Ք․ա․ VII-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել է Սկայորդու իշխանությունը։ Սեպագիր աղբյուրներում այդ իշխանությունը անվանվում է Արմե-շուբրիա։ Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատն ընկած բոլոր տարածքները։ Դաշինք կնքեց Բաբելոնի և Մարաստանի հետ ընդդեմ Ասորեստանի։ Ք․ա․ 612թ․-ին գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրանից հետ Պարույր Նահապետը ճանաչվեց Հայաստանի արքա։ Երվանդ Սակավակյացը եղել է արքա 580-570 թվականներին։ Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էր Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ հյուսիսային Միջագետք։ Նա պարտություն կրեց Մարաստանից և ստպված էր ճանաչել մարական գերիշխանությունը։ Բայց կարճ ժամանակ անց նա ապստամբում է Մարաստանի դեմ, բայց այդ ամենը ձախողվեց։ Ես չեմ կարող ասել Մարաստանի դեմ ապստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը ճիշտ էր, թե ոչ, բայց կարևորն այն է, որ այն ավարտվեց հաղթանակով և Հայաստանն ու Պարսկաստանը կարողացան հաղթել մարական իշխանությանը։ Բեհիսթունյան արձանագրության պարսկերեն հատվածում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինույա, բաբելերենում՝ Ուրարտու։ Ք․ա․ 520թ․-ին Աքեմենյան Պարսկաստանը բաժանվում է 20 սատրապության, որոնցից 14-ը կազմում էր Հայաստանը։ Հայաստանի սատրապները Հայկազուն-Երվանդական տոհի ներկայացուցիչներ էին։ Հայաստանը՝ որպես սատրապություն, Պարսկաստանի հազմում մնաց մինչև Ք․ա․ 331թ․։ Քսենոֆոնը հայտնում է, որ Աքեմենյան տիրական Արտակսերքսես II-ի դեմ ապստամբում է նրա եղբայրը՝ Կյուրոս Կրտսերը։ Նա վարձում է 10հազարանոց բանակ հույներից և հասնում մինչև Միջագետք։ Սակայն Կյուրոս Կրտսերը սպանվում է և ապստամբությունը ճնշվում է։ Հունական զորքը հայտնվում է շրջափակման մեջ և նրանց հարկավոր էր շուտ հասնել իրենց երկիր։ Նրանք որոշում են գնալ Միջագետքից Հայաստանի տարածքով դեպի Սև ծովի ափը և նավերով գնալ Հունաստան։ Այդ ժամանակ Հայաստանի սատրապն էր Օրոնտեսը(Երվանդ II), որն ամուսնացած էր Արտակսերքսես II-ի աղջկա հետ։ Քսենոֆոնը նկարագրում է Հայաստանը՝ որպես հարուստ, բարեմեցիկ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Նա առաջին անգամ Հայաստանում է տեսել գարեջուր, որը նկարագրում է որպես «գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ»։
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment