Առաջին կիսամյակում ունեցանք տարբեր նախագծեր։ Մեր կրթահամալիրի 30-ամյակն էր և մենք պատրսատեցինք տարբեր մեդիանվերներ։ Ձմեռային ճամբարի ընթացքում հանդիպեցինք Վիգեն Ավետիսի հետ։ Շատ հետաքրքիր հանդիպում էր։ Երկրորդ կիսամյակը շատ քիչ անցկացրեցինք դպրոցում։ Մարտ ամիսը սկսեցինք հեռավար ուսուցմամբ։ Ֆիզիկական միջավայրը փոխարինեցինք նոր ու հետաքրքիր հարթակով՝ Microsoft Teams-ով։ Այս հարթակը մեզ հնարավորություն տվեց տեսնել մեր ընկերների որոշակի հեռավորության վրա և աշխատել տնից տուն ձևաչափով։ Ուսուցիչները մեզ ուղարկեցին տեսակապերի ժամատախտակը, և սկսեցինք առցանց աշխատել։ Մի լավ բան ևս տեղի ունեցավ։ Մեր քննությունները չեղարկվեցին։ Ես այդքան էլ չէի մտածում դրանց մասին, բայց այսպես ավելի լավ ստացվեց, քանի որ դրանով չեն չափվում կամ որոշվում մեր գիտելիքները։ Այս տարում հասցրեցինք հետազոտել, թարգմանել, ստեղծագործել, կարդալ, վերլուծել, նախագծերի մասնակցել, ֆիլմեր դիտել, նոր բաներ սովորեցինք մաթեմատիկայից, հայոց լեզվից, քիմիայից, պատմությունից և այլն։ Ունեմ շատ ձայնագրություններ՝ «Սասունցի Դավիթ» էպոսից, սփյուռքահայ գրականությունից, Եղիշե Չարենցի բաաստեղծություններից, Մաշտոցի և Շնորհալու շարականներից, գրաբար բանաստեղծություններից և այլն։ Կարդացել և վերլուծել եմ շատ հետաքրքիր պատմվածքներ, հոդվածներ, նամակներ և բանաստեղծություններ, օրինակներ՝ «Հիսուսի կատուն», «Մարիամը», Տարածաշրջանային գրականություն, Թումանյանի հոդվածները, Տերյանի նամակները, Ավ․ Իսահակյանի բանաստեղծությունները,
«Պատրանք», Մարի Մելիքյանի պատմվածքները և այլն։ Այս տարվա ձեռքբերումս կարելի է համարել այն, որ մի փոքր իսպաներեն սովորեցի, նոր ընկերներ ունեցա, առցանց հարթակներից օգտվել իմացա և ծանոթացա մեր նոր ու բարի ուսուցիչների հետ։ Ինչո՞ւ սովորեցի իսպաներեն, որովհետև այն ինձ դուր է գալիս, և իմ երազանքներից մեկն այն է, որ մի քանի տարի հետո Իսպանիա գնամ։ Հեռավար ուսուցումը ինքնակրթության լայն հնարավորություն է տալիս մեզ, ու պետք է անպայման օգտագործել այդ հնարավորությունը։ Երբ ազատ ենք լինում, մենք թեկուզև առանց գիտակցելու զբաղվում ենք ինքնակրթությամբ, օրինակ՝ գիրք ենք կարդում, տարբեր լեզուներով ֆիլմեր ենք դիտում, հետաքրքիր տեսանյութեր ենք դիտում և այլն։ Այս ամառ ուզում եմ աշխատել օտար լեզուներն ամրապնդելու վրա։ Երրորդ ուսումնական շրջանը նույնպես ավարտվեց, և հիմա սկսվել է չորրորդ շրջանը։
No comments:
Post a Comment