Wednesday, April 17, 2019

Ռոդարիական օրեր

Ջաննի Ռոդարի
Ծեր մորաքույր Ադան
Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:

Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:
Առաջադրանքներ
Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:
Նա շատ հանգիստ էր: Նա փորձում էր համակերպվել այն մտքին, որ նա պիտի ապրի ծերանոցում: Նա չէր կորցնում իրեն:
… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:
Նրանք լրիվ հակառակն էին: Նրանք դրանից չարացել էին և շատ էին զարմացել, որ Ադան մորաքույրն այդքան թեթև էր տանում այն փաստը, որ նա ծերանոցում էր:
… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:
Նա ոչ թե խելագար էր, այլ չէր ուզում վերջ տալ ուրախ կյանքին: Դա շատ լավ է, որովհետև շատերը ծերանոց ընկնելուց տխրում են և հուսահատվում:
Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:
Երկուսն էլ ճիշտ են: Առաջին տեսակետում տատիկները ուզում էին, որ իրենց զավակներին հետ վերադարձնելը հեշտ լիներ, ինչպես Ադան փշրում էր թխվածքաբլիթները ծիտիկների համար: Երկրորդ տեսակետում խոսվում է նրա մասին, որ եթե դու ունես այն հնարավորությունը, որ կարող ես թռչել, ուրեմն պետք է օգտագործես դա: Հետո կարող է ուշ լինել:
Կարդալ «Երիտասարդ խեցգետինը» հեքիաթը:
  • դուրս բերել այն արտահայտությունը, որը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:
Քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Խեցգետինը ուզեց և շարունակեց իր ճանապարհը։ Նա ստիպված եղավ հրաժարվել իր ընտանիքից։ Իմ կարծիքով այս պատմվածքը միայն չի վերաբերվում ընտանիքը թողնելուն, որովհետև եթե ուզում ես հասնել ինչ-որ բանի, պիտի պատրաստ լինես հրաժարվելու քեզ շրջապատող աշխարհի, որոշ բաներից։
  • բնութագրիր ծեր խեցգետնին. ինչքանո՞վ է այն իրական
Նա հուսահատված էր և նաև փոշմանել էր, որ այդպես արեց։ Նա լքված էր բոլորի կողմից և ուզում էր համոզել երիտասարդ խեցգետնին, որ նա էլ հետ կանգնի այդ որոշումից։ Դա պատահում է այն ժամանակ, երբ դու վստահ չես լինում քո ուժերի վրա։ Ծեր խեցգետինը կարող էր այդպես էլ շարունակել իր ուղին, բայց նրանն ճնշում էր այն փաստը, որ ոչ ոք իր հետ չէր խոսում։

  • վերջաբանը համոզե՞ց ձեզ. ինչու՞:
Իմ կարծիքով պատմվածքը մի քիչ կիսատ ավարտվեց։ Բայց կարելի է նաև, որ ամեն մեկը իր մեջ մտածի շարունակությունը։ Ամեն մեկը տարբեր կասի և իմ կարծիքով դա կլինի այն, ինչ-որ ցանկացած մեկը կցանկանար անել։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...