Սեպտեմբերի 24-26-ը ռազմամարզական ճամբարն Արատեսում էր։ Դեպի Արատես ճանապարհը երկար էր և շատ գեղեցիկ։ Ճանապարհին կանգ առանք Արենիում, որտեղ մեզ հյուրընկալեցին Ստեփանյանների գինու գաստրո-բակում։ Նրանք ունեին փոքրիկ բիզնես, պատրաստում էին գինի, պահածոներ, ձեռագործ պայուսակներ և այլն։ Արատես հասնելուն պես տեղավորվեցինք տներում, հանգստացանք, նախաճաշեցինք և սկսեցինք ռազմամարզական պարապմունքը։ Ընթացքում սկսեց անձրևը, և մենք գնացինք թեյելու և խաղեր խաղալու։ Հետո ամենասպասված պահն էր, որովհետև պիտի վառեինք խարույկը։ Խարույկի մոտ խոսեցինք, մի փոքր անկեղծացանք և գնացինք քնելու։ Առավոտյան շարվեցինք ջոկերով, վազեցինք, մարմնամարզությամբ զբաղվեցինք և գնացինք նախաճաշելու։
Մի քիչ անց մեզ այցելեցին ԱԻՆ-ի աշխատակիցները։ Նրանց հետ խոսեցինք արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասին։ Հանգստից հետո գնացինք քայլքի։ Քայլեցինք գետի հունով և այցելեցինք այնտեղի կիսաքանդ եկեղեցին։ Վերադառնալուց հետո ճաշեցինք և ինտելեկտուալ խաղեր խաղացինք։ Պատրաստվում էինք ընթրիքին, և մինչև այն պատրաստ կլիներ, լսում էինք դաշնամուր։ Խարույկի մոտ տաքանում էինք և տարբեր խաղեր էինք խաղում։ Մի քանի ժամ խաղալուց հետո արդեն շատ հոգնած՝ գնացինք քնելու։ Առավոտյան նախաճաշեցինք, հավաքեցինք և դասավորեցինք մեր շուրջը և շարժվեցինք դեպի Զորաց եկեղեցի։ Այնտեղ ընկեր Ազնիվը պատմեց այդ տարածաշրջանի մասին, և մենք գնացինք «Արենի 1 քարայր», որտեղ գտնվում էր ամենահին կոշիկը։ Այսպես ավարտվեց մեր ռազմամարզական ճամբարը՝ շատ հետաքրքիր, ուսուցողական, ուրախ և հիշարժան։
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment