Monday, February 18, 2019

Փոխառյալ բառերը հայերենում

Փոխառություն


Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը։
Փոխառությունները ուրիշ ժողովուրդների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի բնական արդյունք են, երբ այդ շփման հետևանքով նորանոր հասկացություների, իրույթների հետ լեզվի մեջ մուտք են գործում նաև դրանց նշանակող բառերը։ Փոխառությունները սովորաբար ավելի հաճախ վերաբերում են՝
  • հասարակական-քաղաքական, գիտատեխնիկական տերմիններին,
  • կենցաղային, տնային գործածության առարկաներին,
  • տեղանունների, աշխարհագրական անուններին,
  • ժողովուրդների և մարդկանց անուններին։
Որպես կանոն, հազվադեպ են փոխառվում հիմնական բառաֆոնդի բառերը, օրինակ՝ ազգակցական-արյունակցական կապեր ցույց տվող բառեր, ինչպես՝ հայր, մայր, եղբայր, որդի, դուստր և այլն, մարմնի մասերի անվանումներ, ինչպես՝ գլուխ, աչք, ականջ, ատամ, լեզու, ձեռք և այլն, անձնական դերանունները, քանակական թվականների մեծ մասը, կարևորագույն բայերը, հիմնական որակական ածականները և այլն։
Փոխառության աղբյուր հանդիսացող լեզուն կոչվում է փոխատու լեզու, փոխառնողը՝ փոխառու լեզու։


Իրանական փոխառությունները հայերենում

Իրանական փոխառությունները պարսկերենից փոխառնված ու հայերենում գործածվող բառերն են։
Իրանական փոխառությունները հայերենում կազմում են շուրջ 1400 բառ, որից հին պարսկերենին ու պահլավերենին վերաբերում են 966, նոր պարսկերենին՝ 445 բառ։ Իրանական փոխառությունների որոշ մասը միայն գրաբարյան գրավոր հուշարձաններում է հիշատակվում և որպես գրքային փոխառություններ՝ գրաբարյան շրջանում անգամ, ըստ երևույթին, լայն գործածություն չի ունեցել։
Իրանական լեզուներից կատարված շուրջ 1400 փոխառություններից գրաբարի և միջին հայերենի միջոցով ժամանակակից հայերենին են անցել մոտ 530 բառ։ Դրանք բնույթով բազմազան են, վերաբերում են մարդկային կյանքի և գործունեության համարյա բոլոր բնագավառերին։ Ժամանակակից հայերենում գործածվում են իրանյան ընդհանուր փոխառությունների մոտ 37 %-ը։
Ժամանակակից հայերենում գործածածկան իրանական փոխառյալ բառերն ըստ բնության, կյանքի, մարդկային գործունեության այլևայլ բնագավառներին վերաբերության հատկանիշի՝ կարելի է բաժանել մի քանի խմբի՝
  • Բնության, բնական երևույթներին, կենդանական և բուսական աշխարհին, հանքային նյութերին և այլն վերաբերող բառեր՝
  1. Բնության երևույթներ. արուսյակ, երաշտ, խավար, մահիկ, պախրցի, վտակ։
  2. Կենդանական աշխարհ. բազե, կաչաղակ, կապիկ, կնգում, կուզ, ճուռակ, մարախ, մողես, մուշկ, հովազ, շահեն, սամույր, սարյակ, սիրամարգ, վագր, վիշապ, տատրակ, տզրուկ, փիղ։
  3. Բուսական աշխարհ. ազոխ, անանուխ, արմավ, բրինձ, գազար, դարիճենիկ, դժնիկ, զվիրակ, թութ, կաղամբ, կանեփ, կանկար, կապար, կարոս, կնճիթ, համասպրամ, հասմիկ, մանուշակ, մորուտ, նարգիս, նոճի, շահասպրամ, շահդանակ, շաղգամ, չաման, պիստակ, պղպեղ, սոխ, սոնիճ, սպանդ, վարդ, վարունգ։
  4. Հանքային նյութեր, մետաղներ. անուշադր, ապակի, արճիճ, արույր, բորակ, գոհար, զառիկ, զմրուխտ, ժանգ, ժանգառ, լեղակ, խունկ, կնդրուկ, նավթ, պղինձ, պողպատ, սնգույր, վեմ, քափուր։

Մնացածը՝ այստեղ։

Հունական փոխառություններ

Հունական փոխառություննեը հայերենի` հունարենից փոխառյալ բառերն են։
Գրաբարը հունարենից փոխառություններ է կատարել մ. թ. 3-4-րդ դարերից սկսած մինչ 10-11-րդ դարերը։ Հունական ազդեցությունը հայերենի վրա հիմնականում կատարվել է գրական-գրքային ճանապարհով, գիտության, գրականության, եկեղեցու միջոցով։ Հունարենից գրաբարի փոխառած 918 բառերի մեծ մասամբ գիտական-գրական, մշակութային, տնտեսական, եկեղեցական-կրոնական բնույթի և բուսական ու կենդանական աշխարհին վերաբերող բառեր են, որոնցից ժամանակակից հայերենում գործածական են 130 բառ, այսինքն` մոտ 14 %-ը։
Ըստ գործածության տարբեր ոլորտների՝ հունական փոխառությունները բաժանվում են մի քանի խմբի՝
  • Մշակութային կյանքին, արտադրությանը, բնությանը, կենցաղին վերաբերող բառեր՝ ակադեմիա, ամբիոն, ամֆիթատրոն, այբ, անդրի, արգասիք, ափսե, ափսինթ, բաղնիք, բարբարոս, բեմ, գաղափար, գավաթ, դստիկոն, եթեր, երգեհոն, զեփյուռ, զմելին, զմուռս, թատրոն, լաբյուրինթոս, լամպար, լապտեր, լիտր, կաղապար, կամար, կանոն, կարկին, կեմ, կենտրոն, կիթառ, կլիմա, կղմինդր, հյուլե, հյուպատոս, հռետոր, մաթեմատիկոս, մանյակ, մեղեդի, մետաքս, մեքենա, միմոս, մղոն, պանդոկ, պաքսիմատ, պիտակ, պնակ, պոռնիկ, պոետ, պրակ, ռետին, սավան, սատրապ, սիմինդ, սոփեստ, ստամոքս, ստեպղին, վրձին, տաղանդ, տետր, տիպ, տիտան, տոկոս, տոմար, տոմս, րոպե, քարտ, քարտեզ, քարտուղար, քրոնիկոն, օազիս, օվկիանոս:

Մնացածը՝ այստեղ։

Փոխառությունները թուրքերենից

arıstuğ-առաստաղ
april-ապրիլ ամիսը
ander gala-անտեր մնա՝ անեծքի տեսակ
ahcik-աղջիկ
bızez-բզեզ
boçik-պոչիկ
evelik pancarı-ավելուկի բանջար
ագռավ > grav, gravgrav – կապույտ ագռավ
ադէ, ատէ > ade- մայր, քույր
ալար, ալարկոտ > alagot- ծույլ
ալոճ > aluç, aloç
ակօս > agos, hagos, eğez, egos
ահա, ահան, հա, ըհը, ըհըն > aha, ahan, ıhı, ıhın
աղբ > aghbun, ahbun, ahpun, ahbin, ahb
աղջիկ, աղիջ > ağicahçık, hahçık. հայ կամ ռուս աղջիկ:
այս/այսահար > eysi/aysar. դև, սատանա: Անձ, որի բնավորությունը, կարծում են, թե փոփոխվում է լուսնի ազդեցությամբ:
այր > ayr
արատ > arat, անարատ > anarat, anarad
անանուխ >annık, ananux, annux, anux-նանէ, նանա
անդունդ > tantun. սպանել, մեռցնել կամ փորձանքի ենթարկել իմաստներով օգտագործվում է միայն «tantuna gitmek»` «թանթունի գնալ» դարձվածքում:
անիծ > anız. անիծ, ոջիլ, հունձից հետո մնացած խոզանների, դրանց վրա գոյացող և մարդկային մարմնի վրա քոր առաջացնող փոքր միջատ:
անիծած > anizaz- ինքնագլուխ, անպիտան
անուշ > anuş, anoş.  սիրելի, քաղցր, մտերիմ: Bir az daha, anoş, dedi Dilan: Մի քիչ էլ համբերի, անոշ,-ասաց Դիլանը:
աշտարակ > astarak- բարձր տեղ
աչո, աչոն > aço, açon, aco, aca – աղջիկ, քույրիկ
աստուած, աստված > asvas- աստված
ապրիլ > abrıl, abrel, aprul-ապրիլ ամիսը
ապրիլ, ապրիս > abris- ապրես, կեցցես
առաստաղ > հ.ծ.բ. arıstak, arustak, arısdah
առնետ > arnet-մեծ մուկ
ավանակ > avanak, հ.ծ.բ. նշանակում է քուռակ. փխբ.` հեշտ խաբվող, միամիտ, անբան:
բադիկ > badik. բադի, սագի և նման հավազգիների ճուտ, ձագ:
բակ >peg, pag, pağ, peğ
բախտավոր > bahdavar, bahtavar- բախտավոր, հաջողակ
բազուկ > pazı, pezik ճակընդեղի տերև: «Bostan pezik değil mi?/Yürek ezik değil mi?»: «Սա բազուկի բանջարանոց չէ/ Իսկ իմ սիրտը տրտում չէ՞»:
բանջար > h.ծ.բ. bancar, pencer, pancar
բաղարջ > pağaç
բամբակ > pampah, pampik, panpığ
բարեկենդան > barekendan, p’argendank’, pengerdenk, pärgendänk
բերդ > pert

Մնացածը՝ այստեղ։

Փոխառությունները արաբերենից

Արաբական փոխառությունները հայերենի` արաբերենից փոխառյալ բառերն են։
Արաբերենի ազդեցությունը հայերենի վրա կատարվել է երկու փուլով. նախ Հայաստանում արաբների տիրապետության շրջանում` 7-9-րդ դարերում, այնուհետև 12-16-րդ դարերում` Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում։ Արաբերենից անմիջական փոխառություններ են կատարել գրաբարը, միջին հայերենն ու հայերենի բարբառները: Գրաբարում արձանագրված, միջին հայերենից ավանդված ու բարբառներից անցած արաբերեն ավելի քան 700 բառերից ժամանակակից հայերենում գործածվում են շատ քիչ` մոտ 60 բառ։ Դրանք հիմնականում մարդու գործունեությանը, կյանքի զանազան բնագավառներին, գիտությանը և արվեստին, առտնին հարաբերություններին, բժշկությանը, ռազմական գործին, պետական-վարչական կյանքին, երկրագործությանը, արհեստին ու տարբեր զբաղմունքներին վերաբերող բառեր, զանազան մետաղների, բույսերի, կենդանիների անուններ են։

Ժամանակակից հայերենում գործածվող արաբական փոխառություններն են՝ ազապ, ալքիմիա, աղարիկոն, աճպարար, ամիրա, այպ, աթլաս, ափիոն, բադրիջան, բալասան, բակլա, դահուճ, զանջաֆիլ, թաս, թնոպի, ժիպակ, խանդակ, խիկար, խպիպ, խսիր, խումար, կապա, կապալ, կավատ, կլայեկ, կոլոտ, կողպել, կուրան, համպար, հաշիշ, հերիսա, հինա, հունապ, հուրի, ճիտ, մահտեսի, մելիք, մզկիթ, մկրատ, մղլակ, մումիա, մունետիկ, նաղաշ, նաշ, նարինջ, նոպա, նունուֆար, շամամ, շիպ, պայտար, ռեհան, սադափ, սղկել, սնդուկ, սոնոպրի, սուլթան, տնազ։

Լատինական փոխառություններ

Լատինական փոխառությունները հայերենի` լատիներենից փոխառյալ բառերն են։
Լատիներենի ազդեցությունը հայերենի վրա Հրաչյա Աճառյանը երկու շրջանների է բաժանում` հին և նոր։
Հայերենի բառապաշարի վրա հռոմեական ազդեցության հին շրջանն ընկնում է մ.թ.ա. 2-րդ դարից մինչ մ.թ. 2-3-րդ դարերը։ Այդ շրջանում գրաբարը փոխառել է 10 բառ, որից արկղ, սկուտեղ, կառք, մարգարիտ, ղենջակ բառերը գործածվում են նաև ժամանակակից հայերենում։
Հին շրջանին են վերաբերում նաև գրաբարում հունարենի միջոցով կատարված լատինական միջնորդավորված փոխառությունները, որոնցից ժամանակակից հայերենում գործածական են կյանքի ու կենցաղի առտնին հարաբերություններին, կրոնական-եկեղեցական, պետական-պաշտոնական, ռազմական և վարչական մարզերի մոտ երեք տասնյակ բառեր, օրինակ՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների անունները, կամ դինար, թուղթ, լեգիոն, կաղանդ, կանթեղ, կարդինալ, կիտրոն, կնգուղ, կուրապաղատ, կրկես, մագիստրոս, մանկլավիկ, նոտար, պալատ, սապոն, սենատոր, վեղար, տիտղոս, տորդիկ, ունկի, ուրուր, փոս, փուռ և այլն։
Հիշյալ բառերը փոխառության միջնորդ լեզուն հունարենն է համարվում, քանզի հայերենը լատինական բառերը փոխառել է հունարենի տառադարձությամբ։ Օրինակ՝ կիտրոն - հունարեն՝ kitron, լատ.՝ citrus, մագիստրոս - հունարեն՝ magistros, լատ.՝ magister, տիտղոս - հունարեն՝ titlos, լատ.՝ titulos և այլն։
Հունարենի միջոցով հին շրջանում գրաբարի փոխառյալ լատինական որոշ բառեր հետագայում ժամանակակից հայերենը կրկին փոխառել է եվրոպական լեզուներից և առաջին հերթին՝ ռուսերենի միջոցով, օրինակ՝ դիկտատոր, կուրատոր, ռեկտոր, սենատոր և այլն։
Նոր շրջանում հայերենի լատինական բոլոր փոխառությունները միջնորդավորված են։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...