Tuesday, November 10, 2020

Հայոց լեզու 10․11․2020

  1. Տեքստում եղած մահանալ բառի հոմանիշները դասակարգիր ըստ հետևյալ խմբերի՝


-որոնք կրոնական ծագում ունեն

երկինք գնալ, համբարձվել, հոգին ավանդել, Աստված հոգին առավ, Աստված իր մոտ կանչեց

-որոնց առասպելաբանական ծագում ունեն

կյանքի թելը կտրվեց

-որոնք հավատալիքներից են ծագում

օր ու արև բաշխեց ապրողներին կամ կյանքն ու արևը բաշխեց ապրողներին

-որոնք վերաբերմունքային իմաստ ունեն (դրականներն առանձին, բացասականներն առանձին)։

Բացասական- ոտքերը տնկեց
Դրական- գնաց խառնվեց հազար տարվա մեռելներին

  1. Գտիր ուրիշ հոմանիշներ, որ այստեղ հիշատակված չեն։ Փորձիր մեկնաբանել դրանք։


Օրինակ՝ կյանքի հետ հաշիվները փակել, կյանքին մնաս բարով ասել, սև աշխարհ գնալ, գլուխը վայր դնել։

  1. Ստորև բերված նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն, որոշիր՝
    -քանի բաղադրիչ նախադասություն կա այս նախադասության կազմում, համազոր են, թե՞ գլխավոր-երկրորդական, եթե գլխավոր-երկրորդական են, որն է որի համար գլխավոր, որը՝ երկրորդական։


Եվ քանի որ թաղման ծիսակատարությունների ժամանակ հոգևորականները երգում էին «Ի Վերին Երուսաղեմ» բառերով սկսվող շարականը, որի մեջ կար և «հոգւոց հանգուցելոց» կապակցությունը, ուստի ասում էին նաև ի վերին երուսաղեմ գնաց:

հոգևորականները-ենթակա
երգում էին-ստորոգյալ
թաղման-հատկացուցիչ
ծիսակատարությունների ժամանակ-ժամանակի պարագա
«Ի Վերին Երուսաղեմ» բառերով սկսվող-որոշիչ
շարականը-ուղիղ խնդիր
կար-ստորոգյալ
որի մեջ-տեղի պարագա
կապակցությունը-ենթակա
«հոգւոց հանգուցելոց»-որոշիչ
ասում էին-ստորոգյալ
գնաց-ստորգյալ
Երուսաղեմ-տեղի պարագա
ի վերին-որոշիչ

Փորձիր գծել գծապատկերը։
1․ Եվ քանի որ թաղման ծիսակատարությունների ժամանակ հոգևորականները երգում էին «Ի Վերին Երուսաղեմ» բառերով սկսվող շարականը,
2․որի մեջ կար և «հոգւոց հանգուցելոց» կապակցությունը,
2․ ուստի ասում էին նաև ի վերին երուսաղեմ գնաց:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...