Ավարտվեց նաև այս ուսումնական տարին։ Ուստարին ինձ համար սկսվեց ռազմամարզական ճամբարով։ Առաջին անգամ էի Արատեսում և շատ տպավորված էի։ Առաջին ուսումնական շրջանը շարունակեցինք նախագծերով, դասերով, քննարկումներով, հանդիպումներով։ Երկրորդ ուսումնական շրջանը բոլորիս կողմից սիրված ձմեռային ճամբարն է, որի մասին կարող եք կարդալ այստեղ։ Երրորդ ուսումնական շրջանն ավելի հագեցած էր։ Մասնակցեցի «Գրականության դասերը կրթահամալիրում» նախագծին, որի շրջանակներում պիտի ներկայացնեինք կրթահամալիրի գրականության ուսուցիչների հետաքրքիր նախագծերն ու աշխատանքները։ Վերջում արդեն անհամբեր սպասում էինք ռազմամարզական ճամբարի երկրորդ փուլին, որն այս անգամ քառօրյա էր և այլ ձևով էր կազմակերպված։
Այն նույնպես շատ լավ անցավ, որի ավարտից հետո մեզ սպասում էր ամառային ճամբարը։ Ճամբարի հաշվետվությունը կարող եք կարդալ այստեղ։ Ճամբարից կարող եմ առանձնացնել ճամփորդությունը դեպի Գյումրի։ Ես Գյումրիում չէի եղել, և ինձ համար ամեն ինչ շատ գեղեցիկ և յուրահատուկ էր։ Ընդհանուր այս ուսումնական տարին շատ հագեցած և ուսումնական ստացվեց։ Նայելով մեր այս տարվա շրջանավարտների «Ցտեսություն-ցնծություն» նախագծին՝ արդեն մեզ ենք պատկերացնում Մարմարյա սրահում, կրթահամալիրին ցտեսություն ասելիս։ Այստեղ կցում եմ մի քանի հետաքրքիր աշխատանք․Մարդու իրավունքների սահմանափակումը Աֆղանստանում
Գեղեցկության չափանիշները միջնադարում

No comments:
Post a Comment