Tuesday, May 14, 2019

Գնահատումը միջին դպրոցում․

Գնահատումը չափանիշ է, որով չափվում է սովորողի կատարած աշխատանքը և գիտելիքները։ Գնահատումը միջին դպրոցում․
Ամեն ամիս մենք կատարում ենք մեր տնային և դասարանական աշխատանքները։ Ամեն ամսվա վերջում ուսուցիչը գնահատում է բլոգում կատարած աշխատանքները և այդ ամսվա ակտիվությունը։ Եթե մենք ունենում ենք դժգոհություններ գնահատականի վերաբերյալ, դիմում ենք ուսուցչին և հիմնավորում, թե ինչն է սխալ, և ուսուցիչը ուղղում է գնահատականը։ Ես այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում գնահատականին, որովհետև գնահատականը չէ, որ որոշում է սովորողի գիտելիքները։ Իմ ծնողները նույնպես համաձայն են ինձ հետ։ Մարդը պետք է սովորի ինչքան հնարավոր է շատ, և եթե ունես բացթողումներ, պետք է դրանք լրացնել։ Հենց այդ բացթողումներն են, որ ամսվա կտրվածքով իջեցնում են գնահատականը։
Հնարավոր է, որ ես այդ ամիս այդ մի բանը կատարած չլինեմ, և իմ գնահատականը լինի մի փոքր ցածր։ Բայց ամեն դեպքում պետք է լրացնել այն։ Լինում են դեպքերը, որ ես ինքս պետք է գնահատեմ։ Ինքնագնահատելը մի փոքր դժվար է։ Ես այդքան էլ համաձայն չեմ գնահատականին։ Բայց չեմ կարող առաջարկել ինչ-որ բան, որով կարելի է փոխարինել այն։ Կան սովորողներ, ովքեր տխրում են ցածր գնահատական ստանալիս։ Բայց ես այդպիսին չեմ։ Ամեն մարդ սովորում է իր համար, իր ապագայի համար, և այդ գնահատականը չէ, որ կորոշի քո ապագան։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...