ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆԳլխավոր ասամբլեան զբաղեցնում է կենտրոնական դիրք և կրում է խորհրդատվական բնույթ։ Այն ընտրում է խորհրդի անդամներին, քարտուղարներին և այլն։ Այն ունի 6 հիմնական կոմիտե։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Անվտանգության խորհուրդը ապահովում է անվտանգությունը և խաղաղությունը։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից 5-ը մշտական անդամներ են, իսկ 10-ը ոչ մշտական անդամներ են։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով։ Այն ունի 54 անդամ, որոնց ընտրում է գլխավոր ասամբլեան։
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Խնամակալության խորհուրդը իրականացնում է հսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ 7 երկրների խնամակալությանը։ Նրանք պետք է զբաղվեին 11 տարածքների անկախացման և հետագա տարածքների ինքնորոշման հարցերով։ 1994 թվականի մայիսի 25-ից խնամակալության խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և նորից կսկսի աշխատել անհրաժեշտության դեպքում։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Արդարադատության միջազգային դատարանը դատական մարմին է։ Այն միակ ՄԱԿ-ի մարմինն է, որը գտնվում է Հաագայում։ Դատարանը զբաղվում է երկների միջև ծագած վեճերով։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Քարտուղարությունը զգաղվում է ամենօրյա ՄԱԿ-ի գործերով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընտրվում է գլխավոր ասամբլեայի կողմից։
No comments:
Post a Comment