Այս պատմվածքը շատ լավն է, այն ինձ դուր եկավ։ Այս պատմվածքի իմաստն այն է, որ եթե նույնիսկ քո հոգում մութ է և տխուր, պիտի դա ցույց չտաս, լինես ուժեղ։ Ում կորցրել ես, նրան հետ չես կարող բերել։ Կարող է նաև իմաստներից մեկն էլ այն է, որ մեզ հատկացված հողի կտորը պետք է մաքուր պահենք, պիտի շատերի համար օրինակ լինենք։ Այս հերոսուհու մասին խոսում էին բոլորը, թե նա ինչքան մաքրասեր է, ինչ համեղ է պատրաստում, ինչ գեղեցիկ լվացք է փռում , բայց ոչ ոք չգիտեր նրա ներսում կատարվողի մասին։ Պատմվածքի այս հատվածը ինձ դուր եկավ․
- Ամեն ոք իր ճշմարտությունն ունի: Մարիամինը պարզից էլ պարզ է, ավելի հասարակ չի լինում. ինչքան էլ հոգիդ ցավի ու ինչքան էլ սրտիցդ արցունք կաթի, զուլալ պահիր աշխարհի այն պատառը, որը քեզ է վստահված:
No comments:
Post a Comment