Թեմա 11.
- Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
- Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, :
- Օգտվելով տարբեր աղբյուրներից ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը/գրավոր կամ վիդեոդասի միջոցով
Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով:
Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները: Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել: Թագավորին էին ենթարկվում նաև կրտսեր նախարարները, որոնք նույնպես «ի սպասու ծառայություն» էին կատարում: Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները: Իրենց տիրույթներում նրանք վարչական և դատական լայն իրավունքներ ունեին: Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները նախարարական տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին:
Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները: Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ: Նրանցից էին կազմվում արքունի հեծելազորը, նախարարական այրուձին: Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ: Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը:
- Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավոր/.
Հաստատվեց հայ առաքելական եկեղեցին և քրիսոնեության ընդունումից հետո կառուցվեց Էջմիածնի տաճարը։ Հետո շատ եկեղեցիներ կառուցվեցին նաև տարբեր քաղաքներում և գյուղերում։ Պահպանվեցին ծեսերը և տոները՝ Ամանոր, Ս․ Ծնունդ, Տրնդեզ՝ Տյառնընդառաջ, Ս․ Սարգիս, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ կամ Ս․ Հարություն, Համբարձում, Վարդավառ, Նավասարդ, Խաղողօրհնեք, Խաչվերաց և այլն։ Ստեղծվեցին շատ խաչքարեր։
- Դիտե′ք Ձայն Արարատի տեսանյութը, որը պատմում է Արշակունիների արքայատոհմի մասին:
No comments:
Post a Comment