Sunday, November 1, 2020

Հելլենիզմ․․․

Հելլենիզմը կամ հունականությունը Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ժամանակաշրջան
է, որը սկսել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո։ Այդ ժամանակ գերակայել է հունական մշակույթն ու լեզուն։ «Հելլենիզմ» հասկացության մասին առաջին անգամ խոսել է գերմանացի պատմաբան Յոհան Դրոյզենը։ Այն անվանելով՝ հունական պետականության և կրթվածության տարածումը արևելյան ժողովուրդների մեջ։ Մեծ Հայքը սկզբից էլ եղել է հելենիաստական աշխարհի մեջ։ Արտաշեսյանների օրոք Մեծ Հայքը հելլենիստական խոշոր տերություն էր։ Այն մեծ զարգացում է ունեցել, բայց մեզ է հասել միայն Գառնու տաճարը։ Հայաստանում պատրաստված հին արձանների մեծամասնությունը տեղական ավանդական և հին արևելյան արվեստի, իսկ Հունաստանից և Փոքր Ասիայից բերված արձանները՝ հելլենիստական արվեստի նշանավոր գործեր էին։ Դրանք ոչ միայն նոր ճաշակ զարգացրին, այլև անշուշտ ազդեցություն գործեցին տեղական արձանագործ վարպետների վրա։ 

Քրիստոնեությունն ընդունելիս, այդ արձանները կործանվեցին, ջարդուփշուր արվեցին, ուստի պահպանվել են դրանց աննշան հետքերը միայն։ Քարե արձանների գլուխներ գտնվել են Դվինի, Երևանի մերձակայքում, Սյունիքում և այլուր։ Դրանք պատրաստված են տուֆ քարից, բոլորի դեմքերն էլ խորաքանդակ են՝ փոս ընկած, աչքերի խոռոչը ավելի խորը հավանաբար այլ քարից կամ նյութից ագուցվող աչքեր են ունեցել։ Քիթը և ճակատը, ընդհակառակը, դուրս ընկած են։ Դրանք հավանաբար, պաշտամունքային կուռքեր են, թերևս, թագավորների ու մեծամեծների նախնիների քանդակներ։ Դվինում գտնված՝ թուխ գույնի տուֆից պատրաստված գլխի մասին ավելի որոշակի կարելի է ասել։ Երկարուկ, դեպի վեր նեղացող գլխարկը իր ձևով հիշեցնում է Արտաշեսյանների թագը և այդ ժամանակաշրջանում Հայաստանի հետ, քաղաքականապես և մշակույթով սերտորեն կապված Կոմմագենեի Անտիոքոս արքայի խույրը՝ Նեմրութ լեռան քանդակներում։ Արձանների այդ գլուխները իրենց ձևով, ոճով, արվեստով, կատարման տեխնիկայով ներկայացնում են Հին Հայաստանի արձանագործության ուղղություններից մեկը՝ ժողովրդական-ավանդական ուղղությունը։


 Գառնիի տաճարը Հին Հայաստանի հելլենիստական բնույթի միակ քանդակազարդ շենքը չէ. նման շենքեր եղել են Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Դրան իբրև վկայություն կարող է ծառայել այն, որ 1958 թվականին Վաղարշապատում, 618 թվականին կառուցված Հռիփսիմե տաճարի ներսում գտնվեցին Գառնիի քանդակներին միանգամայն նման քանդակներով զարդարված քիվի երեք քար։ Որոնք վերցվելով ինչ-որ հին շենքի ավերակներից, երեսն ի վար դրվել են քրիստոնեական տաճարի որմնամույթերի հիմքերում։ Շենքերը քանդակներով զարդարվում էին նաև ներսից։ Գաոնիի պեղումների ժամանակ գտնվել են մարմարի հարթաքանդակների, քանդակազարդ քիվերի և այլ բեկորներ։ Դրանք կատարված են բարձր արվեստով, անտիկ բարձրաքանդակների նմանությամբ, և ինչպես կարելի է դատել նրանց փոքր չափսերից, ծառայել են իբրև շենքերի ներսի ճարտարապետական հարդարանք։ Այդպիսի փոքր քիվեր կարող էին ունենալ շենքերի դռների, խորշերի պարակալները, արձանների պատվանդանները, շենքերի ներսում զետեղված ավազանները և մարմարի սարկոֆագները։ 

Կարծում եմ հելլենիստական ժամանակաշրջանը մեծ դեր է ունեցել հայկական մշակույթում, որը տևել է մոտ 6 դար։ Այս ամենը շատ հետաքրքիր է, բայց մեզ շատ քիչ քանդակներ են հասել այդ ժամանակներից։ Բայց նաև հասկանում եմ, որ շատ դժվար կլիներ 20 դար պահպանել այդ ամենը։ 

Աղբյուրներ՝

Անդրիագործությունը հելլենիստական դարաշրջանի Հայաստանում

Հելլենիստական մշակույթ

Հելլենականության դարաշրջան

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...