Tuesday, June 18, 2019

Այց Ապարան


Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։




Այնտեղ աշխատող քանդակագործներից վերցրեցին հարցազրույցներ։ Նրանց մի մասը օտարերկրացի էր։

Հարցազրույց հայ քանդակագործի հետ
Հարցազրույց Պերուից այցելած քանդակագործի հետ
Հարցազրույց օտարերկրացի կնոջ հետ
Հարցազրույց
Հարցազրույց

Հետո բարձրացանք 1918 թվականի հերոսամարտին նվիրված հուշահամալիր։ Այնտեղից գյուղի տեսարանը շատ գեղեցիկ էր։ Տիկին Նունեն պատմեց, որ իր տատիկը այդ ժամանակ ողջ է եղել, և պատմեց այն ամենը, ինչ պատմել էր իրեն տատիկը։




Հետո գնացինք Ապարանի մշակույթի տուն։ Այնտեղ կային հերոսամարտի մասնակիցների նկարները, զենքերը և այլ փաստաթղթեր։







Հետո գնացինք երկու եկեղեցի։ Առաջինը 4-րդ դարի կառույց էր։ Մոմ վառեցինք, պտտվեցինք եկեղեցու շուրջը և գնացինք մյուս եկեղեցին։ Այն գտնվում էր Քասաղ գետի ափին։ Բնությունը շատ գեղեցիկ էր։ Հավաքեցին այնտեղի աղբը։ Ընկեր Մենուան պատմեց գետի մասին։




Գնացինք Ընկեր Մենուայենց տուն։ Նրանք մեզ համար հյուրասիրություն էին պատրասել։ Մի փոքր հանգստացանք, և նրա հայրիկը պատմեց այն ամենը, ինչ գիտեր հերոսամարտի մասին։ Հետո այցելեցինք Տիկին Նունեի եղբորը, և նա ավելի մանրամասն պատմեց հերոսամարտի մասին։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...