Showing posts with label Մայրենի. Show all posts
Showing posts with label Մայրենի. Show all posts

Friday, May 17, 2019

Կլոր սեղան. Գնահատանիշ


Այսօրվա կլոր սեղանի թեման գնահատումն էր։ Սկզբում 7֊րդ դասարանցիները ներկայացրեցին, թե իրենց գրականության ուսուցիչը ինչպես է գնահատում իրենց։ Հետո սկսեցինք խոսել, թե ինչ է գնահատականը և արդյոք պետք է փոխել սովորողի գնահատման կարգը։ Կարծիքները շատ տարբեր էին և ստացվեց շատ լարված բանավեճ։ Վերջում որոշեցինք, որ պետք է նորից հանդիպենք այդ թեմայով և արդեն ամեն մեկս պետք է ունենանք մեր կարծիքը գնահատանիշի փոփոխման մասին։ Շատ հետաքրքիր անցավ։

Thursday, May 16, 2019

Կլոր սեղան

Այսօր մասնակցեցինք կլորր սեղանի։ Կլոր սեղանի հիմնական թեման գրաբարն էր։ Սկզբում ներկայացան երկրորդ դասարանի երեխաները։ Նրանք նոր էին սկսել ուսումնասիրել գրաբարը։ Մեզ համար կատարեցին փոքրիկ բեմականացումներ։ Հետո սկսեցինք խոսել այն մասին, թե ինչքանով է հեշտ գրաբարը և հետաքրքի՞ր է ուսումնասիրել այն։ Տվեցինք շատ հարցեր, պատասխանեցինք դրանց։ Մեր թեման «Հոգևոր Հայաստան» էր։ Մենք այցելել էինք Գեղարդ և լսել Մաշտոցի շարականներից։ Շատ հետաքրքիր անցավ։

Tuesday, May 14, 2019

Գնահատումը միջին դպրոցում․

Գնահատումը չափանիշ է, որով չափվում է սովորողի կատարած աշխատանքը և գիտելիքները։ Գնահատումը միջին դպրոցում․
Ամեն ամիս մենք կատարում ենք մեր տնային և դասարանական աշխատանքները։ Ամեն ամսվա վերջում ուսուցիչը գնահատում է բլոգում կատարած աշխատանքները և այդ ամսվա ակտիվությունը։ Եթե մենք ունենում ենք դժգոհություններ գնահատականի վերաբերյալ, դիմում ենք ուսուցչին և հիմնավորում, թե ինչն է սխալ, և ուսուցիչը ուղղում է գնահատականը։ Ես այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում գնահատականին, որովհետև գնահատականը չէ, որ որոշում է սովորողի գիտելիքները։ Իմ ծնողները նույնպես համաձայն են ինձ հետ։ Մարդը պետք է սովորի ինչքան հնարավոր է շատ, և եթե ունես բացթողումներ, պետք է դրանք լրացնել։ Հենց այդ բացթողումներն են, որ ամսվա կտրվածքով իջեցնում են գնահատականը։

Monday, May 13, 2019

Տարվա ամփոփում․

Իմ այս տարվա աշխատանքից գոհ եմ։ Ես այս տարի շատ բաներ եմ սովորել։ Ութերորդ դասարանը շատ շուտ անցավ։ Ավելի շատ սկսեցի սիրել հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները։ Արդեն մոտավորապես պատկերացնում եմ իմ ապագա մասնագիտությունը։ Արդեն ավագ դպրոցի շեմին ենք և ես ունեմ մի փոքր վախ և այդպես էր նաև այն ժամանակ, երբ պիտի տեղափոխվեինք միջին դպրոց։ Իմ կարծիքով ավագ դպրոցում ավելի հետաքրքիր է անցնելու դասերը։ Ես ավելի շատ սպասում եմ 10-րդ դասարանին, որովհետև մենք ենք կազմելու մեր դասացուցակը և որոշելու, թե ով է լինելու մեր ուսուցիչը։ 

Wednesday, May 8, 2019

Ակուտագավա Ռյունոսկե. «Երեք ինչու»

Ակուտագավա Ռյունոսկե. «Երեք ինչու»

Առաջին ինչուն․

Առաջին ինչուի իմաստն այն է, որ ցանկացած առարկա, ամեն մեկի համար տարբեր տարիքներում տարբեր ձևով է հասկացվում։ Այստեղ խնձորն է։ Մեկի համար խնձորը վատն է, որովհետև նա ծառայում էր Աստծոն։ Մեկի համար խնձորը գումար աշխատելու միջոց է։ Այստեղ խնձորի մասին է խոսվում, բայց խոսքը չի վերաբերվում միայն խնձորին, որովհետև ցանկացած առարկայի, թեկուզ մարդու, տարբեր տարիքներում, տարբեր ձևով ենք վերաբերվում։

Monday, May 6, 2019

Ակսել Բակունց. «Միրհավը»

Ակսել Բակունց. «Միրհավը»



Այս պատմվածքը ինձ մի քիչ դուր չեկավ, որովհետև շատ-շատ էին նկարագրությունները։ Հեղինակն անընդհատ նկարագրում էր բնությունը։ Բայց այդ նկարագրությունը որոշ չափով նման էր հերոսների կյանքին։ Աշունը, որպես տարվա վերջին եղանակ, նման էր աղջկան, որովհետև նա վերջում մահացավ։ Տարին վերջացավ, աշունը նրա կյանքի վերջն էր։ Հեղինակը մարդու կյանքից կտրուկ անցնում էր բնությանը, որոնք նման էին իրար։ 

Friday, April 26, 2019

«Լուսացույց»

Փոքր, խաղալիքի պես հմայիչ հնագույն գերմանական քաղաք։ Մենք՝ ռուսական պատվիրակության մի քանի անդամներս, ուշ գիշերով վերադառնում ենք հյուրանոց։ Չնայած լուսաֆորը ցույց է տալիս, որ չի կարելի անցնել փողոցը, մենք այն անցնում ենք։ Անցնում ենք, քանի որ ոչ մի շարժվող մեքենա չի երեւում։
Երբ մենք այն անցնում էինք, ես լսեցի մի քանի գերմանացիների դժգոհ քրթմնջոց, ովքեր մայթին կանգնած, ի տարբերություն մեզ, սպասում էին կանաչ լույսին։ Եւ չնայած ոչ մի մեքենա չկար, բայց նրանք միեւնույնն է կանգնած սպասում էին։
Ես մտածեցի, որ սա է հենց դեմոկրատիան՝ ամենացածր եւ հավանաբար ամենակարեւոր մակարդակում։ Սա նման է պետության եւ քաղաքացու միջեւ կնքված անխոս պայմանագրի։ Կան բաներ, որոնք քաղաքացին ունակ չէ հսկել, սակայն պետությունը պարտավոր է կատարել դա, եւ կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին է պարտավոր կատարել։

Thursday, April 25, 2019

Ռաֆայել Նահապետյան․ «Փախուստ»

Պատկերասրահում մի բան էր կատարվում, ինչ-որ բան էր նախապատրաստվում, ու բոլորն այդ զգում էին: Լարվածությունը գնալով աճում էր, աճում, մթնոլորտը շիկացել էր, շշուկները, մի տեսակ, ֆշշացող սրություն էին ձեռք բերել, ու սուր դիմագծերով, ջղային մի կոմսուհի, երբ արդեն պատկերասրահը փակել էին, ճչաց.
— Դե վերջ տվեք փսփսալուն, ասացեք հասկանանք, ի՞նչ է պատահել, հիմա ի՞նչ եք ուզում:
— Նրան լավ չեն դաստիարակել,— փսփսացին պալատական կանայք,— հասարակության մեջ իրեն պահել չգիտե:
— Մեծամեծներն էլի իրար խառնվեցին,— ծիծաղեց ծեր մի հովիվ ու թոռանն աչքով արեց,— այ կտեսնես, սրանք էլի մի բան անելու են, սրանք հանգիստ նստողներից չեն:
Թոռը չպատասխանեց: Նրա բերանում սրինգ կար (այդպես էին նկարել) ու նա նկարելու օրից չէր խոսել` սրինգ էր փչել (նա շատ էր հարգում նկարիչներին ու մտածում էր` եթե ինձ ստեղծողը որոշել է, որ ես պետք է սրինգ նվազեմ` ուրեմն վերջ):
— Ժողովուրդը հուզվում է, արքա,— ասաց պալատականներից մեկը,— ժողովուրդը անորոշության մեջ է:
— Վաղը մեր սրահի բոլոր շրջանակներին հայտարարեք,— ասաց արքան,— որ երրորդ սրահը` մերը, պատերազմ է հայտարարում չորրորդին:
— Լսում եմ, արքա,— ասաց պալատականը,— իսկ պատճա՞ռը: Ինչպե՞ս բացատրել սրահին այդքան կարևոր քայլը:

Friday, April 19, 2019

Ղազարոս Աղայան

ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ

(հատվածաբար)
Հեքիաթները ոչ միայն վնասակար չեն, այլ շատ օգտակար, երբ նրանք կրում են հեքիաթի առասպելական և հնության դրոշմը, երբ նրանք իսկ և իսկ հեքիաթ են: Վնասակար են միայն այն հեքիաթները, որոնք ոչ հեքիաթ են, ոչ վեպ, ոչ պատմություն և ոչ գիտություն, այլ ամենից մի խառնուրդ, որոնց նպատակն է, իբրև թե, հեքիաթի ձևով գիտություն ուսուցանել, բայց խանգարում և աղավաղում են թե հեքիաթը և թե գիտությունը:
Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պռս անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ;
Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է, Իրական աշխարհի դևերը, վիշեպները, սատանեքն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են:

Աղայանական օրեր

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։
Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։
Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Wednesday, April 17, 2019

Ռոդարիական օրեր

Ջաննի Ռոդարի
Ծեր մորաքույր Ադան
Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:

Friday, April 12, 2019

Էռլոմ Ախվլեդիանի

Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Վանոն, Նիկոն և որսորդությունը

Այս պատմության իմաստն այն է, որ մարդիկ իրենց ներշնչում են բաներ, որոնք անգամ չի էլ կարող լինել։ Նա ինչքան էլ ուզեր Վանոն չէր դառնա թռչուն և չէր թռչի։ 

Մեկ մարդու պատմությունը

Այս պատմության իմաստն այն է, որ ամեն մարդ այն է, ինչ-որ կա։ Տղան ուզում էր, որ գտնի իր նման մեկին։ Բայց երբ իր երազում նա տեսավ, որ բոլորն իր նման են, նա վախեցավ։ Այսինքն նա ուզում էր մի բան, որից հենց ինքն էր վախենում։

Wednesday, April 10, 2019

Երկրորդ հատված․ «Տղան և շունը»

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):
Բացատրել ամբարիշտ-չհաշտվող, ձեղնահարկ-վերևի հարկ, անխտիր-առանց բացառությամբ, անպայման, ըմբոշխնել-վայելել, կճատ-Կարճ և աափակ քիթ ունեցող, գլխահակ-խոնարհած, գլխիկոր, կաղկանձ-Շների հաչոց, վնգվնգոց, ընդհուպ-Կիպ, քիփ բառերը:
Փորձեք Մուկոյի և մոխրագույն գամփռի մենամարտը դարձնել երկխոսություն — ի՞նչ ստացվեց:

Նրանք անիմաստ էին կռվում։ Իմ կարծիքով նույիսկ չգիտեին էլ, թե ինչու են կռվում։ Երբ նոր մարդկանց ենք տեսնում, ուղղակի պետք է նրանց հետ ընկերանանք, ոչ թե կռվենք ինչ-որ տարածքների համար կամ ուրիշ ինչ-որ բանի։ 

Thursday, March 14, 2019

Եղիշե Չարենց․ ռուբայաթներ

  • Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։
  1. Առաջին ռուբայաթում, իմ կարծիքով նա հիասթափվել է մի մարդուց։ Նա ասում է, որ դու ամեն վայրկյան այլ ես։ 
  2. Երկրորդ ռուբայաթում, իմ կարծիքով նա խոսում է մի մարդու մասին, ում շատ է սիրում։ Ասում է, որ քո ամեն ակնթարթը մի սերմ է։ 
  3. Հինգերորդ ռուբայաթը ինձ շատ դուր եկավ։ Այնտեղ խոսվում է մեկի մասին, ով անընդհատ գալիս ու գնում է, երբ չես էլ հասցնում տեսնել նրան։
  4. Ութերորդ ռուբայաթը նրա մասին է, որ պետք է չդադարել առաջ գնալ։ Ասվում է, որ գետը գնում է, բայց դա նշանակում է, որ նա առաջ է շարժվում և նա համեմատում է մեկի հետ, ով ընկած է փառքի հետևից։ 
  5. Քառասունչորսերորդ ռուբայաթը նույնպես դուրս եկավ, որովհետև այն պայքարելու մասին է։ Իմաստն այն է, որ միշտ պետք է պայքարել, անգամ մինչև մեր կյանքի վերջին օրը պետք է պայքարել։

Tuesday, March 12, 2019

Եղիշե Չարենց․ Ութնյակներ Արևին

Ութնյակներ Արևին․
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Wednesday, March 6, 2019

Լեոնիդ Ենգիբարյան․ Սովորականն ամենաանսովորն է

Սովորականն ամենաանսովորն է
Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:
-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է:
Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը…
Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ:
Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը…
Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ…
Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն:
Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել…
Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…
  • Սովորական արարքներ ․․․ (ստեղծագործական աշխատանք)։

Սովորական բաներն այդքան էլ սովորական չեն, որովհետև եթե մտածենք ավելի խորը, կհասկանանք, որ եթե մարդը չի վաստակում դա, մարդու համար դա սովորական բան չէ։ Բայց իմ կարծիքով դա սխալ մտածելակերպ։ Եթե ջուր չլինի, ամբողջ աշխարհը կվերանա։ Բայց մարդիկ ջուրը համարում են շատ սովորական բան։ Օրինակ՝ ընկերները։ Մենք նրանց համարում են սովորական մարդիկ։ Բայց առանց նրանց կյանքը կլինի շատ տխուր։ Պետք է ամեն մի մանրուքին փայփայել ու սիրել, որովհետև առանց դրանց մեր կյանքը կլինի ավելի տխուր և մռայլ։

Լեոնիդ Ենգիբարյան․ ձնծաղիկը

Ձնծաղիկը
Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…
  • Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։
Ես կուզեի լինել ձնծաղիկ, որովհետև նրա գալուն պես սկսում է իսկական գարունը։ Օդը թարմանում է, և բնությունը գեղեցկանում է։ Իմ կարծիքով ձնծաղիկը միակ ծաղիկն է, որ նրա գալուն պես ամեն ինչ թարմանում և գեղեցկանում է։ Երբ գալիս է ձնծաղիկը, և սկսում է իսկական գարունը, թռչունները սկսում են հետ վերադառնալ և գարունը վերածվում է մի հրաշալի աշխարհի, որ ուզում ես նայել ու նայել։ Ձնծաղիկն իմ գարնանային ամենասիրելի ծաղիկն է։ Պետք է լինել ձնծաղիկի պես։ Ունենալ կամքի ուժ։ Ձնծաղիկը տրորում են, բայց նա մյուս գարուն նորից գալիս է։ Պետք է լինել ձնծաղիկի պես գեղեցիկ, ուժեղ և ամենակարևորը ունենալ կամքի ուժ։

Monday, March 4, 2019

Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից․ Մանկության կայարանում

Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից.
Մանկության կայարանում
Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…
  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:
Պատուհանի մոտ չի կարելի նստել, որովհետև մարդկանց կտեսնես մի կողմից, մյուս կողմում կնայես դուրս։ Այդ հաճույքը կլինի միակողմանի։ Պետք է չնստել պատուհանի մոտ, որ ավելի լավ ծանոթանաս ներսում գտնվող մարդկանց հետ։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:
Իմ կարծիքով փափուկ վագոն նշանակում է ամենալավ տեղը, կարևոր չէ ինչ վագոնով ես գնում, կարևորն այն է, որ դու ստացել ես այն տոմսը, որով կարող ես գնալ։ Ամնենալավ տեղն այն է, որ դու այդտեղ քեզ լավ ես զգում և կարևոր չէ, դու գումար ունես, թե ոչ, կարևորն այն է, որ քեզ սիրում են, որ դու քեզ սիրված ես զգում, բայց կան շատ մարդիկ, ովքեր ընկերություն են անում գումար ունենալու համար, բայց եթե դու չունես այն, բայց քո հետ շփվում են, դա ավելի հաճելի զգացողություն է։ 

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:
Կարևոր է չնստել պատուհանի մոտ և հետո կարևոր է ձեռք բերել ընկերներ, որ նրանց հետ ավելի հեշտ լինի ընթանալը։

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...