Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Առաջադրանք՝
Գյուղական և քաղաքային տարաբնակեցումներ
ՀՀ քաղաքային տարաբնակեցման համակարգը բաղկացած է 49 քաղաքի: Խորհրդային շրջանում, արդյունաբերության զարգացմամբ պայմանավորված, տեղի է ունեցել արագ քաղաքակենտրոնացում։ Ստեղծվել են նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ 1926-ին քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել 119 %, 1940-ին՝ 30 %, 1959-ին՝ 50 %։ 1940-ական թթ-ի վերջերից սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր և Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով ՀՀ գյուղ, բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է, իսկ մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։ Լեռնային տարածքների բնորոշ է գծային տարաբնակեցումը, երբ լեռնաշղթաներով սեղմված նեղ գետահովիտներում հաջորդաբար տեղադրված են տարբեր մեծության գյուղեր: Լեռնային տարածքներում, հատկապես Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որտեղ գյուղատնտեսական հողակտորները փոքր են և ցրված, գերակշռում են մինչև 500 բնակիչ ունեցող փոքր և մանր գյուղերը: Դրան հակառակ՝ հարթավայրերում գերակշռում են մեծ և խոշոր գյուղերը, բնակավայրերի ցանցն էլ շատ խիտ է: Օրինակ Արարատյան դաշտի առանձին տեղամասերում գյուղերն այնպես են ձուլվել իրար, որ դժվար է նկատել, թե որտեղ է ավարտվում մի գյուղը և սկսվում մյուսը: Այդպիսի տարաբնակեցումը հայտնի է համատարած կամ հոծ տարաբնակեցում անվամբ:
Շարունակել լուծել խնդիրները.
- Պետության տարածքը 50000 կմ քառ. է, բնակչության թիվը 4 մլն: Որոշել բնակչության միջին խտությունը:
4000000/50000=80մարդ/կմ²
- Երկրի բնակչության թիվը 9 մլն է, բնակչության միջին խտությունը 150 մարդ/կմ քառ: Որքան է երկրի տարածքի մակերեսը:
9000000/150=60000կմ²
- Երկրի բնակչության թիվը 40 մլն է, քաղաքաբնակների բացարձակ թիվը՝ 16 մլն,տարածքի մակերեսը՝ 200 հազ. կմ քառ.: Որոշել ուրբանիզացման մակարդակը և բնակչության միջին խտությունը:
16000000*100/40000000=40%
40000000/200000=200մարդ/կմ²
- Երկրի բնակչության թիվը 40 մլն է, գյուղաբնակների թիվը՝ 16 մլն, տարածքի մակերեսը՝ 200 հազ. կմ քառ.: Որոշել ուրբանիզացման մակարդակը:
40000000-16000000=24000000մարդ
24000000*100/40000000=60%
- Որքա՞ն է երկրի բնակչության բացարձակ բնական աճը, եթե բնակչության թիվը 2,5 մլն է, բնական աճի գործակիցը 10 պրոմիլ:
2500000*10/1000=25000մարդ
- Երկիր ժամանողների թիվը տարվա ընթացքում կազմել 5200 մարդ, մեկնողներինը՝ 2565 մարդ: Որքա՞ն է միգրացիայի մնացորդը:
5200-2565=2635
- Քաղաքի բնակչությանը 40000 է, բնակչության բացարձակ բնական աճը՝ 800 մարդ: Եկածների թիվը 3000 մարդ է, մեկնածների թիվը՝ 1500 մարդ: Որոշել միգրացիայի մնացորդը և քաղաքի բնակչության թիվը մեկ տարի անց:
3000-1500=1500 (միգրացիայի մնացորդ)
40000+800=40800 մարդ (մեկ տարի անց)
- Երկրի բնակչության թիվը 1,5 մլն է: Մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվը 25000 մարդ, մահացածների թիվը՝ 10000 մարդ: Որոշել բնակչության բացարձակ բնական աճը և բնական աճի գործակիցը (պրոմիլ):
25000-10000=15000 մարդ (բնական աճ)
15000*1000/1500000=10 պրոմիլ (բնական աճի գործակից)
No comments:
Post a Comment