Sunday, November 1, 2020

Ահաբեկչություն․․․

 Ահաբեկչությունը դիտավորյալ անհանդուրժող բռնության օգտագործման կամ վախի ստեղծման միջոց է։ Տարբեր երկրներում այն ընդունվել էր որպես ահաբեկչություն։ Այն քաղաքական, կրոնական և գաղափարական նպատակներին հասնելու համար է։ Ահաբեկչությունը լինում է անհատական, անկապզմակերպ կամ կազմակերպված, խմբային։ 2000-2014 թվականներին արձանագրվել է 61000 դեպք, որի արդյունքում ամենաքիչը մահացել է 140000 մարդ։ Առաջին ահաբեկչական տեխնիկական մեթոդներն օգատգործել է Իռլանդիայի հանդրապետական եղբայրությունը, որը հիմնադրվել է 1858 թվականին, որը հարձակումներ է գործել Անգլիայում։ Խումբը 1881 թվականին սկսեց ֆրենյան դինամիկ քարոզարշավ, որը առաջին ժամանակակից ահաբեկչական արշավներից մեկն էր։ Քաղաքական սպանությունների վրա հիմնված ավելի վաղ ահաբեկչության ձևերի փոխարեն այս քարոզարշավը ժամանակակից պայթուցիկ նյութեր էր օգտագործում, որն արտահայտվում էր Մեծ Բրիտանիայի մետրոպոլիայի սրտում վախը ցանելու նպատակով՝ քաղաքական շահերին հասնելու համար։ Ահաբեկչության տեսակ էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը։ Ահաբեկչական հարձակումները հաճախ նպատակաուղղված են առավելագույնի հասցնել վախն ու հրապարակայնությունը, սովորաբար օգտագործելով պայթուցիկ նյութեր կամ թույն։ Ահաբեկչական խմբերը սովորաբար ավելի շուտ մեթոդապես պլանավորում են հարձակումը և կարող են պատրաստել մասնակիցներին, գաղտնի գործակալներին ծածկ տալ և գումարներ հավաքել կողմնակիցների կամ կազմակերպված հանցավորության միջոցով: Կապվելը կատարվում է ժամանակակից հեռահաղորդակցության միջոցով, կամ հին մեթոդներով, ինչպիսիք են, օրինակ, սուրհանդակները։ Կա նաև անհանգստություն՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառող ահաբեկչական հարձակումների մասին։ Ահաբեկչությունը ասիմետրիկ պատերազմի տեսակ է։ Պետական հովանավորները ֆինանսավորման հիմնական ձևերն են եղել։ Ֆինանսավորման այլ հիմնական աղբյուրներ ներառում են փախստականների առևանգումը, մաքսանենգությունը, խարդախությունն ու կողոպուտը։ Ֆինանսական գործողությունների գծով հանձնաժողովը միջկառավարական մարմին է, որի մանդատը 2001 թվականի հոկտեմբերից ներառում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...