի հա-ից 222դույլ։



Հայաստանում, ինչպես և Հարավային Կովկասի գինեգործական այլ շրջաններում, խաղողի գինեմետ սորտերի մշակությամբ զբաղվում էին քրիստոնյաները՝ հիմնականում հայերը, վրացիները և գաղութաբնակ գերմանացիները։ Քանի որ կրոնական նկատառումներով ոգելից խմիչքներ պատրաստելն ու օգտագործելը մեղք էր համարվում, մահմեդականները միայն սեղանի խաղողի սորտեր էին մշակում և նույնիսկ գինի տարադրողներին խաղող չէին վաճառում։ Սակայն դա երբեմն խաղտվում էր։
Խաղողագործությունը պահպանվեց և զարգացավ նաև խորհրդային տարիներին։ Երկրի խաղողագործական շրջաններում կառուցվեցին ոռոգման նոր համակարգեր, հիմնվեցին նոր այգիներ։
XIX դ․ վերջերին միայն Երևանի նահանգում գործել է 1150 հնձան։ Հնագիտական և ազգագրական նյութերը վկայում են, որ դրանք գտնվել են այգիներում, բնակելի տներին կից և եկեղեցական համալիներում։ Հնձաններիը կառուցվում էին այգու այն հատվածներում, որոնք պիտանի չէին մշակման համար։
Խաղողագործությունը պահպանվեց և զարգացավ նաև խորհրդային տարիներին։ Երկրի խաղողագործական շրջաններում կառուցվեցին ոռոգման նոր համակարգե, հիմնվեցին նոր այգիներ։
XIX դ 30-ական թթ հնձանները, որպես արտադրական առանձին կառույցներ, դադարեցին գոյատևել, դարձան ներկառուցյալ՝ այսինքն բնակելի համալիրի մի մասը։ Հնձանը կառուցվում էր մառանին կից կամ էլ բնակելի տների կամարակապ ներքնահարկերում։
Քաղցունը լցվում էր հնձանի ներսում կամ շինությունից դուրս կառուցված տաքարների մեջ։ Դրանք փորում էին գետնի մեջ, երբեմն՝ քարքարոտ տեղանքում  և հարմարեցնում ժայռերի միջև գտնվող ճեղքերին։ Այդ դեպքում դրանք ստանում էին անկանուն ձև։ Տաքարի պատերը շարում էին մանր քարերով ու կրաշախով սվաղում։ Տաքարների առավելությունը ոչ միայն մեծ տարողութոյւնն էր, այլև այն, որ կայումն ջերմաստիճանի պայմաններում դրանցում քաղցուն ավելի շուտ ու լավ էր եփ գալիս, քան փոքր տարաներում։ Տաքարը ամբողջովին չէի լցնում, գինուն համ ու գույն տալու համար ավելացնում էին նաև սև խաղողի տրորված զանգված, այնպես, որ այն մնար քաղցուի մեջ։
Սովորաբար խաղողը երեք օր թողնում էին ,որպեսզի ջրքամվեր։ Խաղողը ըրորելը ֆիզիկական ծանր աշխատանք էր, որն ըստ հայոց ավանդական կարգի, տղամարդիկ էին կատարում։ Խաղողը մաս-մաս լցնում էին առագաստ ու ոտաբոբիկ տրորում։
Հնձանում կամ կից կառուցված մառանում կարասները թաղում էին գետնի մեջ կամ շարում մառանի պատերի երկայնքով։
Հասունացած գինին կարասներ  լցնելուց հետո ծծմբով մշակում էին, ծածկում քարե կլոր կափարիչներով և ճեղքերը կավով փակում։ Կարասներն ամբողջովին չէին լցնում, քանի որ լրիվ չհասունացած գինին կարող էր եփ գալ և դրանք պայթեցնել։ Նման դեպքերի համար տաքարը դատարկ էին թողնում, ուր և քաղցուն հոսում էր։
Գինու պատրաստման ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներում հայտնի է քաղցուին խաղողի տրորված զանգվածի ինչ-որ քանակութոյւն ավելացնելու եղանակը։ Չափը որոշվում էր ըստ խաղողի սորտի ու այն հանգամանքի, թե ինչ թնդության և ինչ գույնի գինի էր հարկավոր ստանալ։ Այդ զանգվածը, կապված եղանակի հետ, մոտ տասն օր մնում էր, բայց օրը մի քանիչ անգամ խառնում էին, որպեսզի մտղամաշկի ֆերմենտներն անցնեն քացուին։
Հնձանների երկրորդ տեսակը ազգագրորեն հայտնի է Վայոց ձորում։ Այգիներից քաղցուն տեղափոխվում էին գրաստներով ու սայլերով, այծի, հորթի և գոմեշի կաշվի տկերով։ Դրանք Աշատարակ մուտք են գործել XIX դ․ երկրորդ կեսին։

Գրքի հեղինակներ՝ Սուրեն Հոբոսյան, Հովհաննիսյան Նելլի, Եսայան Ալեքսանդր, Բոբոխյան Արսեն, Դալլաքյան Մարինա, Գասպարյան Բորիս


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...