Sunday, April 5, 2020

Իմ տունը իմ ամրոցն է…

Նախագիծ

Մեր ընտանիքում դեռ շատ վաղ ժամանակներից կա մի ավանդույթ։ Ամեն տարի հունվարի 5-ին՝ Սուրբ Ծնունդին, մենք հավաքվում ենք բարեկամներով ու համտեսում ենք մի ուտեստ։ Ուտեստի անունն է «Քալագոշ»։ Այն Վանից եկած ուտեստ է։ Պատրաստում են չորաթանով, սոխառածով, ոսպով, սխտորով, յուղով, ուտում են չոր ու փափուկ հացով։ Նախ չոր թանից՝ թանից կտրած շոռից, գնդիկներ են անում, դնում արևի տակ, որ չորանա։ Ապա ձմռանը թրջում են տաք ջրով, տրորում ձեռքերով կավից պատրաստված ամանի մեջ։ Այնքան են տրորում, մինչև չոր թանը վերածվի հեղուկի։ Ապա եփում են, ավելացնում սոխառածը, ոսպը, սխտորը, չոր հացը և ուտում։ Շատ համեղ ավանդական ուտելիք է, որը փոխանցվել է հայրիկիս պապից, ով սերում է Վանի Ալյուր գյուղից։ Մեր ընտանիքը ամեն տարի չի խախտում այդ ավանդույթը և անպայման կփոխանցի ապագա սերունդներին։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...